Թխվածքաբլիթ և աղցան
Առողջարար սնունդ

Կաղամբով թխվածքաբլիթ և աղցան

Գաղտնիք չէ, որ համեղ սնվել սիրում են բոլորը. ուստի, հարգելի՛ տնային տնտեսուհիներ, առաջարկում ենք  հետաքրքիր եւ համեղ թխվածքաբլիթի եւ աղցանի պատրաստման բաղադրատոմսեր:

Կաղամբով թխվածքաբլիթԿաղամբով թխվածքաբլիթ


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Անհրաժեշտ մթերքներ.
500գ թթու կաղամբ, սպիտակագլուխ կաղամբի կեսը, 4 ձու, 500գ մածնով կամ թթխմորով պատրաստված խմոր, ձեթ:

Պատրաստումը.
Թարմ կաղամբը կտրատել, խառնել թթու կաղամբի հետ եւ տապակել: Ձվերը խաշել, կտրատել, ավելացնել կաղամբին: Խմորը բաժանել երկու մասի, յուրաքանչյուրը գրտնակել այնքան, մինչեւ ստացվի բարակ շերտ:
1 շերտը դնել տակդիրի մեջ, լցնել լցոնը, իսկ վրայից՝ երկրորդ շերտը: Թխել 40 րոպե 160 0 C ջերմաստիճանում:

Հավի կրծքամսով եւ մակարոնով աղցանՀավով մակարոնով աղցան

Անհրաժեշտ մթերքները 6 անձի համար.
200գ  մակարոն, 300գ հավի կրծքամիս, 150գ բրոկոլի, 4 լոլիկ, 100գ պանիր, ձեթ, համեմունքներ:

Պատրաստումը.
Մակարոնները եփել, ջուրը թափել: Հավի կրծքամիսը կտրատել փոքրիկ կտորների եւ  7-10 րոպե տապակել ձեթով: Բրոկոլին աղ արած ջրում 7-8 րոպե եփել:  Թողնել սառի, բաժանել ծաղկաբույլերի: Լոլիկները կտրատել փոքր կտորներով: Խառնել մակարոնները, բանջարեղենը, հավի կրծքամիսը: Աղցանին ավելացնել աղ, պղպեղ եւ ձեթ: Պանիրը մանր քերել: Ափսեի մեջ լցնել պատրաստի աղցանը, վրայից ցանել քերած պանիրը:

Ի դեպ, ձեթի փոխարեն կարող եք պատրաստել աղցանի համար նախատեսված հատուկ սոուս: Դրա պատրաստման համար խառնել քացախը, կիտրոնի հյութը, ճզմած սխտորը եւ համեմունքները:

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։