Ի՞նչ անել գլխապտույտի դեպքում
Գլխապտույտ, աղմուկ ականջներում աղմուկ, մշտապես վատ տրամադրություն: Ծանո՞թ ախտանշաններ են: “Տնային Առողջարանի” կողմից առաջարկվող վարժությունների համալիրը կօգնի ազատվել այդ տհաճ ախտանշաններից:
Վարժությունները կատարեք առավոտյան՝ անկողնում պառկած:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Մերսեք ականջները, ձեռքերի ափերը 30 անգամ քսեք դրանց` վերից-վար:
Ափերը դրեք ճակատին` մեկը մյուսի վրա եւ աջից ձախ 30 անգամ կատարեք տատանողական շարժումներ:
Փակեք աչքերը, բթամատերով 15 անգամ մերսեք ակնագնդերը:
Ագուցեք ձեռքի մատները եւ դրեք ծոծրակին, կատարեք 15-ական շարժում` վերեւ-ներքեւ, աջ ու ձախ:
Ներքաշեք փորը եւ վերադարձեք ելման դիրք: Կատարեք 20-30 անգամ:
Ափերը դրեք փորին եւ դրանցով 30 անգամ ժամացույցի սլաքի ուղղությամբ կատարեք շրջանաձեւ շարժումներ:
Ոտքերը 30 անգամ հերթականությամբ մոտեցրեք կրծքավանդակին:
Ափերը սեղմեք ականջներին եւ թեթեւակի թմբկահարեք ծոծրակը` հաշվելով մինչեւ 30-ը:
Ոտքը դրեք ոտքին եւ 30 անգամ պտտաձեւ շարժումներով մերսեք ոտնաթաթը: Նույնը կրկնեք մյուս ոտքի հետ: Վարժությունը կատարելուց հետո մի քիչ պառկեք եւ թուլացեք:
Այնուհետեւ կարող եք նախաճաշել:
Այս վարժությունները կօգնեն վերականգնել աշխատունակությունը, կարգավորել քունը եւ վերացնել գլխապտույտը:
Աղբյուր`Տնային Առողջարան