Ինչպե՞ս բարձրացնել սերմնաբջջի ակտիվությունը
Ինչպիսի՞ միջոցներ կան տղամարդու սերմնաբջջի ակտիվացման համար:
Մշտական ընթերցող, ք. Երեւան
Սերմնաբջջի քանակը եւ որակը կախված է սեռական հարաբերության հաճախականությունից, սննդից եւ տղամարդու տարիքից:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Սերմնաբջջի գլխիկը հարուստ է նուկլեոպրոտեիդներով, ընդ որում, ԴՆԹ-ին բաժին է ընկնում 40 տոկոսը:
Պոչուկը կառուցված է թարթիչավոր ֆիբրիլներից եւ պարունակում է միոզինոնման սպիտակուցներ: Սերմնաբջիջները հարուստ են նաեւ լիպիդներով, ֆերմենտներով: Սերմնաբջջի տեսակարար կշիռը տատանվում է 1.021-1.040:
Սերմնաբջիջները հարուստ են կալիումով, որի քանակը 10-20 անգամ ավելի է, քան արյան շիճուկում:
Սերմնաբջիջներն արտազատում են կաթնաթթու, ամոնիակ եւ ացետոնային մարմիններ:
Նրանց ակտիվության բարձրացման համար անհրաժեշտ է սպիտակուցների, հիմնականում մսեղենի ընդունում:
Կաթնաշոռը, կաթը, ընդեղենը նույնպես օգտակար են սերմնաբջիջների ակտիվության բարձրացման համար:
Օգտակար է նաեւ կաղինը, ընկույզը:
Հեղինակ` Ե. Հովհաննիսյան