Մայր ու տղա
Երեխաներ

Ասա՛ ինձ «Այո», մի՛ ասա «Ոչ»

-Ինձ համար ավելի հեշտ է երեխաներիս ասել «ոչ», քան «այո», ընդ որում երբեմն ես դա անում են մեխանիկորեն՝ նույնիսկ չխորանալով խնդրանքի էության մեջ: Ես չգիտեմ, թե ինչու է այդպես լինում:

Շատ ծնողներ են այդպես վարվում: Երեխաներին «ոչ» ասելու սովորությունը շատ հեշտ է ձեռք բերել: «Ոչ, չի կարելի տանից դուրս գալ»: «Ոչ, չի կարելի դրան ձեռք տալ»: Բայց եթե  ձեզ նեղություն տայիք ձեր երեխային ավելի ուշադիր լսել, հնարավոր է, որ բացասական պատասխանը կփոխարինեիք դրականով: Սակայն ավելի հեշտ է մերժել խնդրանքը՝ նախօրոք ենթադրելով, որ դրա մեջ ինչ-որ վտանգ է թաքնված:

Բացի այդ, երեխաները երբեմն  այնքա՜ն շատ ցանկություններ ունեն: Սակայն մերժելուց  անհրաժեշտ է, որ երեխան հասկանա պատճառը , ինչու՞ նրա ցանկությունները չի կարելի կատարել: Ուստի ծնողները պետք է օբյեկտիվ լինեն: Կյանքում այնքա՜ն շատ իրավիճակներ կան, երբ ստիպված եք լինում «ոչ» ասել, հաշվի առնելով այդ հանգամանքը, եթե հնարավոր է, ձգտեք «այո» ասել: Եղե՛ք ամենալավ ընկերը Ձեր երեխայի համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։