Ջրի գաղտնիքը
Գիտական բժշկություն

Ջրի հզոր գաղտնիքը 1

Ի՞նչ ազդեցություն ունի ջուրը օրգանիզմի վրա (սովորական ջուրը, նույն ջուրը եռացնելուց հետո, նույն ջուրը սառնարանում եւ երբ սառույց է դառնում, հետո հալչում է)
Խալիֆյան, Երեւանից

Խմբագրությունը, ստանալով այս հարցը, ինչպես նաեւ ի մի բերելով մեր բոլոր ընթերցողների նմանօրինակ հարցերը, փորձեցինք հայթայթել պարզաբանումներ: Հարկ է նշել, որ գիտնականների հետազոտությունների շնորհիվ ջրի մասին  բազմաթիվ նոր ու հետաքրքիր տեղեկություններ են հայտնաբերվել, և մենք հասկացանք, որ մինչ այժմ ջրի մասին գրեթե ոչինչ չգիտեինք:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Հասկացանք նաև, որ ամբողջը մեկ և նույնիսկ մի քանի հոդվածներում չենք տեղավորի, ուստի կներկայացնեք   հոդվածային շարքով։

Ջուրը երկրագնդի վրա ամենասովորական նյութն է: Այն ուղեկցում է  մեր կյանքի յուրաքանչյուր ակնթարթը, բայց գիտե՞նք արդյոք մենք,  թե ինչ գաղտնիք է իր մեջ պահպանում այդ զարմանալի երևույթը, որտեղի՞ց է այն եկել, ո՞վ և ինչո՞ւ է ամբողջ տիեզերքում նրանով օժտել միայն մեր մոլորակը: Հնարավոր է` այս հարցերի պատասխանները գիտի միայն ջուրը: Չէ՞ որ ջուրն այսօր երկրագնդի վրա այնքան է, որքան եղել է այն ժամանակ, երբ ամեն ինչ նոր էր սկսվում, երբ ծնվում էր աշխարհը` ձեռք բերելով մեզ ծանոթ ուրվագծերն ու զգացողությունները:
«Ամբողջ աշխարհում չկա առավել փափուկ և ենթարկվող բան, քան ջուրը: Բայց այն տաշում է կոշտը և ամուրը: Ոչ ոք չի կարող նրան տիրել, թեև յուրաքանչյուրը կարող է նրան հաղթել: Ենթարկվողը հաղթում է ամուրին: Փափուկը հաղթում է կոշտին: Բոլորը դա գիտեն, բայց ոչ ոք չի համարձակվում այդպես վարվել»,- առավել քան երկու հազարամյակ առաջ ջրի մասին գրել է չինացի փիլիսոփա Լաո-Ցզին:
Ջուրն ընդհանրապես բավականին մանրամասնորեն են ուսումնասիրել: Լավ հայտնի է, որ ջուրը, այլ հեղուկների հետ համեմատած, օժտված է անսովոր քիմիական և ֆիզիկական կազմով, անսովոր հատկություններով: Բայց ոչ մի գիտնական չի կարող բացատրել, թե ինչու է ջրի ծավալը բացասական ջերմաստիճանում մեծանում, իսկ դրականում փոքրանում: Ցանկացած նյութ սառչելիս սեղմվում է, իսկ ջուրն, ընդհակառակը, ընդարձակվում է: Մարդիկ այդ յուրահատկությունը սովորել են օգտագործել դեռ վաղ անցյալում: Հյուսիսային ցեղերը շինարարության համար քար էին հայթայթում` ցրտահարություններից առաջ ջուրը լցնելով ժայռերի ճեղքերի մեջ: Հարավում փայտե սեպերը խրում էին ապարների ճեղքերի մեջ և ցողում էին ջրով: Ուռչելով` այդ սեպերը ճեղքում էին քարը:
Առավել ուշ գիտնականները հաստատեցին, որ, գտնվելով ծակոտիներում և մազանոթներում` ջուրն ընդունակ է ստեղծելու հսկայական ճնշում: Հատիկի մեջ, օրինակ, ծլելու պահին այն կարող է հասնել չորս հարյուր մթնոլորտային ճնշման: Ահա թե ինչու ծիլը հեշտությամբ ծակում է ասֆալտը:

Ջրի ցանկացած հատկություն յուրահատուկ է:
Այ, հենց հիմա մենք հսկայական քայլ արեցինք: Մենք իրապես հասկացանք, որ ջրի մասին գրեթե ոչինչ չգիտենք:
Մինչ այժմ գիտությունը չունի պատասխանը այն հարցի, թե ինչու երկրագնդի  եղած բոլոր նյութերից միայն ջուրը կարող է գտնվել երեք վիճակում` հեղուկ, պինդ և գազային: Ինչո՞ւ բոլոր հեղուկներից միայն ջուրն ունի բարձր մակերեսային լարում: Ինչո՞ւ է այն համարվում երկրի վրա ամենաուժեղ լուծիչը և ինչպե՞ս է այն ունակ բարձրանալու հսկայական ծառերի փողերով` հաղթահարելով տասնյակ մթնոլորտային ճնշումը:
Դա հսկայական քայլ է, որովհետև այդ հասկանալուց հետո միայն գալիս է իմանալու, բացահայտելու ցանկությունը:

1956 թվական:  Զանգվածային ոչնչացման  միջոցների մշակման և պատրաստման Ռազմական ինստիտուտի փակ լաբորատորիա: Այստեղ արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում են ուժեղագույն բակտերիոլոգիական զենքի նոր սերնդի ստեղծման վրա: Այն միջոցները, որոնցով ըստ գիտնականների պետք է օժտված լիներ այդ զենքը, քննարկվում են երկարատև գաղտնի խորհրդակցությունների ընթացքում: Անսպասելիորեն խորհրդակցությունը ընդհատվում է: Բոլոր մասնակիցներին սուր սննդային թունավորման ախտանշաններով տանում են հոսպիտալ: Սկսվում է հետազոտությունը, որն անմիջապես փակուղի  է ընկնում: Բացի սեղանին դրված ջրից, գիտնականներն ուրիշ ոչինչ չէին օգտագործել: Ջուրը ստուգեցին: Ոչ մի վնասակար խառնուրդ: Քիմիական կազմը H2O է: Հաշվետվության  մեջ այդպես էլ գրեցին` թունավորման պատճառ է դարձել սովորական ջուրը: 20 տարի անց առաջ քաշվեց ֆանտաստիկ հիպոթեզ: Հիպոթեզ, որը ունակ է հիմնավորելու ջրի անկանխատեսելի վարմունքը. ջուրն ունի հիշողություն: Աշխարհի տարբեր երկրներում անցկացված փորձարկումների արդյունքները ցույց տվեցին, որ ջուրն ընդունում և դրոշմում է ցանկացած ազդեցություն: Ջուրը հիշում է այն ամենը, ինչ տեղի է ունենում իր շուրջը: Ջրի համար բավական է հպվել նյութին` իմանալու դրա հատկությունների մասին և պահպանելու այդ տեղեկությունը հիշողության մեջ: Արդյո՞ք դա կռահում էին մեր նախնիները, երբ սովորական ջուրը բուժիչ էին դարձնում` դրա համար օգտագործելով արծաթե անոթներ:

Այսօրվա դրությամբ այն (արծաթաջուրը) արտադրվող լավագույն հակաբորբոքային նյութն է: Այնքան լավն է, որ Աֆղանստանում և Իրաքում ամերիկյան զորքերը օգտագործում են արծաթաջուր: 1 ատոմը 100 մլն-ին բավական է` ոչնչացնելու համար վերքի բոլոր մանրէները: ԱՄՆ նախագահը ևս այդ ջուրն օգտագործում է ձեռքերը լվանալու համար: Եվ հարց` “Ինչպե՞ս կարող է գոյություն ունենալ այդպիսի ջուր”:
Իր մեջ տպավորելով տեղեկությունը` ջուրը ձեռք է բերում նոր հատկություններ, ընդ որում նրա քիմիական կազմը մնում է նույնը: Մինչ այժմ իշխում էր այն տեսակետը, թե կարևոր է ջրի քիմիական կազմը: Եվ ահա այս սենսացիոն նորությունը կայանում է նրանում, որ դա անհեթեթություն է:
Պարզվում է` շատ ավելի կարևոր է ջրի կառուցվածքը, քան քիմիական կազմը:
Ջրի կառուցվածքն այն է, թե ինչպես են կազմակերպված նրա մոլեկուլները:
Ջրի մոլեկուլները միավորվում են խմբերում: Գիտնականները ենթադրեցին, թե հենց այդ խմբերն են հանդիսանում հիշողության յուրօրինակ բջիջներ, որոնց վրա ջուրը մագնիսական ժապավենի նման ձայնագրում է տեսածը, լսածը և զգացածը:
Մարդիկ չեն մտածում, որ լույսն անջատելիս ջուրը փոխվում է: Էլեկտրական դաշտի, օրինակ, բարձրավոլտ հոսանքի ազդեցության հետևանքով ջուրը կարող է փոխվել: Ջուրը, իհարկե, ջուր է մնում: Բայց նրա կառուցվածքը, նյարդային համակարգի նման, հակազդում է ցանկացած գրգիռի: Ժամանակակից սարքավորումները կարողացան ամրագրել, որ ջրի հիշողության յուրաքանչյուր բջջում կա 4400 հազար տեղեկատվական վահանակ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է շրջակա միջավայրի հետ իր փոխազդեցության համար:

Լոնդոնի համալսարանի (Մեծ Բրիտանիա) լաբորատորիայի ղեկավար պրոֆեսոր Մարտին Չապլինը հաստատում է, որ եթե կլաստերը դիտվի որպես որոշակի մոլեկուլների խումբ, ապա նրա կյանքի երկարությունը կարճ կլինի: Բայց եթե նրա մասին խոսվի որպես մի կառույցի, որի մոլեկուլները կարող են հեռանալ և որին կարող են մոլեկուլներ միանալ, ապա կլաստերը կարող է արդյունավետ կերպով գոյություն ունենալ երկար ժամանակ: Հենց կլաստերային կառույցի հաստատուն լինելը առաջ բերեց այն հիպոթեզը, որ ջուրը կարող է դրոշմել և պահպանել տեղեկատվությունը: Հնարավոր է, որ ջուրն իր բնույթով միակ և անգին համակարգիչ է` օժտված յուրօրինակ համակարգչային հիշողությամբ, իսկ հիշողությունը տեղեկատվություն է: Մենք պետք է իմանանք, թե ինչպես է դա տեղի ունենում: Դա այբուբենի նման է: Եթե ես ձեզ չտամ այբուբենը, ապա դուք չեք իմանա տառերը, հետեւաբար, չեք կարողանա կարդալ բառերը, և չեք կարողանա կազմել նախադասություններ: Այնպես որ, մոլեկուլյար կառուցվածքը ջրի այբուբենն է: Ճանաչելով այն` դուք կկարողանաք կազմել ջրի նախադասությունները: Եվ դուք կկարողանաք նաեւ փոխել այդ նախադասությունը:

Աղբյուր` Տնային Առողջարան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։