Հաղթահարենք մրսածությունը
Ցուրտ եղանակին մեր փոքրիկները հաճախ են հիվանդանում: Ի՞նչ է առաջարկում ժողովրդական բժշկությունը երեխաների մրսածության դեպքում: Նախ՝ պետք է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Փոքրիկի օրգանիզմն այժմ առավել քան երբեւէ վիտամինների (բանջարեղենի, մրգերի) կարիք ունի:
Երեխային անհրաժեշտ է խմեցնել մեծ քանակությամբ հեղուկ՝ թեյ, բնական հյութեր, կոմպոտ եւ այլն:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
1 թ.գ. մեղրը լուծել 2 ճ.գ. տաք ջրի մեջ: Բամբակե ծայրերով ձողիկները (երեխաների համար նախատեսված) թրջել այդ լուծույթի մեջ եւ դնել քթի մեջ 20 րոպեով: Եթե երեխան անհանգիստ է, ապա մշակեք սկզբում մեկ, հետո միայն մյուս քթանցքը:
3 տարեկանից բարձր երեխաների համար.
Վերցնել 1 պճեղ սխտոր, տրորել, վրան լցնել 2ճ.գ. եռացրած տաք ջուր, 40 րոպե թրմել տաք տարայի մեջ, քամել եւ հերթականությամբ կաթեցնել քթանցքների մեջ:Մրսածության, գրիպի ժամանակ խորհուրդ է տրվում գուլպաների մեջ չոր մանանեխ լցնել եւ հագցնել երեխային: Թող երեխան ամբողջ օրը մնա դրանցով:
Եթե երեխան մեղրի հակազդեցություն չունի, թեյի գդալով մեղր տվեք, որ ծծի կոնֆետի պես:
Ընդհանրապես, ցուրտ ամիսներին աշխատեք հաճախակի պատրաստել բուժիչ թեյեր՝ մասուրի, անանուխի, ուրցի, սեւ հաղարջի, մոռենու տերեւների եւ այլն, քաղցրացնելով դրանք մեղրով: Ե՛վ համեղ է, ե՛ւ առղջարար: