Նիշաստա
Առողջարար սնունդ

Նիշաստայի օգտակար հատկությունները

Նիշաստան բնության իսկական պարգեւ է եւ օգտակար նյութերի՝ վիտամինների ու հանքային նյութերի շտեմարան: Այն պարունակում է E եւ B խմբի վիտամիններ, երկաթ, պղինձ, կալցիում, ֆոսֆոր, ցինկ եւ մարդու օրգանիզմին անհրաժեշտ շատ այլ նյութեր:

Առաջարկում եմ այսօր ծանոթանալ ցորենի հատիկներից ստացված մթերքի՝ նիշաստայի հետ, որը ոչ միայն պահպանում է, այլև կրկնապատկում է ցորենին բնորոշ բոլոր արժեքավոր նյութերը:
Բնության մեջ գոյություն ունեն E վիտամինի (տոկոֆերոլ) 8 ձևեր:  Նիշաստայի մեջ պարունակվում է «ալֆա» ձևը, որն օժտված է բարձր կենսաբանական ակտիվությամբ։ Այս մթերքը E վիտամինի բնական աղբյուր է, որն ակտիվորեն պայքարում է ուլտրամանուշակագույն եւ ինֆրակարմիր ճառագայթների` օրգանիզմ ավելորդ ներթափանցման դեմ, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Նիշաստայի օգտագործումից կազդուրվում են, իսկ ճարպակալման դեպքում  հակառակը՝ նիհարում են։

Նրա մեջ կան նաեւ կիսահագեցած ճարպաթթուներ, լիզին, որը նպաստում է օրգանիզմի կենսաբանական թաղանթների գոյացմանը, ինչպես նաեւ նյարդային հիվանդությունների եւ սակավարյունության բուժմանը:
Նիշաստան գերազանց մթերք է   հղի կանանց եւ երեխաների համար։ Այն նաև աղիներում բարենպաստ միջավայր է ստեղծում կաթնաթթվային բակտերիաների բազմացման համար:

Նիշաստան կանխարգելիչ միջոց է  հանդիսանում աթերոսկլերոզի, ինֆարկտի եւ թրոմբոզի, սեռական անկարողության դեմ: Նրանում առկա ցինկը կանխում է  շագանակագեղձի հիվանդությունները, տղամարդու անպտղությունը,  սեռական  անկարողությունը։

Այն նպաստում է օրգանիզմի պաշտպանիչ ուժերի  վերականգնմանը, երիտասարդացմանը։
Բարձրացնելով օրգանիզմի դիմադրողականությունը` նիշաստան օգնում է պայքարել բակտերիալ եւ վիրուսային վարակների դեմ:  Իսկ հյուծված, հետվիրահատական շրջանում գտնվող, ինչպես նաեւ կազդուրման խնդիր ունեցողների համար, հիանալի միջոց է հանդիսանում:

Գիտե՞ք  արդյոք
Դեռեւս մեր նախնիները  սննդային օրաբաժնում զգալի տեղ էին հատկացնում հացահատիկային կուլտուրաներից պատրաստվող այս սննդամթերքին` քաջ գիտակցելով վերջինիս արժեքը:
Մեր թվարկությունից դարեր առաջ մարդիկ գիտեին ցորենի բուժիչ հատկությունների ու բարձր սննդային արժեքի մասին եւ այն օգտագործել են տարբեր կերակրատեսակներ պատրաստելիս:

Նիշաստան պարունակում է գրեթե բոլոր անփոխարինելի ամինաթթուները (ընդհանուր սպիտակուցի պարունակության մինչեւ 30%), իսկ հայտնաբերված 15 ազատ ամինաթթուներից գերակշռում են գլյուտամինաթթուն, ալանինը, վալինը, իզոլեյցինը, ֆենիլալանինը եւ ցիստիդինը, որոնք կարգավորում են օրգանիզմի նյութափոխանակության գործընթացները եւ կարեւոր դեր խաղում ճարպակալման, աթերոսկլերոզի  եւ այլ հիվանդությունների կանխարգելման գործում:

Այս մթերքը գերազանցում է  այլ մթերքները հանքային տարրերի,  վիտամինների, հատկապես B խմբի՝ B1, B2, B3, B5, B6, B9, E, A, K պարունակությումբ: Ֆոսֆորի եւ կալցիումի զգալի քանակությունը, ինչպես նաեւ նատրիումի եւ կալիումի հաշվեկշռված հարաբերակցությունը ևս մեկ ապացույց են հօգուտ նիշաստայի արժեքավոր լինելուն։ Հարուստ վիտամինային եւ հանքային կազմի շնորհիվ նիշաստան օգտակար է   սնուցման և նյութափոխանակության խանգարումների, ինչպես նաեւ ուռուցքային , սիրտանոթային, ալերգիկ, մաշկային հիվանդությունների՝ էկզեմայի, փսորիազի, աչքերի, մրսածության, ռախիտի, ստամոքսի, աղիների եւ այլ հիվանդությունների բուժման ժամանակ:

Նիշաստայի կենսաբանական ակտիվությունը եւ բուժական հատկությունների լայն շրջանակը  պայմանավորված է նաեւ բուսական ֆերմենտների, բնական հորմոնների եւ բազմաշաքարների առկայությամբ:

Կարծում եմ, որ մեկ հոդվածով հնարավոր չէ ներկայացնել նիշաստայի բոլոր հնարավորությունները, և առաջիկայում անպայման կգրեմ հոդված՝  նիշաստան  որպես կրծքի կաթը փոխարինող բնական մանկական սնունդ։

Հարցերով կարող եք դիմել 099-73-22-88 համարով։

 

Աննա Պետրոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։