Ինչպե՞ս բուժել իմպոտենցիան
Իմպոտենցիան՝ սեռական անկարողությունը, օրգանիզմի վաղաժամ ծերացման նշան է:
Սովորաբար սեռական անկարողությունն ինքնուրույն հիվանդություն չէ, այլ առաջա-նում է և գոյություն ունի որպես հիմնական հիվանդությանն ուղեկցող հիվանդագին երևույթ: Այն սեռական օրգանների գործունեության, ներզատիչ, նյարդային համակարգերի խանգարումների հետևանք է, ինչպես նաև կարող է կապված լինել տարբեր տեսակի միզասեռական հիվանդությունների հետ:
Սեռական ֆունկցիան ապահովում են հորմոնները, որոնք արտադրվում են գլխուղեղի հիպոֆիզի կողմից: Այս գեղձը պետք է արտադրի 8 հորմոններ, այդ պատճառով անհրաժեշտ է նրան ապահովել սննդանյութերով՝ նիկոտինաթթվով (B3 վիտամին), պանտոտենաթթվով (B5 վիտամին), C, E վիտամիններով: Սեռական պեպտիդների և հիստամինի (օգնում է հեշտանք ունենալ) արտադրման համար անհրաժեշտ են սպիտակուցներ, դրա համար նախաճաշին և ընթրիքին խորհուրդ է տրվում օգտագործել սպիտակուցներով հարուստ սնունդ (ձուկ, թռչնի սպիտակ միս) և շատ միրգ: Օգտակար է պանիրը: Օրգանիզմին նիկոտինաթթվով ապահովելու համար խորհուրդ է տրվում օգտագործել գարեջրային խմորիչներ, որոնք պարունակում են նաև ցինկ, պանտոտենաթթու, այլ վիտամիններ և միկրոտարրեր: Սեռական ֆունկցիան առավել ակտիվ է ժամը 19-21-ը: Այդ ժամանակահատվածում այն ավելի հեշտ է ենթարկվում բուժմանը:
Սեռական անկարողության մասին են խոսում հետևյալ նշանները. առանց պատճառի ծիծաղելը, տաք ափերը, թևատակի գեղձերի ուռած լինելը, բերանի տհաճ հոտը, սրտի հատվածում ծանրության զգացումը, շուտ հոգնելը, դյուրագրգիռ լինելը և այլն:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Ժողովրդական բժշկությունն առաջարկում է արդյունավետ է հետևյալ հավաքը
Վերցնել անանուխ, երեքնուկ, սրոհունդ և եղինջ, յուրաքանչյուրից 5 թ.գ., ավելացնել 1լ եռման ջուր և 20 րոպե թրմել թերմոսում: Քամել: Խմել 1-ական բաժակ, օրը 3-4 անգամ:
Դեղատնից գնել ժենշենի պատրաստի կաթիլներ, խորհուրդ է տրվում օգտագործել 30-ական կաթիլ, օրը 3 անգամ, ուտելուց հետո:
Արդյունավետ միջոց է սրոհունդի թուրմը (1 ճ.գ. տերևներին և ծաղիկներին ավելացնել 1 բաժակ ջուր), ընդունել բաժակի 1/2-ը, օրը 3 անգամ:
Ժողովրդական բժշկությունում կան իմպոտենցիայի բուժման շատ միջոցներ, որոնց մասին կարող եք տեղեկանալ մեր ուրիշ նյութերում:
2 մեկնաբանույթուն
Anna
Ամսագրի ոչ բոլոր նյութերն ընդգրկված էլեկտրոնային տարբերակում։
Harut
Ես ձեր ամսագրի մեջ հոդված էի կարդացել վաղաժամ սերմնաժայթքման մասին բժշկի անունը Հայկ Մարգարյան էր կարծեմ, ապրիլի ամսգիրն էր, հիմա նայում եմ չեմ գտնում էլեկտրոնային տարբերակով: