
Աղջիկները գինեկոլոգի մոտ
Այցելություն գինեկոլոգին: Շատ դեռահաս աղջիկների համար այդ մասին միտքն անգամ սարսափելի է թվում: Իրականում վախենալու ոչինչ չկա, բացի դրանից, հենց այդ տարիքից կարելի է խուսափել անպտղության հանգեցնող բազմաթիվ գինեկոլոգիական հիվանդություններից` ուշադիր լինելով առողջության նկատմամբ: Այժմ 15 տարեկանը լրացած աղջիկները պիտի պարտադիր այցելեն տեղամասային գինեկոլոգին՝ կանխարգելիչ հետազոտման նպատակով: Գինեկոլոգիական ինչպիսի՞ խնդիրներ ունեն դեռահաս աղջիկները, ո՞ր հիվանդություններն են առավել հաճախ հանդիպում նրանց մոտ, եւ ինչպե՞ս է իրականացվում բուժումը: Այս հարցերի պատասխանը ստանալու համար դիմեցինք Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգ Սոնյա Իսպիրյանին:
— Ձեր շրջանում ապրող աղջիկների կանխարգելիչ հետազոտումն ի՞նչ հիվանդություններ է բացահայտում, դրանցից որո՞նք են առավել հաճախ հանդիպում:
— Պետք է նշեմ, որ երիտասարդ աղջիկների մոտ հանդիպում են այն բոլոր ախտածնությունները, որոնք բնորոշ են նաեւ ավելի մեծ տարիքի կանանց: Օրինակ՝ հեշտոցաբորբը բավականին մեծ տոկոս է կազմում անգամ մանկահասակ երեխաների, այդ թվում՝ նորածինների մոտ: Այն կարող է ի հայտ գալ այնպիսի վարակիչ հիվանդություններից հետո, ինչպիսիք են կարմրուկը, քութեշը, ջրծաղիկը:
Հեշտոցաբորբը կարող է առաջ գալ նաեւ սնկային ֆոնի վրա: Սնկերը, ինչպես հայտնի է, առաջանում են հակաբիոտիկ դեղամիջոցների օգտագործումից: Կան նաեւ դեպքեր, երբ սնկերը զարգանում են ի ծնե շաքարախտով հիվանդ աղջիկների հեշտոցում: Այս դեպքում սնկերի առաջացման պատճառը հորմոնալ խանգարումն է, որը բնորոշ է շաքարախտով հիվանդ օրգանիզմին:
Հեշտոցաբորբը կարող է ունենալ նաեւ ոչ վարակիչ բնույթ: Եղել են դեպքեր, երբ երեխան խաղալիս ինչ-որ մանր առարկաներ է մտցրել հեշտոցի մեջ: Օրինակ՝ ուլունքը հեշտությամբ կարող է թափանցել կուսաթաղանթի բնական անցքերից ավելի խորը՝ առաջացնելով բորբոքում:
Հեշտոցաբորբը կարող է զարգանալ նաեւ, եթե հեշտոցում հայտնվեն եւ բազմանան մանր որդեր:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
— Իսկ որտեղի՞ց կարող են որդերը հայտնվել սեռական օրգանում:
— Հայտնի է, որ էնտերոբիոզ (սրատուտ) կոչվող մանր որդերն ապրում են աղիներում եւ ձվադրում հետանցքի շրջանում: Եթե ծնողը ճիճվակիր երեխայի հետանցքը կեղտոտելուց հետո մաքրում է ոչ թե դեպի դուրս, այլ դեպի հեշտոց, ապա հեշտությամբ տեղափոխում է էնտերոբիոզի ձվիկները, որոնք հեշտոցում զարգանում ու բազմանում են: Բացի դրանից, ձվիկները հետանցքի շրջանում առաջացնում են քոր, եւ երեխան, քորելով իրեն, անզգուշորեն կարող է տեղափոխել այդ ձվիկները:
— Ինչպե՞ս է ախտորոշվում հիվանդությունը, հատկապես՝ վաղ մանկական տարիքում:
— Հոգատար մայրիկը վաղ հասակի երեխայի մոտ հեշտությամբ կնկատի հեշտոցի կարմրություն եւ առատ արտադրություն. վարտիքը հաճախակի կեղտոտվում է: Իսկ եթե բորբոքման պատճառը սնկերն են, ապա անպայման առկա է քորը:
— Մանրամասն խոսեցինք մանուկների մասին: Իսկ 15 տարեկաններին ինչպե՞ս եք հետազոտում: Ի՞նչ հիվանդություններ եք բացահայտում:
— 15 տարին լրացած աղջիկներին հետազոտում ենք ուլտրաձայնային մեթոդով:
Առավել հաճախ հայտնաբերում ենք ձվարանների բորբոքում, ձվարանի կիստաներ, պոլիկիստոզներ, արգանդի միոմաներ, այսինքն` ինչպես արդեն նշել եմ, այն բոլոր ախտածնությունները, որոնք բնորոշ են նաեւ կանանց: Եթե կիստաները զարգանում են ձվարանի բորբոքումից, ապա պոլիկիստոզները կարող են առաջանալ` պայմանավորված մակերիկամների հորմոնալ խանգարումով: Այս դեպքում չափից շատ են արտադրվում այրածին հորմոնները, որոնք առաջացնում են ձվարանների գործունեության խանգարում եւ որպես հետեւանք՝ պոլիկիստոզներ:
— Իսկ ինչպիսի՞ բուժում է նշանակվում այս հիվանդությունների դեպքում:
— Արգանդի միոման համարվում է նորագոյացություն: Այստեղ, ինչպես նաեւ կիստաների դեպքում, կատարվում է վիրահատություն: Պոլիկիստոզների պարագայում նախապատվությունը տրվում է դեղորայքային բուժմանը: Եվ միայն ծայրահեղ դեպքում, երբ այն արդյունավետ չէ, դիմում են վիրաբուժական միջամտության:
— Բացի գերձայնային հետազոտմամբ բացահայտվող փոփոխություններից, օրգանիզմում կան բազմաթիվ այլ խանգարումներ: Ինչպե՞ս են դրանք հայտնաբերվում:
— Մեծ նշանակություն ունի անհատական զրույցը, որի ընթացքում պարզվում է դաշտանի հաճախականությունը եւ դրա առատությունը: Զննվում են նաեւ երկրորդային սեռական հատկանիշները՝ մազածածկույթը, կրծքերի զարգացման աստիճանը: Նորմալ է համարվում 11-15 տարեկանում դաշտանի ի հայտ գալը: Եթե այն ուշանում է, ապա անհանգստացած ծնողը դիմում է մանկական գինեկոլոգի:
— Իսկ ո՞րն է դաշտանի ուշացման հիմնական պատճառը, եւ ի՞նչ բուժում է նշանակվում:
— Հիմնականում այն կապված է կամ ձվարանների ուշ զարգացման, կամ էլ դրանց ֆունկցիոնալ խանգարման հետ: Երկրորդ դեպքում իգածին հորմոններն արտադրվում են անբավարար քանակությամբ:
Բուժումը կատարվում է հորմոնի փոքր չափաբաժիններ պարունակող դեղորայքի օգտագործմամբ: Կատարվում են նաեւ ներարկումներ: Դաշտանի տարբեր խանգարումները եւս բուժվում են դեղորայքային միջամտությամբ:
— Լինում են դեպքեր, երբ դաշտանն ընդհանրապես բացակայում է:
— Այդ ախտածնությունը հազվադեպ է պատահում եւ կոչվում է ամենոռեա: Այն կարող է լինել առաջնային (երբ ձվարանը թերզարգացած է ու չի կատարում իր ֆունկցիան) եւ երկրորդային, որը կապված է հորմոնալ անբավարարության հետ: Ամենոռեայի պատճառ կարող են հանդիսանալ նաեւ լյարդի եւ երիկամների հիվանդությունները, քրոնիկական թունավորումները, սթրեսները, գլխի վնասվածքները եւ անգամ՝ նիհարելը: Իմ պրակտիկայում կար մի հիվանդ՝ 17 տարեկան աղջիկ, որը հատուկ սննդակարգի կիրառման պատճառով այնքան էր նիհարել, որ կրծքերը կախվել էին՝ վերածվելով մաշկապարկերի: Նրա մոտ դաշտանն ընդհանրապես բացակայում էր: Հին լուսանկարներից պարզ էր դառնում, որ այդ աղջիկն ուներ թմբլիկ, համաչափ կազմվածք: Քանի որ ոչ մի ախտածնություն աղջկա մոտ չհայտնաբերվեց, նրան նշանակվեց լիարժեք սնունդ, վիտամիններ, թույլ հորմոնալ պատրաստուկ: Այս պատմության մեջ ապշեցուցիչ էր մոր անտարբերությունը: Հատուկ ուզում եմ շեշտել, որ հենց մայրերի ուշադրությունից է կախված աղջկա “անարդյունավետ” ապագան: Յուրաքանչյուր աղջկա մոր պարտականությունն է ժամանակին նկատել այս կամ այն խանգարումը եւ անպայման դիմել գինեկոլոգի: Օրինակ՝ եթե դաշտանը շատ ցավոտ է, դա կարող է լինել թեք արգանդի կամ ձվարանների բորբոքման հետեւանք:
— Շատ մայրեր մտավախություն ունեն, որ դեռատի աղջկա բուժման ժամանակ կարող է վնասվել կուսաթաղանթը: Արդյո՞ք այդ կարծիքն իրատեսական է:
— Իհարկե՝ ոչ: Կուսաթաղանթին ոչ մի սպառնալիք չկա, քանի որ հակասնկային եւ հակաբորբոքային ձողիկները, որոնք կիրառում է գինեկոլոգը, ունեն լուցկու հաստություն եւ հեշտությամբ կարող են անցնել կուսաթաղանթի անցքերով՝ չխախտելով դրա ամբողջականությունը: Նշեմ, որ կուսաթաղանթի բնական անցքերով հեշտությամբ կարող է անցնել կանացի ճկույթը: Այնպես որ, անհանգստանալու կարիք չկա:
— Ի՞նչ խորհուրդներ կտայիք աղջիկներին եւ նրանց մայրերին:
— Քանի որ դեռահաս աղջիկը չունի այնքան փորձ եւ գիտելիքներ, որ ինքնուրույն որոշումներ ընդունի, խորհուրդս վերաբերում է մայրերին: Առաջին հերթին պետք է պահպանել հիգիենայի կանոնները: Ցանկալի է, որ երեխան քնի առանձին՝ իր սեփական անկողնում: Խորհուրդ չի տրվում լվանալ միեւնույն ամանի մեջ մոր եւ աղջկա վարտիքը: Ներքնազգեստը ցանկալի է արդուկել լավ տաք արդուկով: Որպեսզի աղիքային ցուպիկը չհայտնվի հեշտոցային ուղիներում, պետք է ճիշտ մաքրել երեխայի հետանցքը, հաճախակի կատարել արտաքին լվացումներ, լողանալ:
Բնականաբար, կույս աղջկա մոտ չի կարող լինել ոչ մի վեներական վարակ: Նրանք սովորաբար ունենում են ստաֆիլոկոկային, ստրեպտոկոկային եւ սնկային վարակներ: Պատճառների մասին արդեն խոսել ենք: Ուստի առատ արտադրության, քորի, կարմրության, դաշտանային ցիկլի խանգարումների, ուժեղ ցավերի, առատ արյունահոսության դեպքում խորհուրդ եմ տալիս չհապաղել եւ այցելել գինեկոլոգին:
Մայրերը պետք է հասկանան, որ թե՛ հետազոտության, թե՛ բուժման ընթացքում աղջկա կուսությունը մնում է անվնաս:
— Շնորհակալություն բովանդակալից զրույցի համար:

Արգանակն ընդդեմ կոտրվածքների

Հաջողության գրավականը
Հարակից նյութեր

Վատ սովորություններ, թե՞ նևրոզներ
Փետրվարի 6, 2015
Ասա՛ ինձ «Այո», մի՛ ասա «Ոչ»
Մարտի 8, 2019
342 մեկնաբանույթուն
Mari
Barev dzez es 3 amisa amusnacac em bayc chem hxiacel inch xorhurd ktaq shut hxianalu hamar..
Anna
Անի, հնարավոր է, գուցե օրգանիզմն այդ տեսակը չի ընդունում, չեմ բացառում նաև, որ թերի բուժված կամ վերջին ամիսներին առաջացած բորբոքային խնդիր ունեք, ստուգվեք գինեկոլոգի մոտ։
Անի
Բարև Ձեզ ։ Բժշկուհի ջան 33 տարեկան եմ ամուսնացած, ունեմ 2 երեխա։ Հուլիս ամսվա վերջերին տեղադրել եմ սպիրալ չհղիանալու համար։ վերջին ամիսներին նկատելի վքնածություն ունեմ։ փորս էնպես է ուրում ասես 3֊4 ամսական հղի լինեմ, իսկ դաշտանի ժամանակ ամբողջն անցնում է։Գրեթե ամբողջ ամսվա ընթացքում շականակագույն կամ բաց վարդագույն արտադրություն եմ ունենում։ Նաև սկսել եմ գիրանալ գոտկատեղի շրջանում ։ Հնարավո՞ր է սպիրալի արկայությունից լինի։ ասեմ 2֊րդ անգամ եմ սպիրալ դնում առաջինի դեպքում ամեն ինչ նորմալ էր։
Anna
Ani, Ձեր հարցի պատասխանը ստանալու համար պիտի ստուգվեք գինեկոլոգի մոտ։
Ani
Knereq mi ban harcnem es u zugynkers uneceleq haraberutyun..bayc arnandame xore chi gnacel..hnaravor e kusutyunic zrkvats linem..mi poqr aryun lvanaluc nkatelem..2 or mi 2 katil ekel ancela..haraberutyun unenaluc 2 or hetoyel dashtanis orner
Anna
Ruzanna, հավանաբար սնկային է, անհրաժեշտ է անհատական հանդիպում, պիտի պարզեմ որոշ մանրամասներ։
Anna
Zara, միայն գինեկոլոգի մոտ ստուգվելը կպատասխանի Ձեր հարցերին։
Mmmmmmmmmmmmmm
Barev dzez es 20 tarekanem zbaxvelem
Dernasarjutyamb dastani 6rd or@ nerhrum chem katarel cav chem zgacel miqij aryun tesa injeq karcum kusataxanti vnasum texi unecela te voch naxoroq snorhakalutyun.
Ruzanna
barev dzez.axjiks 10 tarekan e ev arden 2 tari e uni qor heshtocum.inch xorhurd ktaq?
Ananun
Barev dzez bjskuhi jan dzernasharjutyunic heto heshtoci ujex caver unem qayleluc cavuma sharjveluc et vnasa kaseq inch anem
Anna Petrosyan
Ananun, դա անհատական հանդիպման խոսակցություն է, ցանկության դեպքում՝ գրեք։
Zara
Barev dzez. Kuys em bayc arajin serakan pordzi jamanak kusataxantic Chem zrkvel miayn cav. Exel e miayn organi arkayutyun@ sharjumner Chen exel karelie asel. Da im ev zug@nkerojs shat e anhangstacnum. Karoxa e inch vor lurj xndir linel te voch?
Greta
Barev dzez..kaseq xndrum em vor depqerum karoxe patrvel kusataxant@ ev cavn u aryun@ partadir en?
Anna
Anna, օգնել կարող եմ անհատական հանդիպման և զրույցի դեպքում, մանրամասներ պարզելուց հետո միայն։
Anna
Karine, կուսաթաղանթի հետ դա կապ չունի, եթե մրսծություն կամ գրիպ չի տարել, ուրեմն դաշտանի կարգավորման հետ է կապված։ Համենայն դեպս հետևեք հետագա դաշտանների ընթացքին։
Anna
Xndeum em ogneq indz dietai pacharov arden mi amish e dashtan chem unecel inj anem ,u ardyoq varjutyunery karox en xangarel dran. Karox em sharunel oxov marzvel te voj xndrum em patasxanq shat erqxtapart klinem
Karine
barev bjisk jan axjiks 14 tarekan e 2017 t i 0g0st0sic hivandacel e bayc ays 2 amis@ arajin amis@ 9 0r aryun ekav dasthani isk ays amis 2 kam 3 0r miqic bac guyni aryun@ inchic klini harcnum em @Nkel es asum e che es el mtacum em kusutyunic zrkvac clini ?\\r\\n
Rima
Zariadshniki laric hnarawor e? Ew inch iri depqum karoxe linel aydpisi ban?
Anna
Rima, օրինակ ի՞նչ իր։
Rima
Barev dzez bjshkuhi jan xndrum em kaseq hnarawor e haraberutyun chunenal txayi het bayc hxianal ete inchwor ires hrum heshtoc naxapes shnorhakal em.
Ani
Bjshkuhi jan inch anem dashtans aragacnelu hamar ….bnakan mijocner karoxeq asel??? Amusnacac chem der
Անահիտ
Լավ, շնորհակալ եմ անչափ, ստուգելուց հետո ես կկապնվեմ Ձեզ հետ:
Anna
Անահիտ.կարծում եմ, իմաստ ունի ստուգել, արդյո՞ք սրատուտ չունեք, իսկ դրանից հետո կարող եք գալ ինձ մոտ։
Անահիտ
Քսուկ եմ հանձնել ու պապ քսուկ։
Anna
Անահիտ, ինչպիսի՞ անալիզներ եք հանձնել։
Անահիտ
Բարև Ձեզ, ես 52 տարեկան եմ:Ես արդեն 4 տարի է քոր ունեմ արտաքին սեռական օրգաններում,անալիզներս մաքուր են գալիս:Ի՞նչ խորհուրդ կտաք,ի՞նչն է պատճառը, վտանգավոր ախտանիշ է, թե ոչ, ի՞նչ անել, ի՞նչ մասնագետի դիմել:
Anna
Ani, բացառիկ դեպքեր լինում են, բայց դրա ստույգ պատասխանը կարող է տալ միայն գինեկոլոգը։
Ani
xndrum em karoxeq asel hnaravore kuys linem te voch ete haraberutyan vaxt voch aryun e exel voch cav
Mari
Isk kaseq xndrem hayeliov hnaravor e es stugem??? U xndrum em aseq, hnaravor e matov shoshapeluc patrvi
Anna
Mari, Ձեր հարցերի պատասխանը կտա գինեկոլգը ստուգումից հետո։
Mari
Barev dzez, es u ynkers serakan haraberutyun enq unecel, bayc aryun chi ekel, cav chem zgacel, kaseq, hnaravor e zrkvac linem, vorovhetev andamy shat poqr masn e hrel. Vorn uxekcvel e aranc cavi, u hnaravor e hayelu mijocov tesnel te xorn e gtnvum???
Anna
Аргине, դա Ձեզ գինեկո՞լոգն է ասել։
Аргине
Barev dzez. Ete kusataxant@ mi poqr laynacac e da nshanakum e vor axchik@ kuys che?
ANI
Barev Dzez, anzen achkov hnaravor e tesnel kusataxant@?
Anna
Անի, ստուգվեք գինեկոլոգի մոտ։
Anna
Ananaun, դա կարող եք պարզել գինեկոլոգի մոտ ստուգվելու դեպքում։
Անի
Barev dzez bjishk xndrum em ogneq indz.. es dzerqs mcrelem kusataxanti mej bayc aryunahosutyun chi exel ev voch el cav hnaravor e zrkvac linem kusutyunic?
Ananaun
Barev dzez , es im ynkeroj het haraberutyunner em unecel,bayc ujex caav kam aryun ayd pahin kam heto chem unecel, u asem arnandamy michev verj chi mtel,hnaravor e zrkvel em kusutyunic?
Anna
Մանե, եթե կարճ, ապա գինեկոլոգի ստուգման անհրաժեշտության։ Իսկ գոնե ենթադրաբար խնդրի էությունը հասկանալու համար,ինձ անհրաժեշտ է ունենալ մանրամասն տեղեկություններ։
Մանե
Բարև Ձեզ կներեք մի հարց տամ հեշտոցից շականակագույն արտադրությունը ինչի մասին է վկայում քոր չկա: Նախապես շնորհակալություն:
Anna
Juli, հղիությունը հերքել կամ հաստատել կարող եք գինեկոլոգի օգնությամբ, իսկ կաթի հարցով կարող եք գալ ինձ մոտ խորհրդատվության։
Juli
Isk hnaravora hxityun lini chnayac amsekany xaxtvela nayc linuma naev testem dre bacasakana exel bayc shatery asymen da hxiutyan heta kapvac
Anna
Juli,պիտի նաև որոշակի կանոններ պահպանեիք, օրինակ, կտրելուց առաջ կրծքով կերակումը հասցնեիք 1 անգամվան, հետո նոր կտրեք, ամուր կապեիք, որոշակի սնունդ ընդունեք և այլն։ Ընդհանրապես կրծքագեղձի հետ պետք է զգույշ լինել, նրան հատուկ ուշադրություն է պետք։։
Juli
Barev zez mi ban harcnem es 4 \\r\\n amis erexais katic ktrelem bayc kats chi camaqel u chie qRacel miayn dexin guyna darcel.inchi chi qashvum katy kxndrei patasxaneiq
Anna
Անի, այո, կարող է։
Անանուն
Barev dzez xndrum em patasxaneq pahpnaky patrvel e heshtocum qani or karox e aydpes mnal minch bjshki gnaly. ?
Անի
Shat shnorhakalutyun bjishk jan ,ev mek harc el tam krcum haytnabervac noragoyatutyunner@ kap chuni che amusnacac kin es te oriord ?da karox e oriordneri motel lini?
Anna
Անի, հետանցքի հարցով պետք է դիմել պրոկտոլոգի, անպայման ստուգվեք։
Anna
Անի, ուղղակի ստուգվեք։ Դա չի նշանակում, որ դա Լուրջ խնդիր է, սակայն միայն ստուգվելուց և ախտորոշում ստանալուց հետո կարելի է եզրակացնել. խնդիր կա՞, թե՞ ոչ։ Ախտորոշումն ինձ կգրեք, կկարողանամ օգնել։
Անի
Բարև Ձեզ… հետանցքի վրա նորագոյածություն եմ նկատել ( կարծես ծլիկ լինի)… քոր չկա, շատ անհանգիստ եմ… խնդրում եմ` ասեք, ի՞նչ է այն։ Հնարավո՞ր է քաղցկեղ լինի
Անի
Bjishk jan xndrum em patasxaneq karevor e,vor grel eiq indz krcqagexci znnum anem da urem nshanakum e Lurj e xndir ka indz mot ????im dashtans normal e @ndunum,amusnacac chem,kuys em,isk krcqis verevi masum arajacac ayd poqrik gund@ ancav e cavot che,kareli e asel nman e poqr (pnduki) ayd chapsn uni,karox e da mastit ,mastopatya linel??? Xndrum em patasxaneq….
Anna
Barev dez bjshkuhi jan es 12 tarekan hasakum unecel em dzernasharjutyun ayd jamanak dashtans amsva mejh erku angam er linum es mi or dzernasharjutyamb
zbaxveci ancav mi qani rope aryun ekav bayc kost ararka chem mtcrel serakan uxiners uxaki barci vra em katarel dernasharjutyun
Anna
Մարի, այո, գարդներելան բակտերիա է, որն առկա է հեշտոցում, իսկ խնդիր կարող է առաջանալ , երբ խախտվում է միկրոֆլորան։
Anna
Ան, Ձեր հարցին արդեն պատասխանել եմ,նաև ունեմ հարցեր. Դուք ամուսնացա՞ծ եք, հեծանվային սպորտով, գիմնաստիկայով զբաղվե՞լ եք։
Anna
arpine, քորը կարող է լինել սրատուտի կամ սնկայինի ոչ լիարժեք բուժման հետևանք։ Սնկայինի ստուգումը հեշտ է, կարող եք ինքնուրույն կատարել։ Զանգահարեք 091-517-207 համարով,կասեմ։ Իսկ սրատուտի համար պիտի կղանքի հետազոտություն կատարվի։