Անգինայով հիվանդ
Այլընտրանքային բժշկություն,  Նամականի

Ինչպե՞ս բուժել անգինան լիկյորով

Եթե ձեր տանը հալվե է աճում, ապա կարելի է պատրաստել շատ օգտակար «լիկյոր», որը հեշտ է հաղթահարում մրսածությունը:
Ես պատրաստում եմ այն արդեն մի քանի տարի շարունակ և շատ գոհ եմ:

Վերցնում եմ կես լիտրանոց շիշ և մինչև կեսը լցնում կտրտած հալվեի տերևներով: Տերևները կտրատում եմ ոչ այնքան մանր՝ 2 սմանոց կտորներով: Վրան մինչև շիշը լցվելը ավելացնում եմ շաքարավազ: Կոկորդը կապում եմ թանզիֆով և թողնում, որպեսզի 3 օր թրմվի: Շշին ձեռք չեմ տալիս, չեմ թափահարում: Երեք օր հետո շաքարավազը նստում է շշի հատակին, հետո ավելացնում եմ լավ օղի մինչև շշի վերջը: Նորից թողնում եմ 3 օր: Վերջում քամում և մզում եմ: Տերևներից ստացվում է դառնաքաղցր լիկյոր:Ընդունում եմ այն թեյի գդալով, օրը 3 անգամ,մինչև լրիվ առողջացումը:

Բոլոր մանրէները և վարակները սպանում է:

Հեղինակ՝  Վ. Կարապետյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։