Պլաստիկից շշեր
Առողջ ապրելակերպ

Ինչու՞ է վտանգավոր պլաստիկը

Պլաստմասսան դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը, այն փոխարինում է երկաթը, փայտըւ անգամ ապակին: Պլաստիկից պատրաստված շշերի մեջ լցնում են հանքային ջուրը, արեւածաղկի ձեթը եւ այլ հեղուկներ: Իհարկե, դա շատ հարմար է, եւ հենց այդ պատճառով էլ տնտեսող մարդիկ ոչ միայն լվանում, այլեւ նորից են օգտագործում պոլիէթիլենային տոպրաները, դեն չեն նետում թեթեւ եւ հարմար պլաստիկե տարաները՝ գերադասելով դրանցում տարիներ շարունակ պահել նույն ձեթը:

Իսկ տոնական օրերից, խնջույքներից հետո, ի՜նչ խոսք, դրանց քանակը մեր խոհանոցում դառնում է անթիվ-անհամար: Սակայն, պարզվում է, որ նման տնտեսումը կարող է բավականին վտանգավոր լինել առողջության համարլ, հատկապես որ մենք այդ պահին  դա չենք զգում, սակայն ամեն ինչ ժամանակավոր է:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Իսկ  ինչպիսի՞ վնաս կարելի է հասցնել առողջությանը:

Նայի՛ր շշի տակ
Շատ հաճախ ինչպես սննդի, այնպես էլ դրա համար չնախատեսված տարաները դրոշմահատում են էժանագին պոլիվինիլքլորիդից (ՊՎՔ)՝ հենց տնտեսելու նկատառումով: Արտադրական շշալցումից մոտավորապես մի քանի շաբաթ անց նման շիշը սկսում է իր պարունակած հեղուկի մեջ ներզատել տարատեսակ վնասակար նյութեր: Իհարկե, դա միանգամից չի կատարվում, բայց պետք է խոստովանել, որ շշալցված ձեթը եւ աղբյուրի ջուրը մենք երկար ժամանակ ենք պահում պլաստիկից պատրաստված շշերում, եւ այդ նյութերն անընդհատ ներթափանցում են մեր օրգանիզմ: Պլաստիկե ոչ բոլոր տարաներն են այնքան վտանգավոր, որքան ՊՎՔ-ից պատրաստվածները, իսկ «վնասակարության» չափը որոշելու համար շշի տակ կա հատուկ դրոշմ: Բայց նման «այցեքարտ» թողնում են միայն լուրջ ֆիրմա-արտադրողները, որոնք աշխատում են չօգտագործել ՊՎՔ:

Արեւմտյան բազմաթիվ արտադրողներ արդեն մտածել են այն մասին, որ էժանագինությունը շատ թանկ է նստում առողջության վրա, եւ արտադրանքը թողարկում են քլոր չպարունակող փաթեթավորմամբ: Եռանկյունու մեջ երեքով նշանը կամ PVC տառերը զգուշացնում են, որ շիշը ժամանակի ընթացքում դառնում է թունավոր: Ի դեպ, այն մասին, որ տարան բացարձակ անվնաս է եւ պիտանի է կրկնակի օգտագործման, վկայում է շրջանակի մեջ վերցված PET տառերով դրոշմը, ինչպես նաեւ ուղղահայաց դիրքով պատառաքաղի եւ դանակի պատկերը:

Եվ եթե, այնուամենայնիվ, անհրաժեշտություն է ծագում երկար ժամանակով պահել տարբեր հեղուկներ, ապա ավելի նպատակահարմար եւ առողջության համար անվտանգ են ապակյա տարաները:

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։