Զգուշացեք կարծրամաշկությունից
— Խնդրում եմ գրել կարծրամաշկություն (սկլերոդերմիա) հիվանդության մասին: Ալլա Կարծրամաշկությունը կամ սկլերոդերմիան հիվանդություն է, որը բնութագրվում է մաշկի եւ ներքին օրգանների շարակցական հյուսվածքի ֆիբրինոզային կազմափոխությամբ: Ըստ հիվանդագին գործընթացի տարածվածության եւ տեղադրության՝ սկլերոդերմիան ստորաբաժանում են սահմանափակ եւ համակարգայինտեսակների: Համակարգային կարծրամաշկությունը տարածուն, հարաճուն կարծրախտ է, շատ յուրօրինակ, պոլիմորֆ…