Բազուկ
Առողջարար սնունդ

Ինչպե՞ս ստեղծվեց շաքարը

Բազուկը մենք օգտագործում ենք տարբեր ճաշատեսակներ եւ աղցաններ պատրաստելիս: Այն հիանալի համ եւ տեսք է հաղորդում կերակրատեսակներին: Բացի դրանից, այն շատ օգտակար է առողջության համար: Պարզվում է՝ այդ մասին մարդկությանը հայտնի է դեռեւս հին ժամանակներից:

Բազուկը կամ ճակնդեղը երկամյա բույս է: Տնայնացվում է ամենուր, բացի հեռավոր հյուսիսից: Բազուկի հայրենիքն Ասիան է, հանդիպում է Միջերկրական, Սեւ եւ Կասպից ծովերի ափերին:
Կա բազուկի 2 տեսակ՝ անհամ եւ քաղցր (շաքարի բազուկ): Բազուկը Ռուսաստան ներմուծվեց X դարում: 1747թ. բեռլինցի քիմիկոս Մարկգրաֆը առաջին անգամ բազուկի արմատներում հայտնաբերեց սախարոզ եւ եվրոպացիներին խորհուրդ տվեց հատուկ ուշադրություն դարձնել բազուկի աճեցմանը: Դրանից հետո ներդրվեց շաքարի արտադրությունը բազուկից։


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

1806թ. բազուկի շաքարի արտադրությունը բարձր հիմքերի վրա դրվեց Նապոլեոնի կողմից: Սակայն այն ավելի մեծ թափ ստացավ XIX դարում միայն: Իսկ 1935թ. Ռուսաստանը բազուկի շաքարի արտադրությամբ առաջինն էր աշխարհում:

Եվ այնուամենայինիվ, ոչ թե շաքարն է   օգտակար, այլ բազուկը։

Բազուկը պարունակում է 9% շաքար, խնձորաթթու, թրթնջաթթու, կալիումի, նատրիումի, մագնեզիումի աղեր, C եւ B խմբի վիտամիններ, կոբալտ, երկաթ: Այն խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, կանոնավորում է արյան շրջանառությունը: Բազուկի հյութի օգտագործումը  կազդուրում է հիվանդներին եւ  մաքրում է օրգանիզմը: Հիշե՛ք այդ մասին և հաճախակի ընդգրկեք Ձեր ճաշացանկում։

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։