Օգնե՛ք մաշկին
Մարդու մաշկը շատ նուրբ է եւ, հետեւաբար, զգայուն արտաքին գործոնների նկատմամբ: Այդ պատճառով այն լրացուցիչ խնամքի կարիք ունի: Սիրելի ընթերցողներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում միջոցներ, որոնց օգնությամբ կարելի է հարթեցնել, թարմացնել եւ անգամ բուժել մաշկը:
Հետաքրքիր փաստեր
Մաշկային ծածկույթի մակերեսը հավասար է սավանի չափին` 1.5քմ, ընդ որում, դրա մեկ տոկոսը բաժին է ընկնում արական սեռական օրգաններին, ինչը համապատասխանում է կոսմետիկ անձեռոցիկի կեսին: Մաշկի հիմնական գործառույթը օրգանիզմն արտաքին ազդեցություններից (ջրից, մանրէներից, վնասվածքներից, ձգումներից, շփումներից) եւ ջրազրկումից պաշտպանելն է: Մաշկի հավելաճուկներից են ճարպա- եւ քրտնագեղձերը, մազերը եւ եղունգները: Երբ մաշկի մազերը բարձրանում են մանրադիտակային մկանների միջոցով, մաշկը փշաքաղվում է եւ դառնում «սագամաշկ»: Դա լինում է հուզմունքից կամ ցրտից: Մաշկը հարուստ է ընկալող տարատեսակ նյարդային վերջավորություններով եւ հյուսվածքներով, որոնք ապահովում են նրա զգայական գոծունեությունը: Տարբերակում ենք շոշափողական, ցավային եւ ջերմային (ջերմության եւ ցրտի) զգացողություններ:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Հիգիենայի մասին
Մարդու մաշկը մշտապես աղտոտված է, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք այն մաքուր ենք համարում, մաշկի մակերեւույթին` հատկապես ձեռքերին, մեծ թվով մանրէներ կան եւ լվացվելով հնարավոր չէ դրանցից լիովին ազատվել: Քրտնարտադրության ժամանակ (մարմնի վրա կա 2 մլն քրտնագեղձ, ընդ որում, դրանք հատկապես շատ են ոտնաթաթերի, ափերի, ճակատի, կրծքի եւ թեւատակերի մասերում) տհաճ հոտով նյութերը գոլորշիանում են եւ ձեւավորվում են հոտերը:
Առողջության եւ գեղեցկության բաղադրատոմսեր
Մաշկը թարմ պահելու համար խորհուրդ է տրվում ընդունել աղաջրով տաք (35-370C) լոգանք (1 կգ աղ՝ լիքը լոգնոցին): Փորձեք այն 2-3 շաբաթ կանոնավոր ընդունել, թեկուզ շաբաթը մեկ անգամ, 10-ական րոպե, բայց ոչ անմիջապես քնելուց առաջ, որովհետեւ մաշկը փոքր-ինչ գրգռվում է:
Խիստ հոգնածության դեպքում կարելի է երեսը լվանալ սառը ջրով, գլուխը պահել ցնցուղի տակ, իսկ ոտքերը լվանալ գոլ ջրով:
Ճաքճքած շրթունքները կարելի է բուժել հետեւյալ կերպ. շրթունքներին քսեք մեղր եւ 20 րոպեից մաքրեք: Կօգնի նաև կարագ քսելը, այն մի քանի րոպեից կներծծվի։
Երեկոյան ատամները լվանալիս՝ լվացեք ատամի խոզանակը եւ դրանով թեթև շփեք շրթունքներն ու լնդերը: Խողանակը պիտի փափուկ լինի;
Մաշկը կթարմանա, եթե այն սրբեք սառույցի կտորով, սա հրաշալի միջոց է հատկապես շոգ օրերին: Նախընտրելի է, որ սառույցը լինի անանուխի, երիցուկի, լորենու ծաղիկների, եղեսպակի թուրմերից պատրաստված:
Ճակատի կնճիռները կարելի է հարթել՝ մերսելով ճակատի մեջտեղից դեպի քունքերը:
Թարմ կարտոֆիլի հյութով բուժում են այրվածքները, կոշտուկները, մաշկի բորբոքումները եւ թարախային բշտիկները:
Մաքրած կարտոֆիլը պետք է քերել, ստացված զանգվածը լցնել երկտակ թանզիֆի վրա, դնել մաշկի վնասված մասին, թողնել 2 ժամ եւ հետո լվանալ գոլ ջրով:
Աղբյուր` Տնային Առողջարան