Հնդկացորեն
Այլընտրանքային բժշկություն,  Առողջարար սնունդ

Բուժիչ հնդկացորենը

Երևի չկա մի ընտանիք, որը չի օգտագործում հնդկացորենից պատրաստված կերակրատեսակներ:

Հնդկացորենը միամյա բույս է, աճում է Հայաստանում, Ռուսաստանի հարավային մասում,  Ուկրաինայում, Բելառուսում և այլ  երկրներուր:
Նրանից պատրաստված ապուրները, խաշիլները, շիլաները ոչ միայն համեղ են եւ շատ օգտակար, այլեւ դյուրամարս, այդ պատճառով, օրինակ, շոգ եղանակին կարելի է ընդգրկել սննդակարգում: Կարծում ենք` ավելորդ չի լինի ծանոթացնել մեր ընթերցողներին նաեւ նրա բուժիչ հատկությունների հետ:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Հնդկացորենի տերևներն ու ծաղիկները պարունակում են ռուտին, ֆենոլկարբոլաթթու, ֆլավոնոիդներ: Պտուղներից ստացված ձավարը պարունակում է B, B2, P, PP վիտամիններ, ֆոլաթթու, աղեր, երկաթ, ֆոսֆոր, կալցիում, յոդ, բրոմ և այլ հանքային նյութեր ու սննդային թաղանթանյութ:
Որպես դեղորայքային հումք են ծառայում ծաղիկները, ցողունները և սերմերը, որոնք հավաքվում են հասունացման շրջանում: Հնդկացորենից պատրաստված բուժամիջոցներն օժտված են սպազմոլիտիկ, հակամանրէային, ցավաամոքիչ, խորխաբեր հատկություններով, լավացնում են ածխաջրատային, ճարպային փոխանակությունները, ամրացնում են արյան անոթների պատերը, նվազեցնում անոթների պատերի թափանցելիությունը:

Հնդկացորենն արժեքավոր սննդանյութ է։
Հնդկացորենից պատրաստված ապուրները, խաշիլները օգտագործվում են սակավարյունության, շաքարախտի, նյարդային, սիրտանոթային համակարգերիի հիվանդությունների ժամանակ: Այս սննդամթերքի օգտագործումից բարձրանում է օրգանիզմի դիմադրողականությունը:
Հնդկացորենը համարվում է հիանալի մեղրատու բույս:

Ժողովրդական բժշկության մեջ լայնորեն կիրառվում է հնդկացորենը: Հնդկացորենի կազմի մեջ մտնում են սպիտակուցներ` 10-18%, ճարպեր` մինչև 3,4%, ածխաջրեր` 60-80%:
Հնդկացորենի սննդարար արժեքը պայմանավորված է նրանով, որ նրա սպիտակուցները դյուրամարս են, իսկ նրանում պարունակվող ճարպերը անգամ երկար պահելիս չեն փչանում:

Հնդկացորենի բուժիչ հատկությունները
Հնդկացորենը կանխում է լյարդի ճարպային գերաճը: Այն նպաստում է նաև օրգանիզմից աղային նստվածքների օտարմանը:
Բուսաբուժության մեջ հնդկացորենի թուրմը կիրառվում է չոր հազի ժամանակ: Տերևների հյութը պարունակում է ֆիտոնցիդներ:
Սակավարյունության ժամանակ վերցնել չոր հնդկացորենը, թեթևակի բովել, ապա վերածել ալյուրի և 2 ճաշի գդալ աղացած ալյուրը կաթի հետ օգտագործել օրական 4-5 անգամ: Այս խառնուրդի հետ ցանկալի է օգտագործել նաև հնդկացորենի մեղր:

Աթերոսկլերոզի ժամանակ 1 ճաշի գդալ հնդկացորենի ծաղիկները եփել 2 բաժակ եռման ջրի մեջ, փակ արծնապատ կաթսայում, թրմել 2 ժամ: Քամելուց հետո օգտագործել 0,5-ական բաժակ, օրական 4 անգամ:

Աֆոնիայի (ձայնի կորստի) ժամանակ անհրաժեշտ է կոկորդը ողողել հնդկացորենի թուրմով:

Ուժեղ փորլուծի ժամանակ հնդկացորենը բովել, վերածել ալյուրի, պատրաստել փոքրիկ գնդիկներ, մի փոքր թրջելով, և գիշերն ընդունել: Այս բուժամիջոցն ընդունել մինչև լիակատար առողջացումը:

Խուզող մրմնջուկի դեպքում 1 մաս հնդկացորենին ավելացնել 2 մաս ջուր: Այս զանգվածը եռացնել, հո-վացնել և օրական մի քանի անգամ քսել վնասված հատվածներին:

Տարածուն թունավոր խպիպի դեպքում հնդկացորենի ձավարը վերածել ալյուրի և հավասար քանակությամբ ընկույզ ու մեղր խառնել, մինչև համասեռ զանգվածի ստացումը: Պատրաստուկը 1 օրվա ընթացքում ընդունել 3 անգամ:

Թարախային վերքերի ժամանակ օգտագործում են հնդկացորենի թարմ տերևները: Ցանկալի է, որ օգտագործվող տերևները հնարավորինս հաստ շերտով պատեն վերքի մակերեսը:

Լեյկոզների (սպիտակարյունության) ժամանակ խորհուրդ է տրվում ընդունել հնդկացորենի ծաղիկների ջրային թուրմ: Թուրմի պատրաստման համար վերցնել 0,5 բաժակ հնդկացորենի չոր ծաղիկներ, ավելացնել 0,5 լիտր եռման ջուր, տաքացնել ջրային բաղնիքում 8-10 րոպե, թողնել հովանա, քամել և օրվա ընթացքում մի քանի անգամով ընդունել ամբողջ պարունակությունը:

Շաքարախտի ժամանակ վերցնել հնդկացորենի աղացած հատիկների ալյուրը, խառնել մածնին և օգտագործել: Այդ արվում է հետևյալ կերպ.
Վերցնել 1-1,5 ճաշի գդալ հնդկացորենի ալյուր,  խառնել 200մլ. մածնի հետ և օգտագործել  անմիջապես կամ 8-12 ժամվա ընթացքում:

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։