Առողջարար աղցաններ
Ինչպե՞ս ավելի բազմազան, համեղ եւ օգտակար դարձնել սննդակարգը: Չէ՞ որ համեղ եւ վիտամիններով հարուստ կերակրատեսակները կարող են բարձրացնել Ձեր եւ Ձեր մտերիմների տրամադրությունը, օգնել սթրեսի դեպքում… Դե ինչ, սիրելի՛ տանտիրուհիներ, Ձեր բաղադրատոմսերին ավելացրեք ստորեւ ներկայացվող աղցանները:
Վարունգով, գազարով և խնձորով աղցան
Վարունգը, գազարը եւ խնձորը մանր կտրատել, հազարի տերեւները կտրատել 3-4 մասի: Այս ամենին ավելացնել թթվասեր, աղ՝ ըստ ճաշակի: Աղցանը զարդարել կտրատած լոլիկով եւ կանաչիով:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Սնկով աղցան
500 գ սպիտակ սունկը մաքրել, լվանալ, վրան լցնել 1/2 բաժակ ջուր, աղ, 1 ճաշի գդալ քացախ եւ եփել: Եփելուց հետո սառեցնել, կտրատել, ավելացնել ձեթ, 1 ճաշի գդալ քացախ, սեւ պղպեղ, աղ, վերջում՝ կտրատած մաղադանոս:
Հավի մսով աղցան
Հավի միսը (կրծքի մասից) եփել եւ շատ մանր կտրատել, ավելացնել 3 հատ քերած գազար, աղ, սեւ պղպեղ, մաղադանոս եւ կես բաժակ մանրացրած ընկույզ, 2 պճեղ սխտոր եւ 1 տուփ թթվասեր:
Զարդարել գազարով եւ մաղադանոսով:
Խորհուրդներ “Տնային Առողջարանի” կողմից
Սունկը կարող եք եփել նախապես, պահել սառցախցիկում։
Հավի միսը ցանկալի է լինի տնական հավի։
Աղբյուր` Տնային Առողջարան