Մեղր
Այլընտրանքային բժշկություն,  Առողջարար սնունդ

Բուժում է մեղրը

ժողովրդական բժշկության մեջ այն լայնորեն կիրառվում է լյարդի հիվանդությունների դեպքում: Ժամանակակից բժշկությունը դա բացատրում է մեղրի քիմիական-կենսաբանական հատկանիշներով: Լյարդը հանդիսանում է օրգանիզմի  կենտրոնական քիմիական լաբորատորիա, քանի որ այն ակտիվ մասնակցություն ունի նյութափոխանակության կենսական անհրաժեշտ պրոցեսներում:

Մեղվի մեղրի կարոտինը նրանում վերածվում է A վիտամինի, իսկ K վիտամինի մասնակցության ժամանակ սինթեզվում է պրոտրոմբին, որն անհրաժեշտ է արյան մակարդման համար: Մեղրը մասնակցում է լյարդի ակտիվ փոխանակության պրոցեսներին, նրանց վրա ներգործում է ածխաջրերով (խաղողային եւ պտղային), թթուներով եւ վիտամիններով, ինչպես նաեւ հանքային աղերով:
Գլյուկոզան (խաղողաշաքար) ու ֆրուկտոզան (մրգաշաքար) արագ ներծծվում են արյան շրջանառության ընդհանուր շրջանը եւ ոչ միայն կարեւոր սննդանյութ են հանդիսանում, այլեւ բարձրացնում են կենդանական օսլայի պաշարները լյարդում, բարելավում հյուսվածքային փոխանակության գործընթացները, ամրապնդում օրգանիզմի պաշտպանողական մեխանիզմները:
Լյարդը բոլոր թունանյութերի վնասազերծման զտիչ (ֆիլտր) է հանդիսանում: Սովորաբար լյարդի հիվանդությունների դեպքում կիրառում են մեծ քանակությամբ խաղողաշաքարի ներերակային ներմուծում: Դրա փոխարինումը բնական մեղրի ներմուծումով ունի մի շարք առավելություններ: Առաջինը, մեղրը բնատուր միջոց է։ Երկրորդը, այս դեպքում խաղողաշաքարից բացի օրգանիզմը ստանում է   մի շարք բարդ ու կարեւոր բաղադրամասեր՝ հանքային նյութեր, աղեր, խմորիչներ, վիտամիններ, որոնք խթանում են լյարդի գործունեությունը: Երրորդը, ցանկացած բնական միջոց շատ ավելի լավ և լիարժեք է յուրացվում օրգանիզմի կողմից։


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Կանխարգելիչ նպատակով  խորհուրդ է տրվում  մեղր ընդունել որովայնի հատվածում գտնվող ներքին օրգանների վիրահատությունից առաջ՝ լյարդի վնասազերծող ֆունկցիայի խանգարումը կանխելու համար:

Մեղր ընդունելն օգտակար է  նաեւ վարակիչ դեղնախտի ժամանակ՝ առավոտյան եւ երեկոյան մեկ թեյի գդալ՝ խնձորի հյութով: Մեղրը խնձորի հյութի հետ է տրվում, որովհետեւ թթու միջավայրում մանրէայզերծող նյութերն  ավելի ակտիվ ներգործություն են ունենում մանրէների վրա:

Երիկամների հիվանդություններ
Երիկամների հիվանդությունների ժամանակ մեղրը խորհուրդ է տրվում տալ որպես բուժամիջոց եւ կանխարգելիչ միջոց, օրական 80-120գ՝ տրոհելով 3-4 ընդունման: Բնաբուժությունը  խորհուրդ է տալիս ընդունել այն կիտրոնի, մասուրի եւ այլ հյութերի կամ բուսային թուրմերի  հետ միասին:

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։