Պահպանեք ձվարանները
—Ինչո՞ւ են ձվարանները բորբոքվում:
Կարինե
—Իմ աջ ձվարանը մեծացած է, խնդրում եմ գրել այդ մասին:
Վարդինե
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Ինչպես պարզեցինք մանկաբարձ — գինեկոլոգ Ճորկնցյան Ռուզաննայից, ձվարանի բորբոքման ժամանակ որովայնի շրջանում բնորոշ է որոշ կետերի խիստ զգայունությունը: Լինում են ցավեր որովայնի ստորին շրջանում, աջ եւ ձախ աճուկային հատվածում, իսկ շոշափելիս` որովայնի պատի դիմադրական հակազդեցություն (մկանների կծկում):
— Ինչպիսի՞ օրգան—համակարգ է ձվարանը:
—Կանանց սեռական օրգանները կազմված են արտաքին եւ ներքին  սեռական օրգաններից: Ձվարանները, ինչպես նաեւ ձվատար  խողովակները, արգանդը եւ հեշտոցը կնոջ ներքին սեռական  օրգաններն են: Որովայնի խոռոչում արգանդի աջ ու ձախ կողմերում  գտնվում են ձվարանները: Ձվարաններում հերթականությամբ՝ մի  ամիս աջում, մի ամիս ձախում, ձեւավորվում է կանացի սաղմնային  բջիջը, որը կոչվում է ձվաբջիջ կամ ձու: Բացի դրանից,  ձվարաններում գոյանում են կենսաբանորեն բարդ, ակտիվ քիմիական  նյութեր, որոնք կոչվում են ձվարանի հորմոններ: Ձվարաններից  դրանք անմիջապես անցնում են արյան մեջ: Այս հորմոնների  ազդեցությունից սկսվում է դաշտանը, ազդում է նաեւ երկրորդական  սեռական նշանների ձեւավորման` կաթնագեղձերի զարգացման եւ  ազդրերում ճարպի արագ կուտակման վրա:
— Ի՞նչ  դեր են կատարում ձվարանները կնոջ  կյանքում:
-Ձվարանների դերը կնոջ կյանքում կարեւորագույններից մեկն է ու  անփոխարինելին, դրանց միջոցով է կատարվում նրանց կյանքի  ամենակարեւոր առաքելությունը՝ մայրանալը: Դաշտանային ցիկլի ընթացքում կնոջ օրգանիզմում արտադրվում է 2  հորմոն: Դրանցից մեկը ֆոլիկուլախթանիչ հորմոնը (ՖՀԽ),  խթանում է ձվաբջջի հասունացումը, մյուսը՝ լյուտեինզացնող  հորմոնը (ԼՀ), նպաստում է ձվազատմանը: Ձվարանում հասունացող  ֆոլիկուլն արտադրում է իգածին հորմոն, ձվազատումից հետո  գոյանում է դեղին մարմին, վերջինս իր հերթին արտադրում է  պրոգեստերոն հորմոնը, եւ կինը պատրաստ է լինում հղիանալու:
—Ո՞ր դեպքերում են ձվարանները մեծանում եւ բորբոքվում:
-Ձվարանների չափերի անգամ թեթեւ շեղումը բորբոքման հետեւանք է,  որն էլ բերում է ձվարանների անատոմիական դիրքի շեղման:
Ձվարանների բորբոքումը կանանց եւ աղջիկների մոտ, բնականաբար,  առաջանում է տարբեր պատճառներից: Աղջիկների մոտ մեծ մասամբ  առաջանում է մրսածությունից, դաշտանային ցիկլի ժամանակ բաց  փորով մնալուց: Իսկ մնացած դեպքերում, հատկապես կանանց մոտ, ձվարանների բորբոքում լինում է վարակի դեպքում, հիգիենայի  ոչ ճիշտ կազմակերպման, ոչ ճիշտ սեռական գիտելիքների դեպքում,  անպաշտպան սեռական ակտի հետեւանքով: Սթրեսը կնոջ օրգանիզմի համար մեծ վտանգ է ներկայացնում:
— Իսկ նորմալ, առողջ ձվարանը ի՞նչ չափեր ունի:
-Նորմալ, առողջ ձվարանը ունի 1 սմ հաստություն, 2 սմ  լայնություն, 3 սմ երկարություն:
— Կարո՞ղ է ձվարանի բորբոքումը լինել  վարակիչ  հիվանդությունների հետեւանք:
-Գոյություն ունեն բավական մեծ քանակությամբ հիվանդություններ,  որոնք փոխանցվում են սեռական հարաբերության ժամանակ եւ վտանգ  են ներկայացնում կնոջ համար:  Ձվարանների բորբոքումն էլ կարող է լինել որպես հետեւանք:  Օրինակ` սուսանակի, գոնոռեայի, քլամիդիոզի ախտանշաններն ի հայտ են գալիս վարակված անձի հետ սեռական շփում  ունենալուց հետո 2 — 5 օրվա, երբեմն` 3 շաբաթվա ընթացքում կամ ավելի երկար ժամանակ հետո: Այն անձը, որը վարակված է, բայց չունի ախտանշաններ,  նույնպես կարող է հիվանդությունը փոխանցել:
— Առանց հետազոտություն անցնելու կինն ինչպե՞ս կարող է  իմանալ, որ բորբոքված է իր ձվարանը:
-Դաշտանային ցիկլի ժամանակ նկատվում է որովայնի ստորին  շրջանում` աջ ու ձախ աճուկային հատվածներում տեղեկայված ցավ: Ձվարանների  բորբոքման ժամանակ ցավը մնում է նաեւ դաշտանից հետո: Ցավերը  լինում են նոպայանման եւ կրկնվում են որոշակի ժամանակից  հետո: Դրանք հաճախ ուղեկցվում են գլխացավով, ջերմությամբ,  ընդհանուր թուլությամբ, դիմադրողականության անկումով:  Հիվանդն ունենում է արտադրություն հեշտոցից՝ դեղնավուն եւ  տհաճ հոտով:
—Ինչպե՞ս է իրականացվում բուժումը:
-Բուժումը պետք է նշանակել միայն հատուկ հետազոտությունից եւ  հիվանդի առողջական վիճակը մանրազնին գնահատելուց հետո:  Ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ: Խորհուրդների եւ օգնության համար պետք է դիմել միայն  գինեկոլոգին: Բորբոքման պատճառը հայտնաբերելուց հետո հնարավոր է  նշանակել ստացիոնար բուժում:
— Բժշկուհի՛  Ճորկնցյան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր հայ կանանց եւ  աղջիկներին:
-Լինել մի փոքր ուշադիր եւ հետեւողական: Երիտասարդներին  կոչ եմ անում  հագնել համապատասխան ներքնազգեստ եւ հարմար  շորեր, հնարավորինս ճիշտ կազմակերպեն հանգստի եւ աշխատանքի  պայմաններն ու սնունդը: Եթե համոզված եք, որ բորբոքված են ձեր  ձվարանները, ապա անմիջապես բուժեք, քանի որ դա հետագայում կարող է անպտղության  պատճառ  դառնալ, որովհետեւ բորբոքումն արգելում է ձվիկի նորմալ արտազատումը:
Հեղինակ՝ Գոհար Թեւանյան
		
		Քաղցր ըմպելիքների վնասը
Հարակից նյութեր
						Ի՞նչ ուտել, եթե բացակայում է լեղապարկը
Փետրվարի 1, 2015
						Կյանքն առանց նևրոզի
Փետրվարի 12, 2015
						
		
3 մեկնաբանույթուն
Susan
Canditan karox e anovulyciayi patchar linel
Luyiza
Im dzvabjijner@ qicen vonc anem vor tat lini kaseq
Anna Petrosyan
Luyiza, այդ հարցը պահանջում է հանալիր մոտեցում, կարող եք գալ խորհրդատվության, բերելով Ձեր հետազոտությունների արդյունքները։