Կրծկալ
Առողջություն եվ գեղեցկություն

Կրծկալն ու կնոջ առողջությունը

Հարվարդի գիտնականների կատարած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ամբողջ աշխարհում կանանց կողմից այդքան սիրված, ամուր ներդիրներով կրծկալները կարող են առողջության համար վտանգավոր լինել:

Պուշափ կրծկալները կուրծքը դարձնում են առավել գրավիչ և տեսողականորեն այն մեծացնում են նվազագույնը մեկ չափսով: Գեղեցիկ սեռի որոշ ներկայացուցիչներ նույնիսկ երազում չեն բաժանվում սիրելի ներքնաշորից: Սակայն, մասնագետների կարծիքով, մշտապես ամուր կրծկալներ կրելը  մեծացնում է կրծքի քաղցկեղի առաջացման վտանգը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Բանն այն է, որ այդպիսի կրծկալը խոչընդոտում է արյան շրջանառությանը և կարող է վնասել ավշային հյուսվածքները: Հետազոտության համաձայն՝ օրական 12 ժամից ավելի կոշտ կամ ամուր կրծկալ կրող կանանց մոտ նկատվում է բջիջներ մատակարարվող թթվածնի և սննդանյութերի քանակի նվազում, իսկ քայքայման մթերքներն ուղղակի դուրս չեն գալիս օրգանիզմից:

Ավշային անոթները շատ բարակ են, չափազանց զգայուն ցանկացած ազդեցության նկատմամբ և հեշտ են ճնշման ենթարկվում: Այդ պատճառով էլ, այդպիսի կրծկալ կրելով շատ հեշտ է խաթարել ավշի հոսքը: Իսկ ավիշը հսկայական դեր ունի օրգանիզմում. այն «լվանում», դուրս է բերում քայքայման արգասիքներն ու այլ թունանյութեր: Կրծկալները, արգելակելով այդ գործընթացը, հանգեցնում են կրծքում թունանյութերի կուտակման: Այստեղից էլ՝ քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Դե ինչ, սիրելի՛ կանայք ու աղջիկներ, կարծում ենք՝ վերոհիշյալ տեղեկությունները հաշվի կառնեք հերթական կրծկալը գնելիս՝ նախապատվությունը տալով առանց ներդիրների կրծկալներին: Կամ գոնե դրանք կկրեք օրվա մեջ մի քանի ժամ՝ ելնելով անհրաժեշտությունից:

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։