Արևածաղկի սրմեր
Առողջարար սնունդ

Արևածաղկի օգտակար սերմերը

Արեւածաղկի սերմեր ուտելուց հետո ստամոքսս ցավում էինչի՞ հետ է դա կապված: Ի՞նչ անել, նշեմ, որ ստամոքսաբորբ ունեմ:
Ռ. Բաբայան, ք, Երեւան

Արեւածաղկի սերմերը ոչ միայն համեղ են, այլ նաեւ բնության կողմից ստեղծված յուրօրինակ «պահածո» են, որոնք կարող են երկար պահպանվել եւ օրգանիզմին տալ անհրաժեշտ  սննդանյութեր:

Սերմերը պարունակում են ոչ հագեցած ճարպաթթուներ, որոնք հակված են խոլեստերինի փոխանակության նորմալացման խթանմանը: Սերմերում մոտավորապես 20 տոկոս սպիտակուց կա, որի կազմում են բոլոր անփոխարինելի ամինաթթուները, այդ թվում նաեւ մետիոնին, որը մասնակցում  է  ճարպափոխանակությանը: Արեւածաղկի սերմերում 6 անգամ ավելի մագնեզիում կա, քան, օրինակ, տարեկանի հացի մեջ: Իսկ մագնեզիումը հարկավոր է սիրտանոթային համակարգի նորմալ աշխատանքի համար:

Տարածված կարծիք կա, որ արեւածաղկի սերմերի օգտագործումը խթանում է կույր աղիքի բորբոքումը: Այդ կարծիքը սխալ է ու չունի ոչ մի հիմնավորված բացատրություն, եթե, իհարկե, չեն ուտում կճեպով:

Այնպես որ սերմերը կարելի է օգտագործել առանց որեւիցե մտավախության, սակայն շատ կարևոր է չկորցնել չափի զգացումը, հատկապես ստամոքսաբորբի դեպքում: Իսկ դրանցում պարունակվող բոլոր օգտակար նյութերից օգտվելու համար անհրաժեշտ ու բավարար է օրվա ընթացքում ուտել 50 գրամ: Այս չափից ավելի ցանկալի չէ ուտել ոչ միայն ստամոքսաբորբի, քանի որ գրգռում է լորձաթաղանթը, այլև լյարդի, ճարպակալման, նյութափոխանակության  և այլ խնդիրներ ունենալու դեպքում։

Աղբյուր` Տնային Առողջարան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։