Վաղաժամ սերմնաժայթքումը լուծելի խնդիր է
— Վաղաժամ սերմնաժայթքումը լուծելի՞ խնդիր է: Այն ինձ շատ է անհանգստացնում:
Գագիկ, Երեւանից:
Ընթերցողի հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը: Վաղաժամ սերմնաժայթքումը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, սեքսոլոգիական ծառայության դիմող հիվանդների սանդղակում գրավում է երկրորդ տեղը, այսինքն՝ տղամարդկանց մոտ բավականին հաճախ հանդիպող խնդիր է: Վաղաժամ սերմնաժայթքումն ունի տարբեր աստիճաններ: Նրա խիստ արտահայտված աստիճանը վաղաժամ սերմնաժայթքումն է մինչեւ առնանդամի ներհրումը հեշտոց, ինչը մեծ սթրես է առաջացնում զույգերի մոտ՝ ընտանեկան, միջանձնային, սեռական հարաբերությունների առումով, քանզի անհնարին է դարձնում հետագայում ոչ միայն սեռական ակտի իրականացումը, այլ նաեւ երեխա ունենալը:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Վաղաժամ սերմնաժայթքման ծագումնաբանությունն ուսումնասիրելու առումով ախտորոշման համար պետք է անպայաման հաշվի առնել այն հանգամանքը, թե ինչպիսի պայմաններում է առաջացել խնդիրը: Սա կարող է պայմանավորված լինել առաջին հերթին ոչ ռիթմիկ սեռական կյանքով ապրող անհատների մոտ: Եթե տվյալ անհատը չունի կանոնավոր սեռական կյանք, ապա այս պարագայում վաղաժամ սերմնաժայթքումը չի համարվի պաթոլոգիա: Այլ դեպք է, եթե սեռական ակտիվությունը նորմալ է, այսինքն, ունի մշտական զուգընկեր: Ամուսնական կյանքի պարագայում սերմնաժայթքման հետ կապված խնդիրները մեծապես կախված են տվյալ անհատի նյարդային համակարգի տեսակից: Անհանգիստ, հուզական, անկայուն բնավորություն ունեցող անձինք ավելի շատ են հակված վաղաժամ սերմնաժայթքման: Այդ խառնվածքի անձինք, ովքեր կենցաղում նույնպես արագ գործողությունների կողմնակից են եւ անընդհատ շտապողականություն են ցուցաբերում, որոշ առումով նաեւ սեռական կյանքում էլ են շտապողական:
Իհարկե, վաղաժամ սերմնաժայթքումը հաճախ ունենում է լուրջ, օբյեկտիվ օրգանական պատճառներ` շագանակագեղձի ախտահարումներ, միզուղիների բորբոքային գործընթացներ, առնանդամի գլխիկի այս կամ այն ծագումնաբանության բորբոքային գործընթացներ, որոնք նվազեցնում են զգայունության շեմը, այսինքն, դարձնում են առնանդամի գլխիկն առավել զգայուն, եւ սեռական հարաբերության ժամանակ գրգռիչներն ավելի շուտ են հաղորդվում կենտրոնական նյարդային համակարգ՝ գլխուղեղ: Պատասխան հակազդեցության պատճառով տեղի է ունենում վաղաժամ սերմնաժայթքում: Այդ դեպքում նախ պետք է բուժել հիմնական հիվանդությունը: Շատ կարեւոր է ուսումնասիրել զուգընկերուհու կամ կնոջ վերաբերմունքը տղամարդու մոտ առկա խնդրին: Այս պարագայում պետք է հաշվի առնել նաեւ կնոջ գործոնը:
Վաղաժամ սերմնաժայթքման պատճառ կարող է լինել նաեւ խանգարված նյարդային համակարգը:
Դեղորայքային բուժմանը զուգահեռ կատարվում է հոգեթերապեւտիկ հատուկ աշխատանք նյարդային համակարգը վերականգնելու համար: Դեպրեսիվ վիճակը հանելու համար հիվանդին առաջարկում ենք հակադեպրեսանտներ, իսկ որոշ դեպքերում՝ նեյրոլեպտիկներ, որի արդյունքում կայունանում է նյարդային համակարգը: Եվ, իհարկե, բուժման ժամանակ շատ կարեւոր են միջանձնային բարենպաստ ներդաշնակ փոխհարաբերությունները, քանզի կնոջ հոգատար վերաբերմունքի պայմաններում վաղաժամ սերմնաժայթքում ունեցող ամուսնու մոտ հնարավոր է լինում ստանալ լիարժեք վերականգնում, իսկ եթե կինը պահանջատիրական, վատաբանական ենթատեքստով է մոտենում, ապա խնդիրը կարող է ավելի խորանալ: Չի բացառվում, որ ամուսնու մոտ ձեւավորվի թերարժեքության բարդույթ, ինչն էլ ինքնին կստեղծի դեպրեսիվ վիճակ:
81 մեկնաբանույթուն
Մուրադ
Բարև ձեզ։Ես ունեմ խնդիր չգիտեմ արդյոք դա կազդի ապագայում երախա ունենալուն։Ինձ մոտ սերմնաժայթքումը սկսում է դեռ առնանդամս հեշտոց չմտած։Ինչ կարելի է անել ՞
Anna Petrosyan
Մուրադ, սկզբից դիմեք սեքսոպաթոլոգի, հետո ախտորոշումը գրեք ինձ։
Bego
Barev dzez im mot sexi jamanak tulanume u chi linum vonc karoxenq bujvel koqneq bjishk djan
karen karapetyan
ind mot sermjaytqumic anmijapes heto aruna galis bayc da exele erku anqam
Armen
Barev bjisk jan yes unem sut sermna jatkum. Xntrumem inc ogneq
Anna Petrosyan
Armen, առանց մանրամասներ պարզելու չի ստացվի, պիտի գաք խորհրդատվության։
Levon
Barev dzez bjishk mot 4,5 tari sexov chem zbaxvel u mianqamic eerku or mot 10 anqam zbaxvelem sexsov dranic heto ka popoxutyun mots antams arajva pes dziq chi ev sermnajaytqumnel uxaki artadrvuma chi jatqum inch kara linii
Anna Petrosyan
Levon, սկզբից կարգավորեք սեռական կյանքի ռիթմը՝ 2-3 օրը մեկ 1-2 անգամ։ Եթե 1-2 ամիս անց չվերականգնվի, գրեք։
Davit
Bjish jan im mot ka xndir shat shutem hangstanum arach chem unecel nman xndi asem vor amusnacac em u im mot serakan kyanq@ aktiv e bay et xndri pacharov sksum em nyartaynanal . Kaseq inch anem
Anna Petrosyan
Davit, սկզբից աշխատեք հանգստացնել նյարդային համակարգը. ընդունեք բուսային թեյեր, լիարժեք քնեք, կերեք մեղր, մածուն։ Եթե արդյունքը չգոհացնի, զանգահարեք կամ գրեք։
Gevor
Barev cez bjishk jan xndrum em ognek inc. inc mot sermnajaytkum@ vaxajam einum.arten mot 15 tari e nuyn cev e bayc xndir chunem unem erexaner inch xorurd ktak vor ergari hangstacum@
Argam
Kaseq inchic e,andamis srtunqy mi qich het tanelov inch vor dexin ban e havaqvum qich qanakov\r\nInchic karox e linel?
Marish
isk ete 2 knoj sireluc .mi knoj@ karoxanum e 1 jam sirel.isk myusin mi rope e tevum? da inchic e?
Marish
barev dzez))) ardyoq txamard@ erb shat e cankanum mi knoj. arag chi katarvum sermnajaytqum? ka mi txamard vor aktiv serakan kyanqov e aprum ir isk knoj het. sakayn mi urish knoj amen tesneluc chi dimanum.uzum em haskanal. inchpes e linum mi knoj@ sireluc arag e verjacnum.myus knoj@ 1 jam tevum e
Arman
Bjishk jan im mot sut sermnajaetqum e u jamanak araj haraberutyan jamanak glxiki masum unecelem patrvac mi poqr aryun u ancela drani heto e sksvel aes amenn kogneq?
Kiki
Barev dzez hargeli bjishk Es 2 tari el amusnacac em 2 tari el Aprum em serakan kyanqov bayc haraberutyan jamanak vojmiban chem zgum.orgazm chem aprum.ev cankutyan chem galis.inch xorhurd ktaq inc ev amusnus….unem erexa kesarian hatumov em unecel
Dd
Barev dzez bjishk sexi jamanak sermajaytqume shat shushute krknvum bayc es chunem zugenker aysinqn hajaxaki sexov chem zbaxvum inch xorhurd ktaq u inchpisi bujman dzev
Anna Petrosyan
Dd, քանի՞ տարեկան եք, ինչու՞ եք կարծում, որ բուժման կարիք կա։ Քանի դեռ չկա կանոնավոր սեռական կյանք, միանշանակ չէ, որ խնդիր կա։
DD
21 tarekanem sermnajaytqume
Sexi jamanak shat arage linum
Ev da indz shate xanagrum
Es sportsmenem ev shatem zbaxvum sportov miguce stresne pajare ?
Anna Petrosyan
DD, սթրեսը կաևող է նպաստել, ինչպիսի՞ հաճախությամբ եք սեռական հարաբերություն ունենում։
Karen
Kasek aranc masajneri hnaravor chi shakanakagexzi burbokvacucyan bujumy.ev kani tokos piti lini analizi leikocitnery?
Artur
naxapes mersi.amusnacac em hangstanum em miqich shut. Sakayn 2rd angam chi stacvum.andams tulanuma
Areg
Barev Dzez Bjishk Jan Mi Harcov Kogneq erb es Haraberutyun em unenum Knojs het ev Verjum Hangstanum.em.Knojs Mej ay Serm@ Galisbe Ev Tapvum.e Knojs Mejic kaseq inchne patjar@
Anna Petrosyan
Areg, Բայց Ձեզ ի՞նչն է անհանգստացնում, այդպես էլ պիտի լինի։
Sevak
Barev dez bjisk jan ind motele vaxarjam sermnajaytqum texi unenum es amusnacac em u arden 31 tarekan em bayc ind mot amsekan mi qani angam texi e unenum erazaxaputyun kaseq inch anem
Anna Petrosyan
Sevak, դեռևս որևէ բան անելու կարիք չկա, ինչպիսի՞ հաճախությամբ են տեղի ունենում հարաբերությունները։
Vazgen
Barev dzez es 20 tarekan em arajin angam porcel em haraberutyun unenal mi qani amis araj bayc chi stacvel ev hima nuynpes chi stacvum im andam@ djvar e dzqvum isk dzgvelu depqum minchev texavorel@ heshtoci mej es verajacnum em ardyoq da hnaravor e bujel
arman
sexsi jamanak shat aragem hangstanum
Արտյոմ
Ձեր հեռախոսահամարը կտաք։