Խնայեք աղեստամոքսային ուղին
-Մայրս 70 տարեկան է: Նրան ախտորոշել են կերակրափողի սուր բորբոքում, ստամոքսի էրոզիա, 12-մատնյա աղիքի սուր բորբոքում: Խնդրում եմ ասեք, ի՞նչ սնունդ պետք է օգտագործել:
Նունե
Նախ՝ վերհիշենք, թե ինչ են այս հիվանդություններն առանձին-առանձին, եւ ինչ ընդհանուր կապ կա նրանց միջեւ:
Կերակրափողի սուր բորբոքումն առաջանում է ցրտահարությունից, կոպիտ, անորակ սնունդ ընդունելուց կամ հարակից օրգանների՝ կոկորդի, նշագեղձերի բորբոքումից:
Ստամոքսի էրոզիան ունի «սովածության» բնույթ եւ առաջանում է անկանոն սնվելուց, երկար ժամանակ սոված մնալուց հետո միանգամից ուտելիքին «վրա տալուց», ինչպես նաեւ հելիկոբակտերից:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
12-մատնյա աղիքի սուր բորբոքումը՝ դուոդենիտը, առաջանում է աղիքի լորձաթաղանթի վրա գրգռող, սուր ուտելիքի, ալկոհոլի, որոշ դեղերի, քիմիական նյութերի ազդեցությունից, ինչպես նաեւ նյարդահումորալ խանգարումներից:
Բուժման նպատակով բոլոր պարագաներում էլ պետք է մաքրել աղեստամոքսային ուղին՝ տալով կամ լուծողական, կամ առաջացնել փսխում:
Եթե ստամոքսի հակազդեցությունը թթվային է, ապա պետք է բացառել միսը, կաթնեղենը, ձկնեղենը, ծովամթերքը, իսկ եթե հակազդեցությունը հիմնային է, ընդհակառակը՝ պետք է ընդունել թթվային սնունդ՝ մսամթերք, ձկնեղեն, ձու, կաթնեղեն: Բոլոր դեպքերում մթերքները պետք է ընդունել եփած, խաշած վիճակում: Ամենաօգտակար միջոցն առավոտյան խաշիլներ օգտագործելն է՝ վարսակի, գարեձավարի, կորեկաձավարի, կարելի է օգտագործել նաեւ տավարի խաշած միս, որը պարունակում է սպիտակուցներ եւ էներգիայի հիանալի աղբյուր է: Խաշիլների հետ կարելի է խառնել վիտամիններ պարունակող բանջարեղեն, հատապտուղներ, շատ օգտակար է փիփերթը, նեխուրը, բազուկը, բամիան:
Օրգանիզմի դիմադրողականության բարձրացման, վիտամինների անհրաժեշտ քանակի ապահովման համար պետք է կանոնավոր օգտագործել գազարի, խնձորի հյութ: Անհրաժեշտ է բացառել տապակած ուտեստները, մսեղենը ուտել խաշած կամ շոգեխաշած վիճակում, բանջարեղենը ջերմային մշակման ենթարկել, որպեսզի կոպիտ չլինի, օրինակ՝ խաշել կամ ջեռոցում խորովել: Ամեն օր պետք է օգտագործել բանջարեղենային ապուրներ կամ խյուս: Բացառել սոված վիճակում սուրճի եւ շոկոլադի օգտագործումը, ընդհանրապես խուսափել մսի եւ սնկի խիտ արգանակներից: Աշնան ընթացքում դրանք կարելի է օգտագործել որքան հնարավոր է հաճախ, քանզի ձմռանը ստիպված եք լինելու օգտագործել չորացրած կամ պահածոյացրած ձեւով: Սակայն ավելի լավ կլինի, եթե օգտագործեք դրանց սառեցրած տարբերակը: