Ուզում եմ գիրանալ
Առողջություն եվ գեղեցկություն

Ուզում եմ գիրանալ

Ոմանք երազում են հիհարել, մյուսներն էլ ձգտում են քաշ հավաքել։ Անվիճելի է մեկ  փաստը՝ երկու դեպքում էլ արդյունքի հասնելու համար կարևոր է  ղեկավարվել խելամիտ սկզբունքներով և բնական, առողջարար միջոցներով։ Կարծում եմ, կհամաձայնեք՝  ոչ մեկին պետք չէ անառողջ քաշը կամ առողջության կորստի գնով ձեռք բերած բարեկազմությունը։

Մարդու սննդի մեջ մտնում են փոխարինելի և անփոխարինելի ամինաթթուներ, կիսահագեցած ճարպաթթուներ, ֆոսֆատիդներ, լեցիտին, խոլեստերին, ճարպեր, շաքար, օսլա, պեկտիններ, վիտամիններ, հանքային նյութեր, օրգանական թթուներ: Ժամանակակից սնման հիգիենան հաշվի է առնում ոչ միայն արտաքին աշխարհից օրգանիզմ ներթափանցած սննդանյութերը, այլ նաև օրգանիզմի ներսում սինթեզվող նյութերը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Ռացիոնալ սնունդ ընտրելիս պետք է հաշվի առնել մարդու հասակը, տարիքը, աշխատանքի բնույթը, սեռը, կլիմայական պայմանները և անհատական առանձնահատկությունները:
Ճիշտ սնունդ հասկացությունը նշանակում է քանակական տեսակետից՝  հավասարակշռված,  և որակական տեսակետից՝  բարձր  որակի  սնունդ:
Բժիշկների և դիետոլոգների կողմից մշակված, փորձերով հիմնավորված և առաջարկված են սնման մի շարք նորմեր:

Ձեր ուշադրույանն ենք ներկայացնում դրանցից մեկը․
18-40 տարեկան տղամարդկանց համար կազմում է 89-102 գր. սպիտակուց, կանանց` 53-61 գր.:
ճարպերի նորման 18-40 տարեկան տղամարդկանց համար կազմում է 96-101 գր., կանանց համար 84-97գր.:
Ածխաջրատները լինում են միաշաքարների և բազմաշաքարների ձևով:
Տարեց մարդկանց, ինչպես նաև շաքարախտով, ներզատիչ համակարգի հիվանդություններով տառապողների սննդում պետք է ածխաջրատների (շաքարների) քանակը սահմանափակել:

Վերոհիշյալ բոլոր չափաբաժիններն ու նորմերը վերաբերում են նորմալ սնմանը, իսկ գիրանալու համար անհրաժեշտ է ընդունել հավելյալ սնունդ: Դա պետք է արվի հատկապես ածխաջրատների հաշվին, այսինքն, սննդացանկ պետք է ընդգրկել հաց, ձավարեղեն, ալրեղեն,  մակարոնեղեն և այլն:

Գիրանալու համար պետք է օգտագործել նիշաստա, որը սոսկ ցորենի մթերք չէ, նրանում առկա   վիտամինները, սպիտակուցները, հանքային և այլ անհրաժեշտ նյութերն  այնպիսի  կատարյալ համադրությամբ են, որ դարձնում են այն անփոխարինելի սննդում: Հետևաբար, նիշաստան  և՛ օգտակար է առողջության համար, և՛ նպաստում է քաշի կարգավորման հարցում:
Նիշաստան կարելի է օգտագործել  եփած՝  կիսելի, հյութի, խմորեղենի, բլիթների, շիլաների և այլի ձևերով:

Այսպիսով, հարգելի ընթերցողներ, հետևե՛ք Ձեր կազմվածքին, բայց միևնույն ժամանակ  մի՛ մոռացեք Ձեր առողջության մասին  և երբեք մի՛ արեք դա առողջության հաշվին:

Հեղինակ` Լուսինե Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։