Կաթնաշոռ
Առողջարար սնունդ

Կաթնաշոռը արժեքավոր մթերք է

Շատ են խոսում այն մասին, որ կաթնաշոռը բոլորին օգտակար է: Շատերը գիտեն միայն այն, որ այնտեղ շատ կրածին (կալցի) կա: Բայց արդյո՞ք դրանով է վերջանում այդ մթերքի ունիկալությունը: Բացի այդ, կարելի՞ է իմանալ, թե ում կաթնաշոռ ուտել պետք չի:

Վերածենք  բաղադրիչների


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Կաթնաշոռը դա բարձր խտություն ունեցող և արժեքավոր մթերք է, որը աչքի է ընկնում սպիտակուցի, կաթնային ճարպի, ջրածնի աղերի, ֆոսֆորի և լիպոտրոպային նյութերի (մետիոնին, լիցետին, խոլին) բարձր քանակությամբ: Կաթնաշոռը և նրանից պատրաստված մթերքները շատ սննդարար են, որովհետև շատ սպիտակուցներ և ճարպեր են պարունակաում: Կաթնաշոռի սպիտակուցները մասամբ կապված են ֆոսֆորի և կրածնի աղերի հետ: Դա նպաստում է դրանց մարսողությանը ստամոքսում և աղիներում: Դրա համար էլ կաթնաշոռը օրգանիզ-մում լավ է յուրացվում:

Հիմա  օգտակարության  մասին

Ճարպազրկված կաթնաշոռի մեջ 17% սպիտակուց կա, իսկ դա նույնիսկ շատ է, քան կա մսի որոշ տեսակներում: Վերը նշված լիպոտրոպային նյութերը իջեցնում են հակասկլերոտիկ էֆեկտ: Դրանց հանքային նյութերը մասնակցում են ոսկրի կազմավորմանը: Ներվային համակարգի սնուցմանը և արյան հեմոգլոբինի գոյացմանը:

Կաթնաշոռը հատկապես պետք է երեխաներին, հղի կանանց և կերակրող մայրերին, որովհետև այնտեղ պարունակվող կրածնի և ֆոսֆորի աղերը ծախսվում են ոսկրային հյուսվածքի, արյան կազմավորմանը: Կաթնաշոռը խորհուրդ է տրվում տուբեռկուլյո-զով և սակավարյունությամբ տառապող հիվանդներին: Այն օգտակար է սրտի և երիկամների հիվանդությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են այտուցներով, որովհետև կրածինը նպաստում է օրգանիզմից հեղուկի դուրս բերմանը: Ճարպազրկված կաթնաշոռը խորհուրդ է տրվում ճարպակալման, լյարդի հիվանդության, ինֆարկ միոկարդի ժամանակ, երբ մսի և ձկան սպիտակուցները հակացուցված են, դրանց փոխարինում են կաթնաշոռի սպիտակուցները:

Ինչի՞ մասին է պետք հիշել

Սակայն կաթնաշոռը պարունակում է և բավարար քանակությամբ կենդանային ճար-պեր, որոնք նպաստում են լյարդային ծորանների «փակվելուն»: Դրա համար կաթնաշոռի կանոնավորման օգտագործման դեպքում խորհուրդ է տրվում ավելացնել այնտեղ մի քիչ բուսական յուղ: Ավելի լավ է ուշադրություն դարձնել նաև այն բանի վրա, որ սպիտակուցի բարձր խտության պատճառով, կաթնաշոռը չի հանդիսանում մթերք, որը թեթև է մարսողության համար: Նրա յուրացման համար պահանջվում է աղեստամոքսային տրակտի բոլոր օրգանների մեծ աշխատանք: Դրա հետ կապված, չարժե շատ տարվել այդ մթերքով և չնայած նրա կարևոր հատկանիշներին, պետք է հետևել չափավոր օգտագործմանը, այսինքն օրը 1 տուփից (200գ) ոչ ավել: Հիվանդ երիկամներով և կաթնային սպիտակուցից ալերգիայով մարդկանց կաթնաշոռը ընդհանրապես հակացուցված է:

Որպեսզի համով լինի

Կաթնաշոռից ուտելիքներ կարելի է պատրաստել բազմաթիվ շատ: Ռուսաստանում դարից դար պատրաստում էին շոռակարկանդակներ, այդ վում կարտոֆիլով և գազարով, թթվասերով խմորաբլիթներ, թխում էին կաթնաշոռով բլինչիկներ: Մասնագետներ կարծում են, որ այսպիսի կերակուրը հոյակապ հավասրակշռված է սպիտակուցներով և ճարպերով, կարևոր ամինաթթուներով, կրածինով և ֆտորով: Այն բավականին լիարժեք է իր ամինաթթվային կազմով, լավ յուրացվում է, ստեղծում է կուշտ լինելու զգացում, զրկված է ցածր խտության ճարպերից (սերուցքային կարագ և կենդանական ճարպ) և հոյակապ համապատասխանում է ցանկացած դիետային:

Ուտեստներ կաթնաշորից

Կաթնաշոռով գազարից  խավիար

Անհրաժեշտ է 3 գազար, 100գ կաթնաշոռ, 1 պճեղ սխտոր, 3 ճաշի գդալ մայոնեզ, 2 ճաշի գդալ կտրտած մաղադանոս:

Մաքրած գազարը կտրտել օղակներով, վրան լցնել ջուր այնպես, որ այն թեթևակի փակի գազարը: Եփել 2-3 րոպե և թրմել առանց տաքացնելու, փակ կափարիչով, 6-8 րոպե: Սառեցրած գազարը անցկացնել մաղով, կաթնաշոռի հետ միասին: Ստացված զանգվածի մեջ ավելացնել մանր կտրտած սխտոր, մայոնեզ, կտրտած մաղադանոս: Այդ ամենը լավ խանել:

Կաթնաշոռային  զանգված  լոլիկներով

Վերցնել 100գ կաթնաշոռ, 2 լոլիկ, 3 ճաշի գդալ բուսական յուղ, աղ, շաքար, պղպեղ ըստ ճաշակի: Թարմ լոլիկները լվանալ, մանր կտրտել, խառնել կաթնաշոռի հետ, ավելացնել աղ, շաքար, պղպեղ և բուսական յուղ: Ստացված զանգվածը հարել:

Կաթնաշոռով ալոճենու տերևներով և խնձորներով խյուս

Վերցնել 50գ սերուցքային կարագ, 50գ քերած պանիր, 50գ կաթնաշոռ, 1 խնձոր, 2 ճաշի գդալ ալոճենու մատղաշ տերևներ:

2 ճաշի գդալ ալոճենու մատղաշ տերևները և մանր քերած խնձորները միացնել կարագի, պանրի և կաթնաշոռի հետ: Զանգվածը խառնել:

Կաթնաշոռից պուդինգ

Վերցնել 15գ սերուցքային կարագ, 200գ կաթնաշոռ, 25գ աղացած պաքսիմատ, 1 հատ ձու, 25գ շաքարի օշարակ, 5գ աղի լուծույթ, թթվասեր կամ էլ 30գ մուրաբայի օշարակ: Կաթնաշոռը անցկացնել մաղով, ձվի դեղնուցը տրորել շաքարի օշարակի, 1 թեյի գդալ կարագի և աղի լուծույթի հետ: Խառնել դեղնուցը կաթնաշոռի հետ, ավելացնել մաղած պաքսիմատ: Խփել սպիտակուցը և զգուշորեն միացնել կաթնաշոռային զանգվածի հետ, խառնելով վերևից ներքև: Լցնել զանգվածը յուղած և պաքսիմատ ցանած կաղապարի մեջ և դնել լցրած ջրով թավայի մեջ: Պուդինգը դնել վառարան 20-25 րոպե: Այն պետք է կաղապարի ծայրերից պոկվի: Հետո վրան լցնել թթվասեր կամ մուրաբայից օշարակ:

Աղբյուր՝ «Տնային Առողջարան»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։