
Կրիոթերապիա. երբեմն «սառելն» օգտակար է
— Խնդրում եմ գրել, արդյո՞ք կրիոթերապիան արդյունավետ է նշագեղձերի բորբոքման դեպքում:
Հասմիկ
Հաճախակի կրկնվող անգինաներ, ընդհանուր թուլություն, գլխացավեր, հոդացավեր… Նման երեւույթներ կարող են ի հայտ գալ նշագեղձերի գերաճի դեպքում:
Մեր հասարակությունն այսօր բավականաչափ տեղեկացված չէ բժշկության մեջ այս նոր մեթոդի՝ կրիոթերապիայի մասին, որը լիարժեք պարզաբանելու համար դիմեցինք քիթ-կոկորդ-ականջաբան Աննա Ազատի Հայրապետյանին:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
-Եթե խոսենք քիթ-կոկորդ-ականջի տեղային կրիոթերապիայի մասին, ապա ո՞ր հիվանդությունների բուժմամբ է այն զբաղվում:
-Տեղային կրիոթերապիան քիթ-կոկորդ բնագավառում ցուցված է մի շարք հիվանդությունների բուժման համար: Դրանք են քրոնիկական տոնզիլիտները, քրոնիկական ադենոիդիտները եւ ադենոիդային վեգետացիաները, քրոնիկական ըմպանաբորբերը (ֆարինգիտ), քրոնիկական հարբուխը եւ մի տհաճ երեւույթ, որը կոչվում է խռմփոց:
-Քիթ-կոկորդ բնագավառում կրիոթերապիան կարո՞ղ է արդյոք բարդություններ առաջացնել եւ դառնալ այս կամ այն հիվանդության առաջացման պատճառ:
-Բնականաբար՝ ոչ: Տվյալ մարդու հիվանդությանը համապատասխան ճիշտ ընտրված մեթոդը չի կարող որեւէ բարդություն առաջացնել: Այս դեպքում գոյություն ունեն բացարձակ եւ հարաբերական հակացուցումներ: Բացարձակ հակացուցումներն են խիստ մեծ չափի նշիկները (երրորդ աստիճանի) եւ սառնության նկատմամբ ալերգիան:
Հարաբերական հակացուցումներն են քրոնիկական հիվանդությունների սրացումը, սուր շնչառական ինֆեկցիաները եւ կանանց մոտ դաշտանային ցիկլի օրերը:
Կրիոթերապիան չունի տարիքային հակացուցում: Կիրառվում է 4 տարեկանից սկսած մինչեւ ծերունական հասակում գտնվող մարդկանց բուժելու նպատակով:
-Մեր ընթերցողներից մեկը հարց է ուղղել մեզ, ըստ որի նա նշիկների հետ կապված խնդիր ունի եւ չի կարողանում կողմնորոշվել՝ ո՞ր մեթոդին դիմի՝ վիրաբուժակա՞ն, թե՞ կրիոթերապիայի: Ի՞նչ խորհուրդ կտաք, ո՞րն է, ըստ ձեզ, ճիշտ մեթոդը:
-Մինչ այս կամ այն որոշում կայացնելն անհրաժեշտ է նախ հետազոտվել: Հարկ է պարզել՝ քրոնիկական տոնզիլիտը կոմպենսացվա՞ծ վիճակում է, թե՞ ապակոմպենսացված, այսինքն՝ օրգանիզմն ի վիճակի՞ է պայքարել հիվանդության դեմ, թե՞ ոչ: Եթե քրոնիկական տոնզիլիտը ապակոմպենսացված վիճակում է, ապա նախընտրելի է դիմել վիրաբուժական միջամտության, քանի որ հիվանդի վիճակը կարող է բարդանալ՝ կապված այլ օրգան-համակարգերի հիվանդությունների հետ: Կարող են ախտահարվել սիրտը, երիկամները, հոդերը: Հիվանդին հավուր պատշաճի հետազոտելուց եւ հիվանդությունը հստակ ախտորոշելուց հետո նրա հանդեպ պետք է ցուցաբերել անհատական մոտեցում: Վերջնական որոշում կայացնելիս, հատկապես, եթե քրոնիկական տոնզիլիտը կոմպենսացված է, խորհուրդ եմ տալիս նկատի ունենալ նաեւ կրիոթերապիայի բավական մեծ արդյունավետությունը:
-Ինչպե՞ս է ընթանում կրիոթերապիայով բուժման գործընթացը. մեկ անգամ այցելելու դեպքում խնդիրը լուծվո՞ւմ է, թե՞ հարկ է լինում այցը կրկնել:
-Եթե հիվանդությունն ախտորոշված է, որոշումը կայացված է եւ առաջարկված է կրիոթերապեւտիկ բուժում, հիվանդը գալիս է ստանալու համապատասխան սեանսը: Նա որեւէ նախապատրաստական աշխատանք իրականացնելու կարիք չունի: Սեանսը կատարվում է ամբուլատոր պայմաններում, տեղային անզգայացմամբ: Գործողությունը բացարձակ անցավ է եւ տեւում է 2-3 րոպե: Սեանսից հետո 15 րոպեի ընթացքում սառեցված օջախը, որտեղ առաջանում է սառույց, կարող է անհանգստություն պատճառել, քանի որ սառույցը հալվում է եւ առաջացնում տհաճ զգացողություններ: Կարող է լինել քաշելու կամ ծակծկելու զգացում: Երկրորդ սեանսն անցկացնելու որոշումը կայացվում է միայն հիվանդի ընդհանուր վիճակից ելնելով եւ նախապես անցկացված լաբորատոր հետազոտության արդյունքում: Դրական արդյունքի հասնելու համար միջինն անցկացվում է 2-4 սեանս:
Հարգելի’ ընթերցող, հուսով ենք, որ այս տեղեկությունները կօգնեն Ձեզ ճիշտ կողմնորոշվել: Չմոռանաք հաշվի առնել Ձեր առողջական վիճակը եւ լաբորատոր հետազոտության արդյունքները:

Պահպանեք ձեր նյարդերը
Հարակից նյութեր

Պարբերական հիվանդություն, թե՞ կարմիր քամի
Ապրիլի 19, 2015
Արյան ռեզուսն ու անպտղությունը
Մարտի 1, 2016
Մեկ մեկնաբանություն
Թոհմինե
Խնդրում եմ ինձ նշիկների կրիոթերապյաիի համար լավ մասնագետի տվյալներ կտրամադրեք: Նախապես շնորհակալություն