Աղ. «սպիտակ մա՞հ», թե՞ փրկություն
Աղը մեր խոհանոցային համեմունքներից ամենապահանջվածն ու սիրվածն է: Առանց աղի չենք պատկերացնում ոչ մի ճաշատեսակ, այն վաղուց մեր սեղանի փոքրիկ, բայց շատ կարեւոր ու անբաժանելի մասն է կազմում:
Մի ժամանակ աղի նկատմամբ ստեղծվել եւ իշխում էր մի կարծիք, թե այն թույն է, «սպիտակ մահ», եւ անհրաժեշտ է այն բացառել սննդակարգից: Ճիշտ է, կան հիվանդություններ, որոնց դեպքում պետք է խիստ սահմանափակել աղի օգտագործումը, մասնավորապես սիրտ-անոթային, ճարպակալման, թոքերի, լյարդի, երիկամների հիվանդությունների դեպքում, արյան բաձր ճնշման ժամանակ: Սակայն սննդում ընդհանրապես աղ չօգտագործելը եւս բացասաբար է անդրադառնում մեր առողջության վրա:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ սննդում աղի բացակայությունից ստամոքսը վատ է գործում, որովայնն սկսում է ուռչել, մաշկի ամենաաննշան քերծվածքները սկսում են թարախակալվել եւ երկար ժամանակ չեն ապաքինվում, անգամ անզոր են լինում յոդի եւ գերօքսիդի օգնությամբ կատարվող միջամտությունները:
Նշված հետազոտությունների ընթացքում ի հայտ էին եկել ներզատիչ համակարգի հետ կապված հիվանդություններ: Ամենաշատը տուժել էր վահանաձեւ գեղձը, առաջացել էին նաեւ մաշկի, եղունգների, մազերի հետ կապված խնդիրներ: Երկարատեւ փորձերի արդյունքում գիտնականներն ու բժիշկները համոզվեցին, որ չափահաս մարդն օրական պետք է օգտագործի առնվազն 4-5 գրամ աղ: Նախապատվությունը տրվում է քարաղին կամ բյուրեղային աղին, ծովային աղին, իսկ օգտագործվող աղն անպայման պետք է յոդային լինի:
Աղի կիրառության ոլորտը շատ բազմազան է, չի սահմանափակվում միայն սննդի մեջ օգտագործմամբ:
Ատամնացավի ժամանակ կամ ատամի հեռացումից հետո արդյունավետ է հետեւյալ միջոցը. 1 բաժակ ջրին ավելացնել 1թ.գ. աղ, կես թեյի գդալ սոդա, 2-3 կաթիլ յոդ: Այս միջոցով օրը մի քանի անգամ պետք է ողողել բերանը:
Անգինայի, կոկորդի ցավի ժամանակ 1թ.գ. աղը լուծել 1 բաժակ գոլ ջրում եւ օրվա մեջ մի քանի անգամ ողողել կոկորդը:
Վահանաձեւ գեղձի կիստայի դեպքում խորհուրդ է տրվում այդ հատվածին դնել աղի լուծույթով թրջոցներ, վրայից փաթաթել տաք կտորով:
Ռեւմատիկ ցավերը հանգստացնելու համար աղը խառնում են մեղրի կամ սպիրտի հետ, քսում ցավոտ հատվածներին:
Ճիճվակրության ժամանակ առաջացած սրտխառնոցը վերացնում են աղի լուծույթի օգնությամբ: 0,5-1 թ.գ. աղը լուծել 1 բաժակ ջրի մեջ եւ խմել:
Աչքերի տակի սեւ բծերը եւ պարկերը անցկացվում են աղի լուծույթի օգնությամբ: Բավական է թանզիֆի թրջված, քամված կտորով թրջոց դնել, թողնել 10-15 րոպե, եւ այդ երեւույթները կվերանան:
Փորլուծություն: Հնուց հայտնի է, որ աղն օժտված է կապող հատկությամբ:
Սովորաբար ներքին ընդունման համար օգտագործում են նրա լուծույթը՝ 1 ճաշի գդալ աղը 1 բաժակ ջրին հաշվարկով:
Մաշկի վրա երիտասարդացնող եւ մաքրող ազդեցություն է ունենում աղի եւ մեղրի հավասար քանակությամբ խառնուրդը, որը պետք է քսել մաշկին, թողնել 15-20 րոպե, լվանալ գոլ ջրով:
Գրիպի դեպքում ճակատի եւ ծոծրակի հատվածում փաթաթան կապել, իսկ մեջքի հատվածում աղի լուծույթի մեջ թրջած կտոր դնել եւ վրայից կապել չոր սավանով:
Հարբուխի ժամանակ ամբողջ գիշերվա ընթացքում ճակատին եւ ծոծրակին դնել աղի լուծույթով կոմպրեսներ:Պարանոցի հատվածի ցավերի դեպքում կիրառել հետեւյալ բուժամիջոցը. 1 բաժակ ջրին խառնել 1-1.5 ճաշի գդալ աղ եւ 3-4 կաթիլ յոդի լուծույթ, թրջոցներ դնել պարանոցին:
Հարատամնաբորբի բուժման համար մեղրը խառնում են աղի հետ եւ դրանով մշակում են լնդերը: