Վաղաժամ սերմնաժայթքումը լուծելի խնդիր է
— Վաղաժամ սերմնաժայթքումը լուծելի՞ խնդիր է: Այն ինձ շատ է անհանգստացնում:
Գագիկ, Երեւանից:
Ընթերցողի հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը: Վաղաժամ սերմնաժայթքումը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, սեքսոլոգիական ծառայության դիմող հիվանդների սանդղակում գրավում է երկրորդ տեղը, այսինքն՝ տղամարդկանց մոտ բավականին հաճախ հանդիպող խնդիր է: Վաղաժամ սերմնաժայթքումն ունի տարբեր աստիճաններ: Նրա խիստ արտահայտված աստիճանը վաղաժամ սերմնաժայթքումն է մինչեւ առնանդամի ներհրումը հեշտոց, ինչը մեծ սթրես է առաջացնում զույգերի մոտ՝ ընտանեկան, միջանձնային, սեռական հարաբերությունների առումով, քանզի անհնարին է դարձնում հետագայում ոչ միայն սեռական ակտի իրականացումը, այլ նաեւ երեխա ունենալը:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Վաղաժամ սերմնաժայթքման ծագումնաբանությունն ուսումնասիրելու առումով ախտորոշման համար պետք է անպայաման հաշվի առնել այն հանգամանքը, թե ինչպիսի պայմաններում է առաջացել խնդիրը: Սա կարող է պայմանավորված լինել առաջին հերթին ոչ ռիթմիկ սեռական կյանքով ապրող անհատների մոտ: Եթե տվյալ անհատը չունի կանոնավոր սեռական կյանք, ապա այս պարագայում վաղաժամ սերմնաժայթքումը չի համարվի պաթոլոգիա: Այլ դեպք է, եթե սեռական ակտիվությունը նորմալ է, այսինքն, ունի մշտական զուգընկեր: Ամուսնական կյանքի պարագայում սերմնաժայթքման հետ կապված խնդիրները մեծապես կախված են տվյալ անհատի նյարդային համակարգի տեսակից: Անհանգիստ, հուզական, անկայուն բնավորություն ունեցող անձինք ավելի շատ են հակված վաղաժամ սերմնաժայթքման: Այդ խառնվածքի անձինք, ովքեր կենցաղում նույնպես արագ գործողությունների կողմնակից են եւ անընդհատ շտապողականություն են ցուցաբերում, որոշ առումով նաեւ սեռական կյանքում էլ են շտապողական:
Իհարկե, վաղաժամ սերմնաժայթքումը հաճախ ունենում է լուրջ, օբյեկտիվ օրգանական պատճառներ` շագանակագեղձի ախտահարումներ, միզուղիների բորբոքային գործընթացներ, առնանդամի գլխիկի այս կամ այն ծագումնաբանության բորբոքային գործընթացներ, որոնք նվազեցնում են զգայունության շեմը, այսինքն, դարձնում են առնանդամի գլխիկն առավել զգայուն, եւ սեռական հարաբերության ժամանակ գրգռիչներն ավելի շուտ են հաղորդվում կենտրոնական նյարդային համակարգ՝ գլխուղեղ: Պատասխան հակազդեցության պատճառով տեղի է ունենում վաղաժամ սերմնաժայթքում: Այդ դեպքում նախ պետք է բուժել հիմնական հիվանդությունը: Շատ կարեւոր է ուսումնասիրել զուգընկերուհու կամ կնոջ վերաբերմունքը տղամարդու մոտ առկա խնդրին: Այս պարագայում պետք է հաշվի առնել նաեւ կնոջ գործոնը:
Վաղաժամ սերմնաժայթքման պատճառ կարող է լինել նաեւ խանգարված նյարդային համակարգը:
Դեղորայքային բուժմանը զուգահեռ կատարվում է հոգեթերապեւտիկ հատուկ աշխատանք նյարդային համակարգը վերականգնելու համար: Դեպրեսիվ վիճակը հանելու համար հիվանդին առաջարկում ենք հակադեպրեսանտներ, իսկ որոշ դեպքերում՝ նեյրոլեպտիկներ, որի արդյունքում կայունանում է նյարդային համակարգը: Եվ, իհարկե, բուժման ժամանակ շատ կարեւոր են միջանձնային բարենպաստ ներդաշնակ փոխհարաբերությունները, քանզի կնոջ հոգատար վերաբերմունքի պայմաններում վաղաժամ սերմնաժայթքում ունեցող ամուսնու մոտ հնարավոր է լինում ստանալ լիարժեք վերականգնում, իսկ եթե կինը պահանջատիրական, վատաբանական ենթատեքստով է մոտենում, ապա խնդիրը կարող է ավելի խորանալ: Չի բացառվում, որ ամուսնու մոտ ձեւավորվի թերարժեքության բարդույթ, ինչն էլ ինքնին կստեղծի դեպրեսիվ վիճակ:
81 մեկնաբանույթուն
Arayik
Barev cez I\\\\\\\\\\\\\\\’m mot arak e text unenum 1 2 varkyan sermnajaytqum inj xorurt ktak
Ananun
Bjisk jan 24 tarekan em u linume mek mek gisherayin semnajaytqum da incvor xndira u 2-3 ropeic texi e unenum sermnajaytqum
sevak
Barev dzez es 17 tarekanem sqselem aprel serakan kyanqov ays yntacqum exele 2 haraberutyun ev 2el shut em sermnajaytqel da normal e te xndire e? xndrum em patasxaneq
karen
Բժիշկ ջան իմ մոտ վաղաժամ սերմնաժայտկման պռոբլեմ է
մոտավոր 8 ից 10 վարկյան է տեվում կարաղ է դա լինել լավ չսնվելու կամ բանջարեղեն քիչ օկտագործելու պատճստով
Armen
Barev dzez, inch anem gisherayin sermnajaytqman dem inch xorhurd ktaq
Anna
Arman, զանգահարեք 090-517-207 համարով։
Arman
Ktoxeq voreve kantakti mijoc vor andznakan xorhrdatvutyan gam?
Anna
Arayik, խորհուրդ չեմ տա դեղերին դիմել, դիմեք սեքսոպաթոլոգի կամ եկեք անհատական խորհրդատվության, կփորձեմ օգնել։
Arayik
barev cez inj dexa mijoch ogtagorcem vor ush hangstanam ?
Anna
Саша, այդ հարցով կարող եք դիմել սեքսոպաթոլոգի, դա անհատական քննարկման հարց է։
Саша
Inch mijoc ka vaxajsm sernnajaytqum@ erkaracnelu hamar
Anna
Hrach, դա նորմալ է, եթե չեք ապրում կանոնավոր սեռական կյանքով, և կանխել պետք չէ։
Hrach
Bjishk jan 18-tarekan em shat hachax unenum em gisherayin ancankali sermnajaytqum xndrum em aseq kanxman tarberak
Anna
Andre, հավանաբար մկանային խնդիր է, եթե մանրամասներ իմանամ, ավելի լավ կկողմնորոշվեմ։
Andre
Neroxutyun mi ban harcnem seqsic heto votqerss u mejqs ujex cavum e et inchic e
Anna
Sergey, պատճառները շատ տարբեր են և յուրովի։ Առանց մանրամասն զրույցի, որևէ բան ասել հնարավոր չէ։
Sergey
Inchiy semnajaytqum shut texi unenum
Samo
Lexaparkum uneyi avaz caver sksechin dexeren nshanakel minch ays or xmumem der dzer asach 5or chi anchel dexry sharunakumem
Anna
Samo, միանշանակ չէ, եթե դեղ,օրինակ 5 օր, արդեն չեք օգտագործում, բայց սերմնաժայթքման խննդիրը կա, նշանակում է,որ գոյություն ունի դեռևս անհայտ խնդիր, օրինակ, միզուղիներում։ Իսկ երիկամի ի՞նչ խնդիր ունեք։
Anna
Hayro, չեմ բացառում, բայց կարող է նաև զուգադիպություն լինի։
Samo
Bjishk pochkaneri pristup uneyi dexer nshanakechi xmechi hma dexerich heti sermna jaytqum chi stachvum hnaravore dexerich e
Artyom
Bjishk jan im mot shut sermnajaytqume koqneq inch anem kam um dimem
Anna Petrosyan
Artyom, եթե ունեք հետազոտության արդյունքներ, բերեք տեսնեմ, կարող եք դիմել սեքսոպաթոլոգի։
Hayro
Bjishk dexerich hnaravore
Anna
Hamo, ճիշտ կլինի դիմեք սեքսոպաթոլոգին խորհրդատվության համար։
Hamo
Xndrum em aseq vonc karox em lucel im xndir@ vaxarjam sermnajatqum naxapes mersi
Anna
Arman, ի՞նչ տարիքի եք։
Anna
Murad, դա վնաս է, այդ կերպ Դուք սպառում եք Ձեզ և կարևորը քանակը չէ, այլ որակն է։ Իսկ ինչու՞ է պետք, որ շատ լինի։
Arman
Bjishk jan im mot vaxajam sermnajaytqum e,inchpes karoxenq lucel ays xndiry,,,tevum e 5_6rope dzernasharjutyamb zbaxvelis
Naxapes shnorhakalutyun
Murad
Es baci seqsov zvaxveluc .orekan 3 angam cernasharjucun em anum .artyok vnas chi da …sv sermnahexukys qicha .vonc mecacnem qanaku .xntrumem asek
Anna
armen, miqayel, Gugo,serge, վաղաժամ սերմնաժայթքման հարցերով դիմեք սեքսոպաթոլոգի խորհրդատվությանը։
serge
inch bujum ka bjishk vaxajam sermnajaytqman@ xndrum em aseq
Gugo
Ogneq bjishk jan naxapes shnorhakalutyin
Gugo
Inch bujum ka vaxarjam sermnajaytkumi dem bjishk jan
miqayel
xndrum em aseq vonc bujenq vaxajam sermnajatyqum@
armen
inch anenq vor shut sermna jaytqum chlinii
Անանուն
Շնորհակաշություն
Anna
Անանուն, այո։
Անանուն
Անգամ մինչև բուն գործողութնան անցնելը?
Anna
Անանուն, եթե նկատի ունեք կաթիլի պես արտադրությունը, դա նորմալ է։
Անանուն
Իսկ ինչից կարող է լինել արդեն գրգռվածության ժամանակ անդամի գլխիկին արդեն սաղմանման բան նկատել ։ Արդյոք դա նորմալ է նախապես շնորհակալություն
Anna
Artur 19, հենց այդպես էլ հղիանում են։ Խորհուրդ կտամ միշտ օգտվել պահպանակից։ Այդ կերպ ոչ միայն սերմնահեղուկի թափվելու հարցը կլուծեք, այլև ավելի կարևոր. առավել պաշտպանված կլինեք տարբեր սեռավարակներից։
Anna
Harut, դա կարող է լինել բորբոքման կամ վարակի ներթափանցման արդյունք։ Խորհրդակցեք ուրոլոգի հետ։
Artur 19
Es uzumem sksel serakan kyank ..ev uzumem imanal vortex tapem sermnahexuky .ete heshtocin tapem ardyok chi grancvi hxiucyun ?
Harut
Es cernasharjucyan jamanak cavem zgum.inchov e paymanavorvac da
Anna
Ashot, արյունոտ սերմնաժայթքման պատճառ կարող է լինեն շագանակագեղձի բորբոքումը, ինչպես նաև սեքսի երկարատև բացակայությունը։ Սակայն մի՛ հանգստացրեք Ձեզ 2–րդ տարբերակով, սկզբից խորհրդակցեք ուրոլոգի հետ։
Ashot
Hargeli masnaget kaseq inchic karox e linel aryunot sermnajaytqum@?
Hayk
indz mot 2-3 rope e tvum chem haskanum inchca
Karen
Շագանակագեղձի բորբոքումից էլ կարա լինի, իմ մոտ տենց էր, դիմեցի Մարգարյան Հայկին նշանակումներ արեց անցավ, ֆեյսբուքով էի գտել էս հոդվածից հետո aravot.am/2017/02/20/857367/
Anna
Ռուզան, Ձեր հարցի պարզաբանումը կտպագրվի «Տնային Առողջարանի» 2016թ. 11–րդ համարում,որը լույս կտեսնի նոյեմբերին։ Ցավոք, չեք նշել, իսկ մինչ մեկնելը նման խնդիր ունեցե՞լ է։
Ռուզան
Բարև ձեզ.ամուսինս ունի վաղաժամ սերմնաժայթկում խնդիր.հնարավոր է.որ արտագնա աշխատանքն է խթան հանդիսացել այդ հիվանդուmvgթյանը
Samvel
Bjish bujum kasek vonc anek inchpisi dexamijocov vorpisi arcuki hasnek vor chluni vaxajam sermnajaytkum