Վարունգ
Այլընտրանքային բժշկություն,  Առողջարար սնունդ

Վարունգի օգտակար հատկությունները

Ջրի մեծ քանակության պատճառով վարունգի կալորիականությունը շատ ցածր է (100գ վարունգը պարունակում է 10-15 կալորիա): Այդ իսկ պատճառով այն խորհուրդ է տրվում օգտագործել գեր մարդկանց:

Վարունգը պարունակում է հանքային, հատկապես կալցիումիական աղեր, օժտված է միզամուղ հատկությամբ և կարգավորում է սրտամկանի կծկումները:Վարունգի մեջ քիչ է նատրիումի քլորիդը: Այն խորհուրդ է տրվում օգտագործել երիկամների և սրտանոթային հիվանդությունների ժամանակ:Ստամոքսի, աղիքային հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում վարունգն ուտել առանց կեղևի:Եթե թթու վարունգով լցված տարայի մեջ մի քիչ  մանանեխ ավելացնեք, վարունգներն ավելի համեղ կդառնան եւ երկար կդիմանան:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

Վարունգը հիմնայնացնում է օրգանիզմը, դրա համար էլ այն ուղղակի անհրաժեշտ է միզաքարային հիվանդության, մեզի թթվային ռեակցիային, բայց պահանջում է զգույշ օգտագործում հիմնային դեպքում:Մարսողության խախտումից խուսափելու համար, ցանկալի է թարմ վարունգ ուտելուց հետո չխմել կաթ, գազարով ըմպելիքներ, սառը ջուր:Ծծկեր երեխաների ստամոքսի խանգարումը (լուծի հասնող) կարող է լինել կերակրող մոր վարունգ ուտելու հետևանք:

Աղբյուր՝ «Տնային առողջարան»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։