Ինչպես վերացնել պեպենները և թարմացնել մաշկը
Այս ամիսներին շատերիս մոտ առաջանում է հոգնածություն, անտարբերություն, ալարկոտություն և ուժասպառություն: Այդ ամենի պատճառը վիտամինների անբավարարությունն է, ֆիզիկական ակտիվության թուլացումը, քիչ օդափոխվող շինություններում գտնվելը, որտեղ թթվածնի անբավարարության խնդիր կա, և օդը սաստիկ չոր է:
Այդ շրջանում սննդի օրաբաժինը պետք է հարստացնել բանջարեղենով, մրգերով, հյութերով, քնելուց առաջ խորհուրդ է տրվում խմել 1 բաժակ տաք կաթ, շաբաթական 1 անգամ երիտասարդացնող լոգանք ընդունել կերակրի կամ, ավելի լավ է, ծովային աղով, հոգնածությունը վերացնելու համար երկար ժամանակ զբոսնեք թարմ օդում: Սակայն պետք չէ չարաշահել հատկապես գարնան արևի ճառագայթները, քանի որ դեմքի ուժգին ճառագայթահարումը ոչ թե վերականգնում է մաշկի թարմությունը, այլ այրում ու վնասում է թուլացած մաշկը:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Չոր մաշկի դեպքում 1 բուռ լորենու ծաղիկների վրա լցնել 100մլ եռացրած ջուր, թրմել 15 րոպե, քամել և մի քիչ մեղր ավելացնել (գդալի ծայրով): Երեկոյան դեմքն առատորեն թրջել այդ եփուկով և առանց սրբելու թողնել, որ չորանա: Առավոտյան այդ արարողակարգը նորից կրկնել (դեմքը չի կարելի սառեցնել):
Տարեց մարդկանց մոտ կարող են հայտնվել մուգ պիգմենտային բծեր, որոնցից դժվար է ազատվել, իսկ երիտասարդների դեմքը կարող է ծածկվել պեպեններով: Եթե, այնուամենայնիվ, ձեզ չի հաջողվել խուսափել այդ անցանկալի հետևանքներից, ապա փորձեք այս բաղադրատոմսերը:
Պեպենները գունաթափելուն կօգնի խատուտիկի մատղաշ ծաղիկներից պատրաստված եփուկը կամ թուրմը, որի մեջ պետք է թրջել բամբակը եւ դրանով մաքրել դեմքը:
Կիտրոնի հյութ
Կիտրոնի հյութը հավասար քանակությամբ խառնել ջրի հետ: Շատ ճարպոտ մաշկի դեպքում ջուր խառնել պետք չէ: Կիտրոնի հյութը քսել պեպեններին:Մաղադանոսի թուրմ
Այն պատրաստելու համար տերևները պետք է մանր կտրատել, ավելացնել եռացրած ջուր, թրմել, քամել և ստացված թուրմով մաքրել դեմքը:Ծովաբողկի հյութ
Արմատը մանր քերել, 1թ.գ. հյութը խառնել նույնքան ջրի հետ, բամբակով քսել բծերին։
Կազդուրող լոգանք
Լոգնոցը լցնել ջրով (37 0C), ջրի մեջ լուծել 300-500գ կերակրի կամ ծովային աղ: Լոգանքն ընդունել 10-15 րոպե, հետո ցայվել։ Այսպիսի լոգանքն առույգացնում է և լավացնում ինքնազգացողությունը:
Եվ Դուք առույգ եք ու հիասքանչ
Աղբյուր` Տնային Առողջարան