Երիկամում կիստաներ
Այլընտրանքային բժշկություն

Ինչո՞ւ են կիստաներ առաջանում

Իմ երիկամում կիստա են հայտնաբերել: Ինչպիսի՞ բնական միջոցները կարող են օգնել ինձ:
Օֆելյա, Գյումրիից

Որո՞նք են կիստաների առաջացման պատճառները, և ինչո՞ւ պաշտոնական բժշկությունը գործնականապես ոչինչ չի կարող առաջարկել այս հիվանդության բուժման համար:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Հենց  բանն էլ այդ է, որ ինչ-որ բան բուժելու համար անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես է այն առաջանում, իսկ ժամանակակից բժշկությանը հայտնի չեն կիստաների (բուշտերի) գոյացման պատճառները, թեև, օրինակ,  տիբեթյան բժշկության մեջ այդ պատճառների մասին գիտեին շատ վաղուց:

Եկեք քննենք կիստա ունեցող հիվանդների հավաքական կերպարը: Ովքե՞ր են նրանք: Թեև նրանք կարծես թե «տաք մարդիկ են», հենց դրա համար էլ նրանց համար միշտ շոգ է, նրանք սկսում են հովացնել իրենց արտաքին միջոցներով` կարող են լողանալ սառցանցքերում, բոբիկ քայլել ձյան վրայով, սառը ջրով ցնցուղ ընդունել, ձմռանը ներքնաշորերով վազել, կենցաղային մակարդակով` նստել բաց լուսամուտի, օդորակիչի տակ, քնել բաց պատուհանի տակ կամ բարակ ծածկոցով, կրել թեթև հագուստ և հրաժարվել գլխադիրներից, տանը բոբիկ քայլել սառը հատակի վրա և այլն: Իհարկե, երբեմն սա անում են նաև այլ` սանգվինիկ և խոլերիկ կառուցվածքային տիպ ունեցող մարդիկ:
Հատկապես ուզում եմ ընդգծել կարճ բաճկոններ և կոնքերին իջած տաբատներ կրելու ժամանակակից նորաձևության վնասը. դա կարող է հանգեցնել երիկամի սառեցման, իսկ ցուրտն օրգանիզմ է ներթափանցում հատկապես երիկամների միջոցով: Ի դեպ, երիկամների միջօրեականի սկիզբը գտնվում է ոտնաթաթի կենտրոնում, ահա թե ինչու է մարդը շուտ հիվանդանում, երբ սառեցնում է ոտքերը:

Սնվելու բնույթն ազդո՞ւմ է արդյոք օրգանիզմի սառեցման վրա:
Այն էլ ինչպես, չէ՞ որ մենք օրական ուտում ենք ամենաքիչը 3 անգամ, և եթե օրգանիզմը հագեցնում ենք միայն սառը մթերքով,  ապա, բնականաբար, սառեցնում ենք արյունը, որի ողջ ծավալը՝ մոտ 5 լիտր, անցնում է երիկամների միջով և դրանք նույնպես սառեցնում է:
Սառը մթերքներն են  սառնարանում պահված բոլոր տեսակի կաթնամթերքը, առանց կծու համեմունքների պատրաստված բուտերբրոդները, խոզի միսը, ձուկը, կարտոֆիլը, սառը կաթնային շիլաները, կարկանդակները, պաղպաղակը, թարմ մրգերն ու բանջարեղենը, զովացուցիչ ըմպելիքները, հատկապես գազավորվածները` կոկա-կոլան, գարեջուրը և այլն:

Գերսառեցման դեպքում առաջանում է կիստա, ընդ որում, եթե վարակներ չկան, ապա դա անցնում է աննկատ:
Կիստան խոռոչ է, որն առաջանում է երիկամային հյուսվածքի վրա, կարող է ունենալ հեղուկ պարունակություն, կարող է լինել և առանց դրա: Վտանգը   այն է, որ կիստան կարող է մեծանալ ու հասնել շատ մեծ չափսերի, թարախակալվել, հիդրոնեֆրոզ առաջացնել, այսինքն` հեղուկով լցվել: Բնականաբար, այդ դեպքում երիկամի` արյունը մաքրելու հատկությունը նվազում է:
Գործողությունները պետք է ուղղված լինեն երիկամներում արյան շրջանառության լավացմանը և երիկամների տաքացմանը:

Առաջին հերթին պետք է փոխել ջերմային ռեժիմը: Դա նշանակում է, որ պետք է հրաժարվել էքստրեմալ կոփումից, հետևել տան, դրսի և ձեր գտնված վայրերի ջերմային ռեժիմին: Տնից դուրս գալով` պետք է հագնվել եղանակին համապատասխան: Եթե անցկացնեք հակադիր կոփում, ապա` 40-20, և ոչ թե 40-10 աստիճանի սահմաններում: Դա միանգամայն բավարար կլինի մրսածության հիվանդությունների կանխարգելման համար և օրգանիզմի համար սթրես չի հանդիսանա: Իսկ մենք գիտենք, որ սթրեսներն էլ իրենց հերթին առաջացնում են օրգանիզմի վաղաժամ ծերացում, մազաթափություն և մազերի ճերմակում, էլ չենք խոսում օրգանիզմի գերսառեցման և դրա հետ կապված խնդիրների մասին:

Հարկ է նշել, որ պետք չէ խուսափել աղի չափավոր օգտագործումից: Այդ նորման կազմում է օրական մոտավորապես 6 գրամ: Առանց աղի այդ չափաբաժնի օրգանիզմը չի կարող ջերմությունը պահպանել: Բայց  չարժե նաև այն չարաշահել, քանի որ աղի ավելցուկը նպաստում է հեղուկի ավելացմանը, ինչը նույնպես վատ է: Ճաշատեսակները պետք է լինեն տաք, աիսպիսի ախտորոշմամբ մարդիկ  մածնաբրդոշը, բազուկից պատրաստված   սառը կերակրատեսակները պետք է բացառեն նույնիսկ ամռանը:
Ջերմային ռեժիմն ու սնունդը կիստաների և օրգանիզմի գերսառեցման հետ կապված մյուս հիվանդությունների կանխարգելումն են: Բայց եթե կիստաներն արդեն կան, այդ ժամանակ օգնության կգան տաք արարողակարգերը:

Դրանք, օրինակ, երիկամների տաքացումներն են 10-12, 8-10 սմ չափեր ունեցող հարթ գետաքարերի միջոցով:
Քարերը չոր տաքություն տվող ջեռոցում տաքացնում են 60-70 աստիճան ջերմաստիճանում 15-20 րոպե: Հանում են, շրջում ոչ մեծ բրդյա կամ բամբակյա սրբիչի վրա կամ համապատասխան չափս ունեցող գուլպայի մեջ, պառկում են և դնում երիկամների շրջանում` գոտկատեղի հատվածում: Վրայից պետք է ծածկել ոչ հաստ բրդյա ծածկոցով կամ շալով և 30-40 րոպե մնալ պառկած, մինչև քարերը սառչեն: Տաքացված քարերը կարելի է դնել նաև որովայնի ստորին հատվածում` մեջքի վրա պառկած:
Այսպիսի արարողակարգերը կատարում են օրական 2 անգամ` առավոտյան և երեկոյան, 9-11 օր: Օրինակ` առավոտյան գոտկատեղին, երեկոյան` որովայնի ստորին հատվածին:
Եթե քարեր չկան, կարելի է օգտագործել 10×15 սմ տոպրակի մեջ լցված ծովային խոշոր աղ:

Կարելի է երեկոյան ոտնաթաթերին մանանեխի սպեղանի դնել, հագնել բրդյա գուլպաներ և այդպես քայլել կամ զբաղվել տնային գործերով, այդ թվում` հեռուստացույց դիտել, կարդալ: Արարողակարգի տևողությունը 30-40 րոպե է, կուրսը` 9-11 օր: Արարողակարգից հետո ոտքերը չպետք է լվանալ, այլ` ուղղակի սրբել մաքուր, չոր բամբակյա գործվածքով և հագնել բրդյա գուլպաներ:
Մանանեխի սպեղանու բացակայության դեպքում կարելի է ոտքերը տաքացնել նախապես ջեռոցում 60-70 աստիճանի տակ 15-20 րոպե տաքացված ավազի մեջ: Լավ կլինի, որ ավազի մեջ դնեք ոչ մեծ քանակությամբ մանր գետաքար կամ ծովաքար և ոտքերը մերսեք արարողակարգի ժամանակ:

Ոտնաթաթերի մերսումը շատ օգտակար է: Այն կարելի է կատարել տարբեր մերսող գորգերի, մերսիչների և այլնի, այդ թվում և ինքնաշեն հարմարանքների օգնությամբ: Ինքներդ ձեզ վարժեցրեք այդպիսի մերսում կատարելու երեկոները` ընթերցանության կամ լուրեր դիտելու ժամանակ: Այդ արարողակարգը, բացի օրգանիզմի տաքացումից, նպաստում է ընդհանուր թուլացմանը, հանգստացմանը, լավ քնելուն, թուլացնում է մտավոր և ֆիզիկական լարվածությունը:

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։