Շոգեբաղնիք մազանոթների համար
Այլընտրանքային բժշկություն,  Առողջ ապրելակերպ

Մազանոթի գաղտնիքը

Գիտե՞ք արդյոք, որ օրգանիզմում անոթների հետ կատարվող  հիվանդագին փոփոխությունները կարող են շատ լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Ավելին՝ մասնագետները կարծում են, որ դա սկսվում է ոչ թե անոթներից, այլ մազանոթներից, որոնց քայքայումն էլ բերում է օրգանիզմի հիվանդագին փոփոխությունների, ծերացմանը :

Մազանոթները չափազանց մանր արյունատար անոթներ են, որոնք սնուցում են մեր օրգանիզմի յուրաքանչյուր մկանային հյուսվածքը, բջիջը: Եթե գումարել մարդու մարմնի միջի  մազանոթների երկարությունը, կստացվի անհավանական թիվ՝ մի քանի կիլոմետր:
Եվ դա բնական է, որովհետեւ բնությունը պետք է հոգ տաներ այդ մասին, չէ՞ որ եւ թթվածինը, եւ սննդարար նյութերը  պետք է անընդհատ մատակարարել ամբողջ օրգանիզմի յուրաքանչյուր բջջին։

Մաշկը եւ ենթամաշկային անոթային ցանցն օրգանիզմի դիմադրողականության հայելին են: Դրա վառ օրինակն  են ոտքերի սնունդախանգար խոցերը, որոնք վկայում են արյան միկրոշրջանառության խախտման եւ ախտահարված հատվածներին սննդարար նյութերի նվազ մատակարարման մասին: Կամ էլ, ասենք, ձեռքերի եւ ոտքերի սառնության զգացումը: Դա նաեւ մազանոթային արյան շրջանառության խնդիր է, իսկ հաճախ՝ տարբեր հիվանդությունների ախտանիշ:

Մազանոթների թրոմբացումը նվազեցնում է միկրոմազանոթային ցանցի ծավալը, պահեստային մազանոթները “քնում են” եւ կարող են “չարթնանալ”, եթե դրանց վրա չազդեք խթանող բեռով: Դանդաղում է օգտակար նյութերի մատակարարումը դեպի ախտահարված  օրգանները եւ օջախները: Այսինքն՝ մազանոթների անկարողությունը, խաթարւմը  բազմաթիվ հիվանդությունների առաջացման պատճառն է: Ավելին՝ ծերությունը կարելի է բացատրել որպես օրգանիզմի չորացում մազանոթների աստիճանաբար փակման հետեւանքով, չորացած բջջային մասերի ի հայտ գալով եւ կենսական գործընթացների դանդաղեցմամբ: Թերշարժունությամբ տառապող շատերի մոտ մազանոթների երկու երրորդը չի գործում: Դրանք գտնվում են շատ աղքատիկ, նեղված վիճակում: Արյունը դրանցով պարզապես չի հոսում:

Ինչպես բարելավել արյան շրջանառությունը եւ մաքրել մազանոթները
Երբ մարդը ֆիզիկական աշխատանք է կատարում, այս մանր անոթիկները լայնանում են, լցվում են արյունով, դրանց մեջ ուժեղանում եւ արագանում է արյան հոսքը: Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ ավելանում է նաեւ օրգանիզմում շրջանառություն կատարող արյան ծավալը՝ միջինում 1-1.5 լ՝ հասնելով ընդհանուր առմամբ 5-6 լիտրի: Լրացումը կատարվում է արյան  յուրօրինակ պահեստային տարողություններից, որոնք գտնվում են մեծ մասամբ լյարդում, փայծաղում եւ թոքերում:
Համապատասխանաբար մեծանում է շարժվող էրիթրոցիտների քանակը, ինչի արդյունքում բարձրանում է արյան՝ թթվածին փոխադրելու ունակությունը: Գործող մկաններում աճով պայմանավորված բազմակի անգամ արյունահոսքի, ավելանում է նաեւ աշխատող մազանոթների քանակությունը: Թթվածնի օգտագործմամբ նյութափոխանակման գործընթացն էլ աճում է տասնյակ անգամ:

Մազանոթների մարզանք
Առաջին հերթին, բոլոր տեսակների մերսումներն են: Հատկապես օգտակար է մերսել այն հատվածները, որոնց հետ կապված խնդիրներ կան: Խորհուրդ է տրվում կատարել ձեռքերի մատների հասարակ մերսում:
Աջ ձեռքի բութ մատով եւ ցուցամատով  “տրորել” ձախ ձեռքի բոլոր մատները ծայրերից մինչեւ հիմքը: Հետո ձախ ձեռքով նույն եղանակով մերսել աջ ձեռքի մատները: Ձեռքերի դաստակներն այդ ժամանակ տաքանում են, մազանոթների արյան շրջանառությունը լավանում է: Այս մերսումը նաեւ արդյունավետ է շատ հիվանդությունների ժամանակ, մասամբ՝ սուր  հիվանդությունների, որովհետեւ ձեռքի  եւ բոլոր ներքին օրգանների ուրվագծերը կապված են միմյանց հետ:

Շատ ազդեցիկ են ջրցողումները՝ հակադրական, իսկ շոգ օրերի, ուղղակի սառը ջրով։ Եթե չկա հակացուցում, շոգեբաղնիքը: Մերսումը շատ լավ մարզանք է մազանոթների համար: Շատերը սիրում են բաղնիքից հետո մտնել սառցանցք, լողավազան, ընդունել սառը ջրցող: Դա կրճատում է լայնացած մազանոթները, իսկ լայնացումը և նեղացումն անոթային մարզանքի անհրաժեշտ տարր են:

Մազանոթների հոյակապ մարզանք է մեջքի վրա պառկած միաժամանակ թափահարել ձեռքերը եւ ոտքերը:

Հայտնի են եւ հաջողությամբ կիրառվում են ժողովրդական տարբեր միջոցներ անոթների մաքրման համար: Դրանք նաեւ կանխարգելում են աթերոսկլերոզի, կաթվածի եւ ինֆարկտի առաջացումը:

Խորհուրդ է տրվում այդ նպատակով օգտագործել ճապոնական սոփոր եւ սպիտակ ճագոմ:
1.Սոփորը հավաքում է արյունատար անոթների ներքին պատերի օրգանական նստվածքները, մաքրում է արյունը:
50 գ սոփորի պտուղները կամ ծաղիկները մեկ ամիս թրմել 0.5լ օղու մեջ: Խմել մեկական թեյի գդալ, օրը 3 անգամ:
2.Սպիտակ ճագոմն ունի հանգստացնող հատկություն, կանոնավորում է ճնշումը:
Ճագոմը պետք է աղալ մինչեւ ալյուր ստացվելը, թերմոսում 1 թեյի գդալի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր եւ թողնել ամբողջ գիշեր: Ընդունել 2-ական ճաշի գդալ՝ կումերով, ուտելուց 15-20 րոպե առաջ:

Այս երկու բույսերը պետք է խմել 3-4 ամիս: Դրանց համադրությունը կբերի անոթների զգալի մաքրմանը, կդարձնի դրանք առանձգական:

Անոթների մաքրման համար շատ օգտագկար ենսխտորային” միջոցները:
Ահա մի քանիսը։

1.Մանրացնել 200 գրամ սխտոր, վրան լցնել 0.5 լիտր օղի եւ թրմել երկու շաբաթ մութ տեղում: Հետո քամել , ավելացնել 5-6 կաթիլ կիտրոնի հյութ եւ խմել մեկական ճաշի գդալ՝ ջրի հետ, օրը 2-3 անգամ, մինչեւ ուտելը, աթերոսկլերոզի, գլխուղեղի անոթների կծկումների, արյան բարձր ճնշման դեպքում:

2. Սխտորի մանրացրված գլխիկը մեկ գիշեր թրմել 1 բաժակ թթվեցրած կաթի մեջ, խմել օրվա ընթացքում:

3.Սխտորը եւ մեղրը խառնել հավասար քանակությամբ: Ընդունել օրը երկու անգամ, մեկական գդալ, ուտելուց կես ժամ առաջ:

4. Հին միջոց մանր անոթների մաքրման ու ամրապնդման համար: Վերցնել կեչու բողբոջների, երիցուկի, արեւքուրիկի եւ անթառամի չորացրած, մանրացրած ծաղիկներ՝ յուրաքնչյուրից 100-ական գրամ: Այդ հավաքածուից 1 ճաշի գդալի վրա լցնել 0.5 լ եռացրած ջուր եւ թրմել 3-4 ժամ: Հետո թուրմի կեսը քամել, մեջը լուծել 1 ճաշի գդալ մեղր եւ խմել ընթրիքի փոխարեն: Առավոտյան մնացած հեղուկը տաքացնել, ավելացնել 1 ճաշի գդալ մեղր եւ խմել նախաճաշի փոխարեն: Այս արարողակարգը կրկնել մինչեւ հավաքածուի վերջանալը: Ընդունել 5 տարին մեկ անգամ:

5. Լավ է մաքրում անոթները նաեւ կիվին: Ընդ որում բավական է ամսվա ընթացքում ուտել 3-4 պտուղ:

6. Օգտակար է նաեւ գրեյպֆրուտը, բայց անհրաժեշտ է անպայման սպիտակ թաղանթի հետ միասին ուտել: Նրա սպիտակ թաղանթի մեջ, որը սովորաբար մաքրում են, թաքնված է գլխավոր բուժիչ ուժը: Այնտեղ կա պեկտին, որը զգալիորեն իջեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ եւ կանխում է գլխուղեղի անոթների կարծրախտը: Խորհուրդ է տրվում ուտել  շաբաթական 1-2 հատ:

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։