Դրական լիցքեր
Հոգեբանություն

Ի՞նչն է դրական լիցքերի աղբյուր

Մարդուն մեծ դրական լիցքեր են հաղորդում անտառում զբոսնելը , գետի  մոտ, ծովում գտնվելը։ Ծովի, գետի ջրին նայելը նույնպես դրական լիցքերի աղբյուր է։

Ձյունով ծածկված սարերն ունեն հազար անգամ ավելի մեծ դրական էներգետիկա, քան անտառը: Պատահական չէ, որ երկարակյացներ ավելի շատ են լեռնաբնակների մեջ:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Դրական էներգետիկայով օժտված են  նաև թարմ ծաղիկները եւ կանաչ խոտը:
Սակայն խունացած խոտը, որ գտնվում է ծառերի ստվերում, ունի զրոյական, իսկ արհեստական ծաղիկները՝ նույնիսկ բացասական էներգետիկա:

Փորձերը ցույց են տվել, որ  Երուսաղեմի կապույտ երկնքի նկարին 5-10 րոպե նայելու դեպքում հնարավոր է հարյուր  անգամ ավելացնել  դրական լիցքերը:
Մեծ դրական էներգետիկայով են օժտված եկեղեցիների գմբեթները, տաճարների սրաձողերը եւ մինարեթները: Դրանց դիտելը շատ օգտակար է:
Հին քաղաքները, նրանց շրջապատող պատերն իրենց դրական լիցքերով գերազանցում են ժամանակակից շենքերին:

Քիչ քայլեք ասֆալտապատ ճանապարհներով եւ հրապարակներով: Դրանք բացասական լիցքերի աղբյուր են: Սալահատակված փողոցներն ավելի օգտակար են:

Եթե ձեր սենյակում որևէ իր ձեզ տհաճություն է պատճառում կամ նյարդայնացնում է, անհապաղ ազատվեք դրանից: Այն կարող է ունենալ բացասական, քայքայող ազդեցություն: Նույնը վերաբերում է ժամացույցներին, մատանիներին, ապարանջաններին, հագուստի պարագաներին եւ այլն:

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։