Սնունդ կնճիռների դեմ
Առողջ ապրելակերպ

Սննդակարգ կնճիռների դեմ

Պարզել են գիտնականները
Հետազոտելով ավելի քան 400 տարեց կանանց Ավստրալիայում, Հունաստանում և Շվեդիայում` գիտնականները եկան հետևյալ եզրակացության։ Նրանց մոտ, ում ամենօրյա սննդակարգը աչքի էր ընկնում  մրգերի, բանջարեղենի և ձեթերի առատությամբկնճիռները զգալիորեն ավելի քիչ էին:

Հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ այդպիսի սննդում պարունակվող հակաօքսիդանտների պատկառելի քանակը  պահպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից, իսկ մոնոչհագեցած ճարպաթթուներն օգնում են բջիջներում պահպանելու այն նյութերի մակարդակը, որոնք հակազդում են ազատ ռադիկալների վնասակար ազդեցությանը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

 

Խորհուրդ բնաբույժի կողմից

Ձգտե՛ք  թե՛ առողջության և թե՛ գեղեցկության պահպանման հետ կապված խնդիրները կարգավորել բնական միջոցներով։ Դրանք  հասանելի են, անվտանգ,  զերծ կողմնակի աղդեցություններից  և տհաճ  անակնկալներից։ Հաճախ որոշակի սովորությունների փոփոխությունն անգամ տալիս է դրական արդյունքներ։

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։