Սննդակարգ կնճիռների դեմ
Պարզել են գիտնականները
Հետազոտելով ավելի քան 400 տարեց կանանց Ավստրալիայում, Հունաստանում և Շվեդիայում` գիտնականները եկան հետևյալ եզրակացության։ Նրանց մոտ, ում ամենօրյա սննդակարգը աչքի էր ընկնում մրգերի, բանջարեղենի և ձեթերի առատությամբ, կնճիռները զգալիորեն ավելի քիչ էին:
Հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ այդպիսի սննդում պարունակվող հակաօքսիդանտների պատկառելի քանակը պահպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից, իսկ մոնոչհագեցած ճարպաթթուներն օգնում են բջիջներում պահպանելու այն նյութերի մակարդակը, որոնք հակազդում են ազատ ռադիկալների վնասակար ազդեցությանը:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Խորհուրդ բնաբույժի կողմից
Ձգտե՛ք թե՛ առողջության և թե՛ գեղեցկության պահպանման հետ կապված խնդիրները կարգավորել բնական միջոցներով։ Դրանք հասանելի են, անվտանգ, զերծ կողմնակի աղդեցություններից և տհաճ անակնկալներից։ Հաճախ որոշակի սովորությունների փոփոխությունն անգամ տալիս է դրական արդյունքներ։
Աղբյուր` Տնային Առողջարան