Ըմպելիքներ
Առողջարար սնունդ

Քաղցր ըմպելիքների վնասը

Քաղցր ըմպելիքները առաջացնում են սննդային կախվածություն: Այդ ըմպելիքներից են գազավորված հյութերը, թեյը, սուրճը, մրգային ըմպելի յոգուրտները:

Մարդուն թվում է, թե իրեն տանջում է ծարավը, որը, բնականաբար, քաղցր ըմպելիք ընդունելուց հետո նոր ուժով է վրա հասնում: Սննդային պաթոլոգիայի այս տեսակին հավասարապես հակված են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, միայն թե կանայք ավելի հաճախ խմում են թեյ և կաթնային ըմպելիքներ, իսկ տղամարդիկ` սուրճ և կոլա: Արդյունքում` ավելորդ քաշ, փքված որովայն, աղիներում մշտական խմորումներ, գազեր:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Որպես կանոն, այդ խանգարմանը նպաստում է ծայրահեղ կենտրոնացում պահանջող աշխատանքը կամ, ընդհակառակը, չափազանց թերի գրաֆիկը, որը թույլ է տալիս շատ անգամներ թեյել:
Բացի դրանից,  սովորաբար քաղցր ըմպելիք ավելի շատ օգտագործում են նևրոզների հակված մարդիկ:

Ի՞նչ անել: Մրգերից ինքներդ պատրաստեք ըմպելիքներ. կոմպոտ, հյութ: Փորձել այդ նույն ըմպելիքներն օգտագործել առանց շաքարի (և առանց փոխարինիչների): Փորձեք առանց գազի հանքային ջուր, բուսական թեյ՝ սևի փոխարեն, եղերդակ` սուրճի փոխարեն:

Եթե, այնուամենայնիվ, տագնապի զգացումը գնալով աճում է, ապա նյարդաբանի  խորհրդատվությունը պարզապես անհրաժեշտ է:

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։