Ծաղիկներ
Փորձագետի խորհուրդներ

Ծաղիկները` առողջության խորհրդանիշ

ԾոփորԾոփոր

Ծոփորը  շատ հայտնի եւ բարդ ծաղիկ է, այն պետք չէ տանը պահել, իսկ գրասենյակի համար շատ հարմար է, միայն թե պետք չէ դնել բանակցությունների գոտում: Այս բույսը չի կարելի տանը պահել, որովհետև այն լիովին խաթարում է տան ներքին էներգետիկան, իսկ գրասենյակի համար դա լավագույնը կլինի: Ոչ մի դեպքում չի կարելի ծոփորը դնել մահճակալի մոտ, հատկապես գլխավերևում: Կարող է խեղդել: Դե, ծայրահեղ դեպքում ողջ գիշեր ջանասիրաբար կկլանի Ձեր բաժին թթվածինը: Ի դեպ, մասամբ դրա համար են ասում, որ ծոփորի տակ նստելը հստակորեն օգնում է գլխացավի դեպքում. բույսը ընդհանրապես «ծծում է» այն ամենը, ինչից կարող է հիվանդանալ նորմալ մարդը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

ՅասամանՅասաման

Յասամանի հոտից կարող է գլուխը ցավել, եթե այն դնեք այնտեղ, որտեղ քնում եք:

ԼիանաԼիանա

Ցանկալի չէ տանը լիանաներ պահել հատկապես ննջասենյակում: Դրանք ձեզ ոչ մի կերպ չեն օգնի, և հիշեք, որ տանն ընդհանրապես պետք է պահել այն բույսերը, որոնք ձգվում են վեր, դեպի արևը:

 

Ֆենշույի բնութագրմամբ` բույսերը լինում են արական և կանացի, կամ` ին և յան:
Ին. փողի ծառ, բեգոնիա, մանուշակ: Յան. քլորոֆիթում, վիշապածառ, կիտրոն և այլ ցիտրուսազգիներ:

Եթե ցանկանում եք, որ ձեր տանը ճիշտ Ֆեն-շույ լինի, այդ դեպքում լավ կլինի յան բույսերը դնել այնտեղ, որտեղ տիրում է արական էներգետիկան` աշխատասենյակում կամ հյուրասենյակում: Ին բույսերը լավ կլինի դնել այնտեղ, որտեղ ավելի շատ է կանացի էներգետիկան` խոհանոցում, մանկական սենյակում: Մասնագետները խորհուրդ են տալիս նաև սենյակներում դնել ոչ մեծ չափերի ին և յան բույսեր:

Որպեսզի տանը միշտ ներդաշնակություն և բարեկեցություն լինի, հարկավոր է ունենալ ինչպես ին, այնպես էլ յան բույսեր. դա կհանգեցնի լիարժեք ներդաշնակության:
Երբեք տանը մի պահեք չորացրած ծաղիկներ և բույսեր, դրանք էներգետիկ վամպիրներ են և էներգիա կխլեն կենդանի ամեն ինչից: Ննջասենյակում մի պահեք ոչ մի տեսակի բույս, դա հակասում է Ֆեն-շույին: Այդ բույսերը կխլեն ձեր քնի էներգիան. ննջարանում սահմանափակվեք մեկ փոքրիկ բույսով, և ոչ ավելի:

ՀնդկեղեգՀնդկեղեգ

Հնդկեղեգն իր վրա կվերցնի ողջ բացասական էներգիան և այն կվերածի դրականի: Ընդունված է հնդկեղեգի ձողիկները դնել մեծ հատակադիր սկահակում, սենյակի հյուսիսային մասում: Հնդկեղեգը հաջողության, համառության, դեպի վերև ձգտելու, կարիերայի աճի խորհրդանիշն է:

Աղբյուր` Տնային Առողջարան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։