Հոգեբանի մոտ
Հոգեբանություն

Շիզոֆրենիա. հանելուկային հիվանդություն

Շիզոֆրենիայով հիվանդների թիվն այսօր շատ երկներում դանդաղ է աճում։ Այս փաստը հիմնականում կապված է ախտորոշման մեթոդների հարստացման հետ։ Ցավոք, նույնը չի կարելի ասել մեր երկրի մասին: Հարկ է նշել, որ Հայաստանում նման հիվանդությունների դեպքում սովորաբար համապատասխան մասնագետին դիմում են այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն  խորացած է լինում։ Սա կապված է նաև այն  փաստի հետ, որ մարդիկ դժվարությամբ են ընդունում իրենց հարազատի՝ նման հիվանդությամբ տառապելու փաստը։

Մեր ընթերցողին հուզող հարցին պատասխանում է կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

-Ինչպիսի՞ն է հիվանդության ընդհանուր բնութագիրը
-Շիզոֆրենիան ամենատարածված հոգեկան հիվանդություններից է, բնութագրվում է ընկալման, մտածողության, սոցիալական ակտիվության, խոսքի, զգացմունքների և շարժառիթի հետզհետե աճող փոփոխություններով: Չնայած բազմամյա հետազոտություններին՝ առ այսօր այն համարվում է ամենահանելուկային հիվանդություններից մեկը:  Հաճախ այս հիվանդությունն սկսում է զարգանալ 15-25 տարեկան հասակում և ունի աճող բնույթ:

— Շիզոֆրենիայի ի՞նչ տեսակներ կան:
-Դասակարգվում են շիզոֆրենիայի մի շարք տեսակներ՝ պարանոիդալ շիզոֆրենիա, շիզոֆրենիայի գեբեֆրենիկ ձև, կատատոնիկ ձև, ռեզիդուալ (մնացորդային) շիզոֆրենիա և հասարակ շիզոֆրենիա:

-Կա՞ն ախտանշաններ, որոնք հատուկ են միայն շիզոֆրենիային:
-Շիզոֆրենիան կարող է արտահայտվել հալյուցինացիաներով և զառանցանքով՝ հաճախ արտառոց բնույթի: Զառանցանքն առաջանում է որպես հետևանք, որն անհրաժեշտ է՝ բացատրելու համար հիվանդության ընթացքում շրջապատի իրականության ընկալման և մտածելակերպի հետ տեղի ունեցող փոփոխությունները: Հիվանդը փորձում է հիմնավորել իր մտածելակերպի փոփոխությունները, որոնք ղեկավարվում են իր մտածողական գործընթացներով: Իր վիճակի փոփոխության պատճառ նա կարող է համարել իր վրա գերբնական կամ միստիկ ուժերի ազդեցությունը, ամենատարբեր գաղտնի ծառայությունների կողմից իրեն հետևելը, նրա ուղեղի վրա անտեսանելի հատուկ ճառագայթներով ազդելը:
Շիզոֆրենիային հատուկ են այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են մտքերի արձագանքը (մտքերի լսելիությունը), մտքերի ներմուծումը կամ խլումը, մտքերի հեռարձակումը, զառանցանքային ընկալումը, ազդեցության զառանցանքը:
Այս դեպքում կարող են առաջանալ հալյուցինացիաներ, երևակայական ընկալումներ՝ առանց օբյեկտի առկայության, հաճախ դրանք պսեւդոհալյուցինացիաներ են, լսողական հալյուցինացիաներ՝ մեկնաբանական բնույթի, որոնք “քննարկում են հիվանդին երրորդ դեմքից”:
Շիզոֆրենիայի ժամանակ հատուկ նշանակություն ունեն բացասական ախտանշանները, որոնք արտահայտվում են անձի էներգետիկ պոտենցիալի նվազումով, անտարբերությամբ, ներփակվածությամբ:

-Շիզոֆրենիան ժառանգակա՞ն հիվանդություն է, թե՞  ձեռքբերովի:
-Շիզոֆրենիայի ախտորոշման մեջ առաջատար դեր ունի ժառանգական նախատրամադրվածությունը:  Արտաքին գործոնները՝ հոգեկան վնասվածքներ, կրած հիվանդություններ, գլխի վնասվածքներ և այլն, ունեն երկրորդական նշանակություն և հանդես են գալիս միայն որպես հոգեպաթոլոգիկ գործընթացի խթանիչ:

-Կանա՞նց, թե՞ տղամարդկանց մոտ է ավելի շատ հանդիպում:
-Այդ առումով սեռային տարբերություններ չկան, սակայն տարիքային տեսանկյունից տղամարդկանց մոտ այն սկսում է 15-25 տարեկան հասակում, իսկ կանանց մոտ՝ 25-35 տարեկանում: Մինչև 10 տարեկան հասակը կամ 50 տարեկանից հետո շիզո-ֆրենիայի սկսելը շատ հազվադեպ է: Նշեմ նաեւ, որ ազգային պատկանելիությամբ տարածվածության յուրահատկություն չի արձանագրված:

— Շիզոֆրենիան կարո՞ղ է հանգեցնել ինքնասպանության:
-Շիզոֆրենիայի ժամանակ ինքնասպանության վտանգը մեծ է, հարկե՝ որոշ գործոնների առկայության դեպքում: Շատ մասնագետներ պնդում են, որ այս հիվանդության դեպքում հաճախակի են իմպուլսիվ, առանց դրդապատճառի ինքնասպանության փորձերը:


-Իսկ ի՞նչ մեթոդներով կարելի է թեթևացնել  հիվանդությունը:
-Ի սկզբանե անհրաժեշտ է արագ դիմել հոգեբույժի: Այստեղ կարևոր է հարազատների ընկալումը, որովհետև հաճախ մենք չենք ուզում համակերպվել իրականության հետ և ինքներս էլ բերում ենք հիվանդի վիճակի վատացման: Պետք է հասկանալ, որ հիվանդը իր կյանքի ընթացքում պետք է պարբերաբար բուժումներ անցնի և դեղորայք օգտագործի:

-Կա՞ արդյոք վերջնական բուժում,   եթե այո, ապա ի՞նչ մեթոդներով է կատարվում:
-Ըստ վիճակագրության՝ 10 տարի անընդմեջ հակապսիխոտիկ դեղորայք ընդունած շիզոֆրենիայով հիվանդների 25%-ը պրակտիկորեն առողջանում է: Այս խմբի ևս 25%ի մոտ նկատվում է զգալի լավացում, մյուս 25%-ի մոտ՝ չափավոր լավացում, մոտ 15%-ը բուժման չի ենթարկվում, իսկ մնացած 10%-ը մահանում են մինչև վերոհիշյալ ժամանակահատվածի վերջը՝ հիմնականում ինքնասպանությունների կամ դժբախտ պատահարների հետևանքով:

-Եթե  ընտանիքում կա շիզոֆրենիայով հիվանդ, ընտանիքի անդամներն ինչպե՞ս կարող են օգնել նրան:
-Միակ օգնությունն արհեստավարժ մասնագետի՝ հոգեբույժի մոտ տանելն է և նրա տված հրահանգներին ստույգ հետևելը:
Եզրափակելով զրույցը՝ կարող ենք ասել, որ հարազատների ճիշտ ընկալումը և ժամանակին բժշկին դիմելը  կարող են էապես փոխել դրությունը։
Հարկ է նաև նշել, որ շիզոֆրենիայով հիվանդի հետ շփման ժամանակ առաջինն աչքի է ընկնում նրա մտքերի անկապակցվածությունը։ Այս հիվանդության ժամանակ մարդը չի կարողանում շփվել։ Նա կարծես “մոռանում է” այն ամենը, ինչ իրեն ասել են և ինչի հետ ինքը համաձայն է եղել։
Սա, կարելի է ասել, միակ ախտանիշն է, որի միջոցով, կարելի է եզրակացնել հնարավոր շիզոֆրենիայի մասին, քանի որ շիզոֆրենիան այնպիսի հիվանդություն է, որն սկզբնական շրջանում կարող է միանգամից չախտորոշվել. ախտանիշները նման են հոգեկան այլ խնդիրների ախտանիշների՝ դեպրեսիա, կպչուն մտքերի նևրոզ և այլն։

Հեղինակ՝ Զարուհի Ասկարյան

3 մեկնաբանույթուն

  • Irina

    Karine jan, glxacav linuma, bayc aveli shat nexvumem tulityunic, mshtakan hognacutyunic, artnanumem qnic hognac, shat vaxer unem, indz an@ndhat tvuma sirts lav chi u indz infakta xpelu,erevi 7-8angam sirts stugelen u xndir chka bayc es srti tarpber hatvacnerum caverem unenum,vaxenumem xor@ shunch qashel, es 2balik unem dprocakan u chem karoxanum liarjeq irencov linel, duq handzneleq vitamin D-I analozner,indz asacin vor da shat karevore u shat depqerum tulutyun@ u nman erevuytner@ d-I pakasice linum, es der chem handznel bayc myacumem vor karoxe kapvac linel

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։