Կանխարգելեք ծերացումը
Այլընտրանքային բժշկություն,  Առողջ ապրելակերպ

Կանխարգելեք ծերացումը

Ինչպես գրել է հայտնի բժիշկ Հենրի Շերմանը` ծերությունը հիվանդություն է, և այն բուժելի է:

Հարգելի՛ ընթերցողներ, այժմ կխոսեմ այն մասին, թե ինչպես և ինչպիսի միջոցների շնորհիվ կարելի է երկար ժամանակով հետաձգել ծերությունը :


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Ինչպես ցույց է տալիս տխուր վիճակագրությունը, մարդիկ  մահանում են ոչ թե ծերությունից, այլ` հիվանդություններից, ամենից հաճախ` քաղցկեղից, ինֆարկտից, կաթվածից: Միայն թե հարցը նրանում է, թե ո՞ր տարիքում` 40, թե 140 տարեկանում: Բայց ա՜խր մարդու մեջ ի ծնե կա դիմադրության մեծ պաշար: Եվ ակներև է, որ կա  մեխանիզմ, որը կարգավորում է ծերացման գործընթացները:

Ժամանակակից  շատ գիտնականներ համարում են, որ ծերացման գործընթացները, սկսած ծննդյան պահից մինչ հասուն տարիքը, կարգավորում է  ուրցագեղձը (թիմուսը):
Նրա արտադրած հորմոնների դերը ուսումնասիրել են Սանկտ-Պետերբուրգի Կենսակարգավորման և ծերունաբանության ինստիտուտում: Պարզվեց, որ եթե ծեր մարդկանց օրգանիզմ ներմուծեն ուրցագեղձի հորմոններ, ապա կլավանա իմունային համակարգի գործունեությունը, և տեղի կունենա օրգանիզմի երիտասարդացում:

Իսկ ինչո՞ւ ներմուծել հորմոններ, եթե ուրցագեղձն ինքը պետք է դրանք արտադրի: Գուցե նրան պետք է ուղղակի «խթանե՞լ»:
Ուրցագեղձն առաջանում է սաղմի զարգացման վեցերորդ շաբաթում, իսկ առավելագույն չափերի հասնում է 15 տարեկանին մոտ: Կյանքի այդ շրջանում այն աշխատում է առավելագույն բեռնվածությամբ` արտադրելով T-լիմֆոցիտներ և թիմուլին, թիմոզին, թիմոպոետին հորմոնները, որոնք բավականին արդյունավետ պաշտպանում են երեխաների և դեռահասների դեռ չամրացած օրգանիզմն ամեն տեսակի «հարձակումներից»: Բայց տարիքի հետ օրգանիզմը մշակում է այսպես կոչված իմունային հիշողություն, որն իր վրա է վերցնում ուրցագեղձի գործառույթները: Արդյունքում գեղձը չափերով և քաշով փոքրանում է, թեև վերջնականապես չի անհետանում, և վերածվում է ռուդիմենտի (թերաճ օրգան), ինչպեսին է, օրինակ, պոչուկը:
Պարզվում է, որ այդ իմունային հիշողությունը իրականում այդքան էլ  հուսալի չէ, և չի կարելի նրա վրա հույս դնել: Ի՞նչ կարելի է նրանից սպասել: Ինչպիսի՞ անակնկալներ է այն մեզ մատուցում:

Գիտնականներն առանձնացնում են իմունային հիշողության քայքայման յոթ փուլ.
Արտաքինից առողջ մարդը զգում է ընդհանուր թուլություն: Տեղի է ունենում նյարդային ուղիների խարամակալում, որը հանգեցնում է պարանոցային օստեոխոնդրոզի:
Հոգնածությանը գումարվում է գլխացավ, հոդերում և մկաններում կոտրատվելու զգացողություն, հաճախակի սուր ռեսպիրատոր հիվանդություններ, հարբուխներ, քրոնիկական վարակներ:
Ի հայտ են գալիս ալերգիկ հակազդեցություններ, ասթմա, մաշկային հիվանդություններ, շաքարախտ, գինեկոլոգիական խախտումներ, խորխով հազ:
Առաջանում են կանգային հիվանդություններ` կիստաներ, պոլիպներ, գեղձուռուցքներ, թրոմբոֆլեբիտներ, ուռուցքներ, ճարպային կուտակումներ:
Շարակցական հյուսվածքների այլաձեւումը հանգեցնում է ռևմատիզմի, բազմահոդաբորբի: Միզաթթուն կուտակվում է հոդերում և մկաններում, ինչն առաջացնում է հոդատապ:
Տեղի է ունենում նյարդային ուղիների աղտոտում, ինչի պատճառով առաջանում են պարեզներ (թերանդամալուծություն), կաթվածներ, Պարկինսոնյան հիվանդություն:
Դիմադրողականության անկման և օրգանիզմի խարամակալման վերջին փուլում առաջանում են հիվանդություններ, որոնք հանգեցնում են մահվան:

Սա օրգանիզմի  դիմադրողականության անկման միայն ընդհանուր սխեման է, իսկ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հիվանդությունների հաջորդականությունը կարող է փոփոխվել:
Հասկանալի է, որ մոտ ժամանակներս գիտնականներին դժվար թե հաջողվի վերակենդանացնել ուրցագեղձը: Իսկ հնարավո՞ր  է ուրիշ, առավել մատչելի եղանակով փոխարինել նրա արտադրած հորմոնները:
Կա՞ն արդյոք բուսական ծագման բուժամիջոցներ, որոնք օրգանիզմի վրա մեղմ են ազդում, չունեն կողմնակի ազդեցություն և չեն պահանջում բժշկի մասնակցություն:

Առավել արդյունավետ իմունախթանիչներից է էխինացեան: Այն երիտասարդացնում է օրգանիզմը,  ամրապնդում է դիմադրողականությունը,  բազմաթիվ նյութեր կան նաև  նրա հակաուռուցքային ակտիվության մասին:
Չոր բույսից պատրաստում են թուրմ. 0,5 թ.գդալ մանրացրած (փոշիացրած) բույսի վրա լցնել մեկ բաժակ եռման ջուր: Խմել օրվա ընթացքում, 3-4 ընդունումով:
Էխինացեայի ոգեթուրմը պատրաստում են հետևյալ կերպ. 2 ճ.գ. մանրացրած հումքին ավելացնում են 500 մլ օղի, թրմում 20-30 օր և քամում: Էխինացեայի ոգեթուրմը պետք է ընդունել 20-ական կաթիլ, օրական 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Բուժման տեւողությունը 6 շաբաթ է:

Ստորեւ ներկայացվող հավաքածուն խթանում է իմունային համակարգի  աշխատանքը.
Վերցնել 4 ճ.գ թանթրվենու ծաղիկներ, 3-ական ճ.գ. խնկեղեգի արմատ, կղմուխ, ասպիրակ, 2 ճ.գ. թիթեռնկախոլորձի (գիշերային մանուշակ) արմատ, 1-ական ճ.գ. հրեշտակախոտ, եգիպտացորենի սպի, ամենը լավ խառնել: Վերցնել 1 ճ.գ. խառնուրդ, վրան լցնել 1 բաժակ եռման ջուր և թրմել 30 րոպե, որից հետո քամել և խմել օրվա ընթացքում:

Իսկ ահա բաղադրատոմսեր, որ մեզ են հասել այլ երկրներից:

Անթառամ գեղեցկությունը պահպանելու համար հին Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան ամեն օր լոգանքներ էր ընդունում, որոնք կարելի է պատրաստել նաև ժամանակակից տնային պայմաններում:
Գոլորշու վրա հալեցրեք 1 բաժակ մեղր, ավելացրեք 1 լ տաք, բայց չեռացրած կաթ և 2 ճ.գդալ նշի յուղ (վաճառվում է դեղատներում), լավ խառնեք և լցրեք լոգնոցի ջրի մեջ:
20 րոպե այդպիսի լոգանք, և մաշկը կսկսի վերականգնվել ու երիտասարդանալ: Նշի յուղը 95 տոկոսով բաղկացած է այնպիսի ճարպերից, որոնք ամրացնում են օրգանիզմի պաշտպանողական ուժերը:

Տիբեթական բաղադրատոմս
Այս բաղադրատոմսի բույսերն օրգանիզմի վրա թողնում են նույնպիսի առույգացնող ազդեցություն, ինչպիսին թողնում են ուրցագեղձի հորմոնները:
Վերցնել 100-ական գրամ անմեռուկ, դեղատնային երիցուկի, սրոհունդի  ծաղիկներ և կեչու բողբոջներ: Ամենը խառնել և լցնել ապակե տարայի մեջ: Երեկոյան, ընթրիքից հետո 1 ճ.գ. խառնուրդի վրա լցնել 0.5 լ եռման ջուր, թրմել 20 րոպե և քամել երկտակ թանզիֆով: Ընթրիքից 1 ժամ հետո խմել 1 բաժակ տաք թուրմ 1 թեյի գդալ մեղրով: Այդ երեկո ուրիշ ոչինչ չի կարելի ուտել կամ խմել: Առավոտյան թուրմը թեթևակի տաքացնել, քամել և խմել անոթի վիճակում,  1թ գ մեղրի հետ, նախաճաշել ոչ շուտ, քան ընդունումից 30 րոպե անց: Կուրսը շարունակել մինչև հավաքածուի սպառվելը: Այն պետք է կրկնել յուրաքանչյուր տարի, ցանկալի է վաղ գարնանը, երբ ավելի սուր է զգացվում կենսաբանական ակտիվ նյութերի անբավարարությունը և սրվում են քրոնիկական հիվանդությունները:

Դեղերի և բույսերի կողքին կան նաև այլ միջոցներ, որոնց օգնությամբ կարելի է «թարմացնել» իմունային հիշողությունը:
Սննդի գծով անգլիացի հայտնի մասնագետ Թոմ Սայեսը 20 տարուց ավել բուժում էր վաղաժամ ծերացած մարդկանց: Եվ նրա հիվանդները կրկին ձեռք էին բերում առողջություն և կենսական ուժեր, ինչը, անկասկած, ապացուցում է. որ ծերությունը կարելի է հեռու մղել, իսկ երիտասարդությունը` երկարացնել: Գիտնականը հաստատեց, որ հատկապես ճարպային կուտակումները լյարդում և այլ օրգաններում ճնշում են օրգանիզմի դիմադրողականությունը, նպաստում այնպիսի հիվանդությունների զարգացմանը, ինչպիսիք են աթերոսկլերոզը, կաթվածը և այլն: Բուժման հիմնական մեթոդ դարձավ բուսական սնունդը` B խմբի վիտամիններ պարունակող մթերքների մեծ քանակությամբ: Այդ վիտամինները կան հնդկացորենի, բրնձի, եգիպտացորենի, լոբազգիների, ճակնդեղի, խմորիչների մեջ: Բացի դրանից, սննդի ընդունումից 30 րոպե առաջ բժիշկը հիվանդներին տալիս էր 1 թեյի գդալ մեղրի և 1 թեյի գդալ խնձորի քացախի խառնուրդ, ինչը խթանում է օրգանիզմի փոխանակման գործընթացները, ամրացնում օրգանիզմի դիմադրողականությունը:

․ Օրաբաժնում 1-2 բաժակ նիշաստա ընդգրկելը զգալի ամրապնդում է դիմադրողականությունը, երիտասարդացնում է  ողջ   օրգանիզմը, խթանում սեռական ֆունկցիան,  եռանդ հաղորդում՝ շնորհիվ անփոխարինելի հարուստ վիտամինային և հանքանութերի կազմի։

. Ապացուցված է, որ շնչառության հաճախակիությունը, խոր շունչ քաշելն ու արտաշնչելը դրական ազդեցություն է թողնում օրգանիզմի բոլոր գործառույթների, այդ թվում և իմունային համակարգի վրա: Հետևաբար, պետք է ֆիզիկական վարժությունների մեջ ներառել նաև շնչառական վարժությունների համալիր:

. Անպայման հոգացեք ձեր ողնաշարի մասին: Դրա համար բավական է առավոտյան 20-30 վայրկյան կախվել մարզաձողից:

. Ջանացեք ողջ օրգանիզմի աշխատանքում` բջիջներում, հյուսվածքներում, օրգաններում, համակարգերում հասնել ֆիզիկական հավասարակշռության: Իսկ դրա համար պարբերաբար մաքրեք օրգանիզմը:

Իմունային համակարգի մասին պետք է հոգալ ժամանակին: Յուրաքանչյուր մարդ առողջական հարցերում պետք է գրագետ լինի: Դա և միայն դա նրան կօգնի ապրել ստեղծագործական, հետաքրքիր կյանքով` օգտագործելով ժամանակակից գիտության ձեռքբերումները, իր և ուրիշ մարդկանց փորձը:

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։