Երիտասարդացնող դիմակ
Առողջություն եվ գեղեցկություն

Տարիներն անցնում են, բայց ես երիտասարդանում եմ

Մի՞թե դա հնարավոր է երիտասարդանալ,- կհարցնեք դուք: Պարզվում է՝ որոշակի նպատակասլաց մոտեցման դեպքում հնարավոր է: Լինել գեղեցիկ, խնամված, երիտասարդ, ունենալ առանց կնճիռների մաշկ՝ յուրաքանչյուր կնոջ երազանքն է: Բայց ինչպե՞ս կանխարգելել կամ գոնե դանդաղեցնել մաշկի ծերացման գործընթացը:

Մաշկի վիճակի վրա ազդում են բազմապիսի գործոններ, այդ թվում էկոլոգիական միջավայրը, չհաշվեկշռված սնունդը, սթրեսները, մշտական քնատությունը: Այս ամենը խթանում է մաշկի վաղ ծերացումը և, որպես կանոն, առաջինը հայտնվում են միմիկայի կնճիռները: Եթե ոչինչ չձեռնարկվի, մաշկն աստիճանաբար կկորցնի առաձգականությունն ու կսկսի ավելի ու ավելի պատվել կնճիռներով:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Այսօր գոյություն ունեն երիտասարդացման բազմաթիվ միջոցներ՝ ժամանակակից կոսմետոլոգիական միջոցներն ու արարողակարգերը, ծայրահեղ դեպքում՝ պլաստիկ վիրաբուժությունը:
Բայց եթե մաշկը մշտապես խնամենք, օգտագործենք  որակյալ կոսմետիկա, եթե չծուլանանք ու մաշկը սնուցենք տնային պայմաններում պատրաստված տարբեր դիմակներով, ապա մաշկի երիտասարդացումը միանգամայն հնարավոր է:
Տնային պայմաններում մաշկի երիտասարդացումն ունի նաև մի շարք առավելություններ: Խնամքի միջոցները կարելի է պատրաստել ինքնուրույն: Վերջիններս բացառապես բնական կլինեն եւ չեն պարունակի վնասակար հավելումներ, կայունացուցիչներ ու նման այլ նյութեր, որոնք առատորեն առկա են գնված կոսմետիկայի մեջ:

Դեմքը տնային պայմաններում խնամելը կօգնի խնայել զգալի գումար, քանի որ գեղեցկության սրահներում և կոսմետոլոգիական կլինիկաներում այդ արարողակարգերը շատ թանկ արժեն:
Ընդ որում, երիտասարդացնող տնական միջոցները հաճախ շատ ավելի արդյունավետ են, քան գնված թանկարժեք կոսմետիկան:

Եվ այսպես…
Կան որոշակի սկզբունքներ, որոնց հետեւելով արդեն իսկ երիտասարդ տեսք կունենաք:

Ամենահասարակ բանը, որ առանց հատուկ ջանքերի կարելի է տանը անել  երիտասարդացման համար՝ բավականաչափ մաքուր ու առանց գազի ջուր խմելն է: Ջրի օրական բավարար քանակը 1.5 լիտր է: Ջուրը կարելի է մասամբ փոխարինել կանաչ թեյով:

Անպայման պետք է վերանայել սնունդը: Ձեր ամեն օրվա սննդակարգում ընդգրկեք A վիտամինով, կարոտինով ու բջջանյութով հարուստ մթերքներ:

Դեմքի երիտասարդացումը անպայման պետք է ներառի դեմքի համար նախատեսված դիմակներ:

Երիտասարդացնող դիմակներ

Մեկ ձվի սպիտակուցը հարել, ավելացնել 2 գդալ ալյուր և 1 թեյի գդալ մեղր: Լավ խառնել ու քսել լվացած, մաքուր մաշկին: Թողնել 15-20 րոպե և լվանալ գոլ ջրով:

Կարելի է դիմակներ պատրաստել նաև մանրացրած թարմ վարունգով, այն նույնպես բարենպաստ է ազդում մաշկի վրա:

Կաթնային  դիմակ
Կաթի մեջ լցնել մի քանի գդալ ալյուր, որպեսզի ստացվի թթվասերի խտության զանգված: Ավելացնել մեկ ձվի դեղնուց, խառնել ու քսել դեմքին: Թողնել 20 րոպե, որից հետո լվանալ: Լվանալիս ջրին պետք է ավելացնել կիտրոնի հյութ:

Մածնային դիմակ չոր մաշկի համար
Մածնի օգտակարության մասին բազմիցս ենք խոսել: Պետք է նշել, որ ընդհանրապես դեմքի համար նախատեսված մածնային դիմակները հեշտ են պատրաստվում, հարմար են մաշկի տարբեր տեսակների համար և շատ արդյունավետ են: Մածնային դիմակներն ամենից առաջ հարկավոր են սնուցման, տոնուսավորման ու կենսաէներգիայի կարիք ունեցող մաշկին: Դեմքի չոր մաշկի խնամքի համար դիմակների մեջ, մածնից բացի, կիրառվում է  նաև մեղր ու բուսական յուղ (ցանկալի է ձիթապտղի): Առաջարկում ենք չոր մաշկի համար նախատեսված հետևյալ դիմակը.
Մանրացնել 1 ճ.գ. երիցուկի ծաղիկները, խառնել մեկ ձվի դեղնուցի և 2 ճ.գ. մածնի հետ: Դիմակը դեմքին թողնել 15 րոպե, ապա լվանալ գոլ ջրով:

Հեղինակ՝ Կարինե Այվազյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։