Պահպանեք ատամները
Առողջություն եվ գեղեցկություն

Պահպանեք ատամները

-Ինչպե՞ս խնամել ատամները, որպեսզի շուտ չփչանան:
Հ. Հովակիմյան, ք. Սպիտակ

Ատամները ուտելիքը կծելու եւ մանրացնելու համար են: Մարդու ատամները ծնոտում այնպես են դասավորված, որ դրանց ատամնապսակները կազմում են այսպես կոչված ատամնակամարներ կամ շարքեր: Յուրաքանչյուր մեծահասակի ատամնաշարը ընդգրկում է 16 ատամ՝ 4 կտրիչ, 2 ժանիք, 4 փոքր սեղանատամ եւ 6 մեծ սեղանատամ, որոնք տարբերվում են ձեւով եւ արմատների թվով: Վերին եւ ստորին շարքերի միակցման դեպքում արմատները դասավորվում են սահմանված հարաբերակցմամբ:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Ատամների զարգացման խանգարումները տարբեր են: Դրանցից մեկը կարող է լինել կոսմետիկական արատ (սխալ ատամնաձեւ, գույն, մեծություն), մյուսները կարող են առաջացնել ծամելու խանգարում: Ատամները երբեմն վնասվում են մարդու վնասակար սովորությունից, օրինակ՝ ատամներում ամուր առարկաներ պահելը կամ կոտրելը, կծելը կամ սխալ խնամքը, օրինակ՝ շատ կոպիտ խոզանակով ատամների մաքրումը կարող է հանգեցնել էմալի մաքրմանը, մաշվելուն:

Ատամների ոսկրափուտ (կարիես)
Տարածված հիվանդություն է ատամների ոսկրափուտը՝ ամուր հյուսվածքի փափկեցումը եւ քայքայումը խոռոչի կազմավորմամբ: Ատամների ոսկրափուտը զարգանում է օրգանիզմի տարբեր համակարգերի գործունեության խանգարման հետեւանքով։ Սխալ սնվելու դեպքում՝ մեծ քանակությամբ շաքար պարունակող մթերքների ընդունման (շաքարավազ, կոնֆետ եւ այլն) եւ սննդի մեջ սպիտակուցի քիչ քանակության, կաթնային մթերքների, օրաբաժնում հում բանջարեղենի եւ մրգերի, կալցիումի եւ ֆոսֆորի անբավարարության դեպքում:

Ատամների ամուր հյուսվածքների խանգարման դեպքում ատամների ոսկրափուտը զարգանում է մանրէների մասնակցությամբ, դրա համար էլ, եթե ատամների ոսկրափուտը բուժված չէ, կամաց-կամաց զարգանում է միջուկի բորբոքում, իսկ այնուհետեւ շրջապատող ատամների հյուսվածքների բորբոքում է տեղի ունենում:

Հարատամնային հյուսվածքի բորբոքման (պարօդոնտիտ) պատճառ կարող է լինել ատամը շրջապատող հյուսվածքների վնասվածքը ամուր ուտելիք կծելու դեպքում, կոտրվածքից կամ հարվածից հոդախախտման դեպքում, ինչպես նաեւ վարակի թափանցումը ատամի խոռոչով չբուժված կակղենու բորբոքման (պուլպիտի) դեպքում:

Բաղադրատոմս

Ատամների ոսկրափուտի դեպքում ցանկալի է ատամի փոշին կամ ատամի մածուկը փոխարինել չոր կաթով: Չոր կաթի փոշով ատամները մաքրելիս՝ վերանում են լնդերի արյունահոսությունը եւ բերանի հոտը, կտրուկ դանդաղում է ատամնաքարի առաջացումը:

Բերանաբորբ (ստոմատիտ)
Ատամների ոչ բավարար խնամքի դեպքում ատամների վրայի փափուկ նստվածքները վերածվում են ատամնաքարերի՝ բերելով լնդերի բորբոքման՝ բերանաբորբի: Բերանաբորբ առաջանում է նաև ցածր իմունիտետ ունեցող մարդկանց մոտ։

Բաղադրատոմսեր

Բերանաբորբի դեպքում բերանը եւ կոկորդը ողողել լորենու ծաղիկների թուրմով:

1 թեյի գդալ լորենու ծաղիկների վրա լցնել 1 բաժակ սառը ջուր, թրմել 5 ժամ, քամել եւ ավելացնել 5 գրամ կերակրի սոդա:

Խոցային բերանաբորբի դեպքում ողողել բերանը օրական 5-6 անգամ թեյասնկի թուրմով: Արդյունքը կնկատվի արդեն բուժումից 2 օր հետո, իսկ 3-5 օր հետո կնկատվի ամբողջական բուժում, նույնիսկ հիվանդության ծանր ձեւերի դեպքում:

Եթե ատամները սեւանում են փոշուց, դրանք տրորել մեղրով, իսկ այնուհետեւ` ձեթով:

Ատամները լավ վիճակում պահպանելու համար օգտակար է հաճախակի  ուտել մամալիգա (ճաշ եգիպտացորենից), եգիպտացորենի ալյուրից  շիլա պատրաստել։

Ատամների   սպիտակեցման համար,  ատամները մաքրելիս, խոզանակի վրա մածուկի կամ փոշու հետ միասին դրեք մի քիչ կերակրի  սոդա կամ 1-2 կաթիլ կիտրոնի հյութ: Սակայն  մի՛  չարաշահեք այս մեթոդը;

Եթե ատամներին մուգ հետքեր կան , օգտակար է ատամները մաքրելուց հետո 2 րոպեի ընթացքում բերանը ողողել ամսական թեյասնկի թուրմով:

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։