Թելուկ
Առողջարար սնունդ

Ի՞նչ է բուժում թելուկը

Դեղաբույսի հայկական տարանուններն են` թելուկ, սագախոտ, թելբանջար, սպիտակ բանջար, շշաղցան, շահսիպեղ:

Թելուկը թելուկազգիներին պատկանող  50-70 սմ  բարձրության, բազմաճյուղ  միամյա  բույս  է: Տերեւները մանր են, երկարավուն, բութ բլթիկավոր, ցողունի վերեւում՝ ամբողջական: Ծաղիկները մանր են, պարզ, սպիտակավուն: Ծաղկում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին: Հայաստանում թելուկը շատ է տարածված հատկապես Արարատյան դաշտում, ձորակներում, ավազախառն հողերում:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Բուժիչ նպատակներով օգտագործվում են թելուկի մի քանի տեսակներ:

  1. Թելուկ ամբրոզանման:
    Բույսն օգտագործվում է որպես նյարդային համակարգը դրդող, ջղաձգությունը բուժող եւ կաթվածի դեմ պայքարող միջոց, կիրառվում է կատվախոտի թուրմի հետ միասին:
  2. Թելուկ անուշահոտ:
    |Դեղաբույսն օգտագործվում է որպես հակաասթմատիկ, հակակաթառային եւ հակակծկողական միջոց՝ անգարը բուժելու համար:
  3. Թելուկ Բարեգութ Հենրիխի:
    Այն օգտագործվում է քրոնիկական ցավերի եւ մաշկային հիվանդություների դեմ:
  4. Թելուկ հիբրիդագեն:
    Արտաքին ցավերն ամոքող միջոց է: Սա թունավոր է խոզերի համար:
  5. Թելուկ սպիտակ:
    Այն օգտագործում են անգինայի, ստամոքսի ցավերի, մաշկային քորի եւ քոսի, ինչպես նաեւ լուծի եւ հիսթերիայի դեպքում:
  6. Թելուկ գարշահոտ:
    Բույսը հակառեւմատիկ միջոց է:
  7. Թելուկ բժշկական եւ հակաճիճվային:
    Բույսը խոշոր է, օգտագործվում է որպես հակաճիճվային միջոց բոլոր տեսակի ճիճուների դեմ:

Կիրառմանը հողագործության մեջ
Աղի մեծ քանակություն ներծծելով` թելուկն այն պահպանում է տերեւներում, ինչի շնորհիվ այս բույսը շատ օգտակար է հողն աղային կեղտոտություններից մաքրելու համար: Չորացրած եւ փոշի դարձրած տերեւները ազոտի հիանալի աղբյուր են եւ  ծառայում են որպես հոյակապ պարարտանյութ:

Թելուկի շատ տեսակներ ուտելի են: Սակայն մարդու կողմից կիրառվող հիմնական տեսակը թելուկ դաշտայինն է, որն օգտագործվել է դարեր շարունակ: Նրանից պատրաստում են աղցաններ, խավարտ, ապուր:

Թելուկով աղցանԹելուկով  աղցան
Թելուկի մատղաշ տերեւները մաքրել, լվանալ, թեթեւակի խաշել, ջուրը քամել, մանր կտրատել, աղ անել եւ ավելացնել մանր կտրատած սոխ, կարելի է կանաչ սոխ: 1 ճաշի գդալ ձեթ խառնել եւ մանր քերած մի քիչ ծովաբողկ կամ սխտոր:

Թելուկով խավարտԽավարտ
Թելուկի մատղաշ տերեւները մաքրել, լվանալ, խաշել, ջուրը քամել, մանր կտրատել, ավելացնել աղ, կարագ կամ յուղ: Վրան 2 հարած ձու լցնել, խառնել: Տապակել 2-3 րոպե եւ մատուցել:

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։