Սուրճը, կոֆեինը և առողջությունը
Սկիզբը կարդացեք “Սուրճի օգտակար եւ վնասակար հատկությունները” հոդվածում։
Կարծիքները հակասական են մեր այդքան սիրելի ըմպելիքի՝ սուրճի անվտանգության վերաբերյալ: Գիտնականները բազմաթիվ հետազոտություններ են կատարել այդ ուղղությամբ:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Այսպես, օրինակ, մի հետազոտության արդյունքում պարզվեց, որ սուրճն ու կոֆեինը ոչ միայն անվնաս են, այլեւ դրական են ազդում այս ըմպելիքի սիրահարների առողջության վրա, մասնավորապես նվազեցնում են միզապարկում եւ երիկամներում քարերի ի հայտ գալու, հաստ աղիքի քաղցկեղով եւ կլինիկական դեպրեսիայով հիվանդանալու հավանականությունը: Հայտնաբերվել է նաեւ, որ սուրճը կանխարգելում է լյարդի ցիռոզը եւ Պարկինսոնյան հիվանդությունը, հավանական է, որ նվազեցնում է կրծքային հեղձուկի նոպաները:
Սուրճը, մասնագետների կարծիքով, շատ բարդ մթերք է: Սուրճի հատիկի քրոմոսոմների թիվն ընդամենը 2-ով է պակաս մարդու օրգանիզմում առկա քրոմոսոմների թվից: Գիտնականները հայտնաբերել են, որ Արաբիկա տեսակի սուրճի մեկ հատիկը պարունակում է շուրջ 800 տեսակի եթերայուղ: Սուրճը կարող է ունենալ բույրի մոտ 1200 երանգ: Բժշկական պրակտիկայում շատ հիվանդությունների բուժման համար այսօր կիրառվող կոֆեինի հայտնագործումից հետո սուրճը վերածնվեց որպես բուժամիջոց:
Սուրճը բաղկացուցիչ մասն է կազմում 20-ից ավելի տարատեսակ բժշկական պատրաստուկների, որոնք նպաստում են մարդու օրգանների խանգարված գործառույթների վերականգնմանը:
Այն, որ սուրճն իսկապես «մեղավոր» չէ զարկերակային գերճնշման զարգացման մեջ, հաստատված է. դրան հետեւել են 33 տարի: Օրական մեկ գավաթ սուրճի օգտագործումը բարձրացնում էր զարկերակային սիստոլային ճնշումը 0.19մմ ս.ս., իսկ դիաստոլայինը` 0.27մմ ս. ս., ընդ որում հաշվի են առնվել ժառանգականությունը, մարմնի զանգվածի ցուցիչը, ծխելու փորձը, ալկոհոլի օգտագործումն ու ֆիզիկական ակտիվությունը:
Սրճամոլների մոտ, ի տարբերություն սուրճ չօգտագործողների, զարկերակային ճնշման բարձրացում ավելի հաճախ էր նկատվում, բայց դա պայմանավորված էր օրական 5 եւ ավելի գավաթ սուրճ խմելով (վերը նշված ռիսկի գործոնները հաշվի առնելու դեպքում այդ առնչությունը վիճակագրորեն հավաստի չէ): Երկար տարիների հետազոտություններից հետո հեղինակները եկան այն եզրակացության, որ սուրճի օգտագործումն առաջացնում է զարկերակային ճնշման փոքր բարձրացում, որն, ըստ երեւույթին, աննշան դերակատարություն ունի արյան բարձր ճնշման զարգացման մեջ: Ավելին, ըստ Եվրոպայի սրտաբանական միության, Աթերոսկլերոզի հետազոտման եվրոպական միության, Հիպերտոնիայի հետազոտման եվրոպական միության՝ աղացած եւ արագ լուծվող սուրճերն ընդգրկված են հիպոլիպիդեմիկ սննդակարգերի մթերքների ցանկում: Սակայն խորհուրդ չի տրվում սուրճը խմել թուրքական ձեւով եփված տարբերակով:
Սուրճը եւ սրտի իշեմիկ հիվանդությունը
Երկար ժամանակ կարծիք կար, որ սուրճը բացասաբար է ազդում սրտի գործունեության վրա եւ կարող է առաջացնել սրտի իշեմիկ հիվանդություն: 1988թ.-ին New Scientist ամսագրում հրապարակվեցին այդ ասպարեզի ամենախոշոր հետազոտություններից մեկի արդյունքները: Հետազոտությունն անցկացվել էր ինժեներատեխնիկական ընկերության ծառայողների շրջանում, 20 տարվա ընթացքում հետազոտողները հետեւել էին 2000 տղամարդու: Պարզվեց, որ նրանց համար, ովքեր օրական խմում էին 6 գավաթից ավելի սուրճ, սրտի պսակային անոթների հիվանդությունից մահանալու վտանգը 71%-ով ավելի մեծ էր, քան օրական միայն մեկ գավաթ սուրճ ըմպողների մոտ: Վիճակագրական տվյալները ցույց տվեցին, որ սրտի իշեմիկ հիվանդության առաջացման վտանգի մեծացում նկատվել է ինչպես ծխողների, այնպես էլ չծխողների մոտ:
Կոֆեին պարունակող ըմպելիքներ օրական 6 բաժակ եւ ավելի օգտագործող կանանց մոտ 1980թ.-ից սրտի իշեմիկ հիվանդության առաջացման հարաբերական վտանգը կազմել է 0.95% նրանց համեմատությամբ, ովքեր սուրճ չեն օգտագործում: Ավելին, կոֆեինի աղբյուրից՝ ներառյալ թեյից ու շոկոլադից, կախվածության վտանգ չի հայտնաբերվել: Սրտի իշեմիկ հիվանդության զարգացման վտանգը հավաստիորեն չի աճում կոֆեին չպարունակող սուրճի օգտագործման դեպքում` ծխելու եւ այլ գործոնների հետ մեկտեղ: Այսպիսով, ուսումնասիրության ընթացքում ապացուցվել է, որ հետազոտության մասնակիցների մոտ սուրճի օգտագործումը սրտի իշեմիկ հիվանդության զարգացման կարեւոր պատճառ չի հանդիսացել: Կոնկրետ այս դեպքում կարելի է ենթադրել, որ սրտանոթային բարդությունները մեծ մասամբ կախված են այլ` հաշվի չառնված գործոններից, մասնավորապես` հիվանդի սեռից:
Աղբյուր` Տնային Առողջարան
Մեկ մեկնաբանություն
Pingback: