![Ըմպելիքներ](https://life-okay.com/wp-content/uploads/2019/10/@mpeliqner.jpg)
Քաղցր ըմպելիքների վնասը
Քաղցր ըմպելիքները առաջացնում են սննդային կախվածություն: Այդ ըմպելիքներից են գազավորված հյութերը, թեյը, սուրճը, մրգային ըմպելի յոգուրտները:
Մարդուն թվում է, թե իրեն տանջում է ծարավը, որը, բնականաբար, քաղցր ըմպելիք ընդունելուց հետո նոր ուժով է վրա հասնում: Սննդային պաթոլոգիայի այս տեսակին հավասարապես հակված են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, միայն թե կանայք ավելի հաճախ խմում են թեյ և կաթնային ըմպելիքներ, իսկ տղամարդիկ` սուրճ և կոլա: Արդյունքում` ավելորդ քաշ, փքված որովայն, աղիներում մշտական խմորումներ, գազեր:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Որպես կանոն, այդ խանգարմանը նպաստում է ծայրահեղ կենտրոնացում պահանջող աշխատանքը կամ, ընդհակառակը, չափազանց թերի գրաֆիկը, որը թույլ է տալիս շատ անգամներ թեյել:
Բացի դրանից, սովորաբար քաղցր ըմպելիք ավելի շատ օգտագործում են նևրոզների հակված մարդիկ:
Ի՞նչ անել: Մրգերից ինքներդ պատրաստեք ըմպելիքներ. կոմպոտ, հյութ: Փորձել այդ նույն ըմպելիքներն օգտագործել առանց շաքարի (և առանց փոխարինիչների): Փորձեք առանց գազի հանքային ջուր, բուսական թեյ՝ սևի փոխարեն, եղերդակ` սուրճի փոխարեն:
Եթե, այնուամենայնիվ, տագնապի զգացումը գնալով աճում է, ապա նյարդաբանի խորհրդատվությունը պարզապես անհրաժեշտ է:
Աղբյուր` Տնային Առողջարան
![Ձվարաններ](https://life-okay.com/wp-content/uploads/2019/10/dzvaranner-75x75.jpg)
Պահպանեք ձվարանները
![Թխվածքաբլիթ և աղցան](https://life-okay.com/wp-content/uploads/2019/10/txvacqablit-ev-qxcan-75x75.jpg)
Կաղամբով թխվածքաբլիթ և աղցան
Հարակից նյութեր
![Ստիֆադո](https://life-okay.com/wp-content/uploads/2019/12/stifado-500x380.jpg)
Նրբահամ ուտեստ ճագարի մսից՝ հունական «Ստիֆադո»
Դեկտեմբերի 18, 2019![Դարչին](https://life-okay.com/wp-content/uploads/2019/05/darchin-500x380.jpg)
Դարչինը կանխարգելում է շաքարախտը և Ալցհեյմերի հիվանդությունը
Մայիսի 19, 2019![Արևածաղկի սրմեր](https://life-okay.com/wp-content/uploads/2019/03/arevacaxki-sermer-500x380.jpg)