Որ ուժերն անսպառ լինեն
Թեև նախորդ գրառման շարունակությունն եմ գրում, շատ կցանկանայի, որպեսզի հատկապես երիտասարդներն ընթերցեն։ Ամենուր շրջապատված եմ երիտասարդներով, և, ըստ իս, ուժերի անկումը նրանց շրջանում շատ ավելի ակնառու է, ու դա հակասում է բնության օրենքներին։
1.Լիարժեք քուն ապահովեք: Օրվա ընթացքում քնեք 7 ժամից ոչ պակաս և 9-10 ժամից ոչ ավելի: Սա միջինում, սակայն որոշ մարդկանց անհրաժեշտ է քնել 10 ժամ եւ ավելի:
2. Մի՛ օգտվեք միկրոալիքային վառարանից: 118 0C պայմաններում միկրոալիքների ազդեցության տակ քայքայվում են օրգանիզմն էներգիայով և սննդանյութերով ապահովող ֆերմենտները: Ի դեպ, միկրոալիքային վառարանի այլ վտանգների մասին խոսել եմ նաև իմ՝ «Առողջության ուղի» գրքում: Քայքայված ֆերմենտներով սնունդը չի մարսվում, այլ մասամբ հեռացվում, մասամբ՝ փչանում է օրգանիզմում, կուտակվելով, եւ հետագայում հանգեցնում տարբեր հիվանդությունների առաջացմանը:
3. Միշտ նախաճաշեք: Դա բարձրացնում է աշխատունակությունը, տալիս էներգետիկ վերալիցքավորում:
4. Բաց մի՛ թողեք ճաշը: Ինչպես կարելի է մնալ եռանդուն, եթե օրգանիզմը համապատասախան սնունդ չի ստանում:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
5.Օրվա ընթացքում ունեցեք կարճատև դադարներ: Հեռացեք համակարգչի էկրանից, քայլեք գրասենյակում, իջեք աստիճանով, ըմպեք ջուր: Սա կօգնի նորից վերականգնել ուժերը և կենտրոնացնել ուշադրությունը:
6. Ստուգեք սննդի նկատմամբ ձեր անհատական տանելիությունը: Հաճախ այս խանգարումներն արտաքինից արտահայտվում են բավական թույլ, մինչդեռ արդյունքում դիտվում է ուժերի անկում և քաշի նվազման հետ կապված բարդություններ:
7. Սպիտակուցների առկայությունն անհրաժեշտ է յուրաքանչյուր ուտեստում: Սա արյան մեջ խաղողաշաքարի մակարդակի պահպանման լավ միջոց է, հետևաբար՝ աշխատունակության պահպանման համար ևս: Սպիտակուցի աղբյուր են միսը, ձուկը, ձուն, կաթնաշոռը, , ընկույզը, արևածաղիկը, լոբազգիները, պանիրը, մածունը եւ այլն:
8. Օրը գոնե 1 բաժակ նիշաստա կերեք։ Սա բնական հոյակամ միջոց է և՛ առույգության, և՛ առողջության, և՛ լավ տրամադրության, և՛ իմունային համակարգի պահպանման համար։
9. Համոզվեք, որ ձեր սննդակարգում առկա են այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են կարնիտինը, կոէնզիմ Q10, մանգանը, B խմբի վիտամինները, օմեգա-3 ճարպաթթուները:
10. Ստուգեք ստամոքսում խմորասնկերի մակարդակը: Դրանց ավելցուկը հանգեցնում է որովայնի փքվածության, գազառաջացման, քաղցրի անհագ պահանջին, և որպես հետևանք՝ ուժերի անկմանը:
11. Համոզվեք, որ ակտիվության անկումը կապված չէ այնպիսի լուրջ բժշկական խնդիրների հետ, ինչպիսիք են վահանագեղձի ֆունկցիայի խանգարումը, օրգանիզմում երկաթի ավելցուկը կամ պակասը: Դրանք կարելի է ախտորոշել արյան լաբորատոր հետազոտության միջոցով:
Սիրով՝ Աննա Պետրոսյան