Ժողովրդական միջոցներն ընդդեմ անգարի
Ուժեղ քրոնիկական գլխացավի որոշ տեսակներ բժիշկները դիտում են որպես անգար: Վերջինիս իրական կամ դասական ախտանշանները, սակայն, բավական յուրահատուկ են: Նախքան գլխացավն սկսվելը մարդու մոտ հայտնվում են նախնական ախտանշաններ: Անգարի դեպքում դրանք աչքերի առջև բծերը կամ լույսի առկայծումներն են: Ցավում է գլխի մի մասը` ասես անգար նշանակում է “գլխի կեսը”, հաճախ նկատվում է սրտխառնոց և մարսողության այլ խանգարումներ:
Հույզերը` վախն ու անհանգստությունը, խթանում են անգարը: Տարիքի հետ անգարի բռնկումները նվազում են, սովորաբար 60 տարեկանից հետո անգարն անհետանում է: Հավանաբար` մասամբ այն պատճառով, որ մարդը դառնում է ավելի հանգիստ և քիչ ծանրաբեռնված: Մասնագետները բավական շատ ժամանակ են հատկացրել անգարով տառապող հիվանդների ուսումնասիրմանը: Քանի որ ախտանշանների մի ամբողջ շարք ուղեկցում է օրգանիզմի հավասարակշռության խանգարմանը, ամենից առաջ կարևոր է որոշել, թե մեզի ինչպիսի հակազդեցության դեպքում է անգարը հայտնվում: Երբ հակազդեցությունը փոխվում էր թթվայինի, անգարը հայտնվում էր ավելի հազվադեպ և նվազ արտահայտված: Ակներև է, որ ամենից առաջ հարկավոր է երևան հանել այն գործոնները, որոնք առաջացնում են մեզի հիմնային հակազդեցություն, այնուհետև` գտնել դրանց կարգավորման և վերացման միջոցները:
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Անգարով տառապողները պետք է ավելացնեն թթվի ամենօրյա օգտագործումը` կիրառելով խնձորի քացախ, որը դրական արդյունք է տալիս: Շատ դեպքերում անգարի կանխարգելմանն օգնում է նաև մեղրի օգտագործումը` երկու թեյի գդալ ամեն ուտելուց առաջ:
Նույնիսկ գլխացավի դադարելու դեպքում միանգամից պետք է ուտել մոտ 1 ճ.գ. մեղր, որն արագ յուրացվում է օրգանիզմի կողմից. հաճախ գլխացավը մեղմանում է մեղր ուտելուց կես ժամ հետո:
Մեղրն օրգանիզմի վրա հանգստացնող ազդեցություն է թողնում, և գլխացավի դեպքում դրական արդյունք է տալիս:
Ժողովրդական բժշկությունն անգարի բուժման դեպքում արդյունավետ է համարում խնձորի քացախի կիրառման ևս մեկ մեթոդ: Դա գոլորշու բաղնիքն է: Կրակի վրա դրեք խնձորի քացախի և ջրի հավասար քանակությամբ լցված թաս, թողեք, որ ջուրը դանդաղ եռա: Երբ վրայից կսկսի գոլորշի բարձրանալ, գլուխը խոնարհեք թասի վրա ու պահեք այդպես, քանի դեռ գոլորշին քիչ թե շատ ուժեղ է: Գոլորշին ներշնչեք 75 անգամ: Սովորաբար դրանից հետո գլխացավը դադարում է: Եթե այն նորից հայտնվի, ապա կլինի մոտավորապես երկու անգամ թույլ: Այսպիսի գոլորշային բաղնիքը կարող է փոխարինել գլխացավի դեմ հաբերին: