Կյանքը սկսվում է 40-ից հետո
— 40-ն անց կին եմ, ապահովված եմ աշխատանքով: Կարելի է ասել` խնդիրներ չունեմ, բայց կորցրել եմ ինքնավստահությունս: Արդեն մեկ տարի է՝ անհանգիստ եմ, ունեմ տագնապի, վախի զգացողություն: Դյուրագրգիռ եմ, չեմ կարողանում նույն բանի մասին երկար մտածել, մտքերս խառնվում են իրար, եւ ամեն ինչ ինձ նյարդայնացնում է: Անհաշտ եմ ինքս ինձ հետ: Ինչպե՞ս կարող եմ դուրս գալ այս իրավիճակից:
Արաքս, Երեւանից
Մեր ընթերցողի նամակին պատասխանում է հոգեբան Նատալի Գոնչար-Խանջյանը:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Մինչեւ 40 տարեկանը մարդկանց մոտ իմացության, տեղեկատվության եւ փորձի կուտակման ժամանակաշրջան է: 40-ից հետո գալիս է գիտակցության, կտրուկ փոփոխությունների եւ ինքնաիրացման ժամանակաշրջանը: Կյանքում յուրաքանչյուր էական փոփոխություն բերում է անհանգստություն, մտահոգություն եւ սթրես: Ինչպես տհաճ, այնպես էլ հաճելի իրադարձությունները կարող են դառնալ ներքին լարվածության, տագնապի պատճառ:
40-ից հետո կնոջ օրգանիզմում էստրոգենները (իգածին հորմոններ) սկսում են նվազել, եւ դրանից առաջանում են հոգեբանական անհարմարություն, նյարդայնացում: Դրանից կանանց մոտ ի հայտ է գալիս անհանգստություն, վախի զգացողություն, ճնշվածություն, կարծես «հողը ոտքերի տակից փախչում է»: Սա հոգեբանական խնդիր է, որը կապվում է նաեւ մի շարք առասպելների եւ միֆերի հետ, որոնք թեեւ վաղուց հնացել են, բայց մեր ենթագիտակցության մեջ են:
Որոշ կանանց մոտ այդ ապրումներն առաջանում են այն պատճառով, որ նրանք չեն մայրացել, առաջ է գալիս տրված հնարավորության կորստի զգացողություն: Կանացիությունը, կին լինելն առաջին հերթին կապվում է մայրանալու գաղափարի հետ, եւ դա խորն է նստած կնոջ գիտակցության մեջ, հատկապես մեզ մոտ, ուր մինչեւ վերջերս կնոջ ազատ, անկախ, գործունյա կերպարը մերժվում էր: Ամուսնացած կանանց մոտ 40-ից հետո գալիս է հասունացած երեխաներից բաժանվելու սթրեսը, քանի որ զավակները սկսում են ինքնուրույն կյանք վարել եւ չեն ցուցաբերում նախկին կապվածությունը:
Կյանքի նոր փուլի անցման եւ ամրապնդման հաջողությունները մեծ մասամբ կախված են կնոջ հարմարվելու ունակությունից, նրա մասնագիտական եւ այլ հետաքրքրությունների խորությունից, «պահանջարկի» մակարդակից:
Որպես կանոն, առաջին տեղում մասնագիտությունն է: Հավաքված է մեծ փորձ, ուժերը բավարար են, նոր ինքնագիտակցումը հնարավորություն է տալիս ռացիոնալ կազմակերպել փոխհարաբերությունները շրջապատող աշխարհի հետ: Լրջորեն խանգարել կարող են սեփական ուժերին չհավատալը եւ վախը, որը կարելի է եւ պետք է հաղթահարել: Ցավոք, մեր կանայք հազվադեպ են դիմում հոգեբանի, որի պատճառը ամաչկոտությունն է, ֆինանսական նեղվածությունը: Բայց պետք է հիշենք, որ մեզանից յուրաքանչյուրն ինքն իր լավագույն հոգեբանն է: Միշտ լինում են այլընտրանքային միջոցներ (յոգա, շեյփինգ, պարի դասեր)՝ վերագտնելու համար ոգեշնչումը եւ կենսուրախությունը:
Ցանկալին եւ երազածը, որը դեռ չի իրականացել, անպայման կիրականա:
Հիշեք, Դուք Ձեր կյանքի ռեժիսորն եք: Ձեր գիտելիքները, հմտություններն ու փորձը կարող եք կիսել աճող սերնդի հետ, եւ նրանք Ձեզ կարձագանքեն շնորհակալությամբ եւ ուշադրությամբ: Ընդլայնեք Ձեր մասնագիտական հնարավորությունները, յուրացրեք համակարգչային նոր ծրագրեր, օտար լեզուներ կամ էլ նույնիսկ նոր մասնագիտություն, որը Ձեզ համար կլինի հետաքրքրաշարժ զբաղմունք: Տանը կենդանի պահեք: Ապացուցված է, որ նրանք, ովքեր շուն ունեն, իրենց զգում են առույգ եւ կենսաբանական տարիքից 3-4 տարի երիտասարդ:
Ձեր անցած 40 տարիները դիտեք ոչ թե որպես անցյալում եղած հնարավորությունների կորուստ, այլ կապիտալ` ապագա մուտք գործելու համար: Հայտնի բանաձեւ կա. «Կյանքը սկսվում է 40-ից հետո»:
4 մեկնաբանույթուն
ира
Невроз ев серакан кянк.аздумен мимянц вра?
Saq98909789
Իռա ջան ։մարդու օրգանիզմը ծախկումա ապրում 40 ից հետո։իսկ նեվրոզը 20 տարեկաններ ունի
Harut
Barev dZez inchica akanchners pakvac
Anna Petrosyan
Harut, սկզբից այցելեք քիթ-կոկորդ-ականջաբանի, եթե խցանում կա, կհանեն, եթե չկա կամ խցանումը հեռացնելուց հետո վիճակն անփոփոխ լինի, գրեք այստեղ։