Ինչո՞ւ է խանգարվում դաշտանը
Որո՞նք են դաշտանի խանգարման պատճառները։ Այսօր դաշտանի խանգարումը իրոք ցավոտ խնդիր է` ոչ միայն տարածված լինելու և օրեցօր էլ ավելի մեծ տարածում գտնելու պատճառով, այլև դրա դրդապատճառների տեսականու աճի, զանազանության, իրական պատճառների չափազանց թաքնված լինելու պատճառով։ Ի վերջո դա անպտղության պատճառ է։ Բոլորին է հայտնի, որ բուժումն արդյունավետ է, երբ հայտնի է պատճառը, հակառակ դեպքում՝ դա փակ արատավոր շղթա է։ Իսկ դաշտանի խանգարման իրական պատճառը գտնել շատ դժվար է, եթե չասեմ` գրեթե անհնար ։ Ինչո՞ւ գրեթե։ Որովհետև, եթե խանգարումն արդյունք է վերարտադրողական օրգանների ակնհայտ անառողջ վիճակի՝ բորբոքային կամ այլ, այս դեպքում բժիշկը հաջողությամբ բուժում է այն։
Սակայն բոլոր այլ դեպքերում, երբ դրդապատճառը հորմոնալ դաշտում է, իսկ դրանք այսօր կազմում են ճնշող մեծամասնությունը, խնդիրը պտտվում է արատավոր շղթայով` տարիներով չգտնելով իր լուծումը։ Ասեմ ավելին, տարատեսակ դեղորայքային բուժումների արդյունքում առաջանում են լրացուցիչ առողջական խնդիրներ, օրինակ, հորմոնալ դեղորայքով բուժումը հետագայում շատերի մոտ առաջ է բերում միոմայի առաջացում, նյութափոխանակության խանգարում, գիրացման և տարբեր այլ խնդիրներ, որոնք շատերը չեն էլ դիտարկում որպես իրենց ստացած բուժման հետևանք, իսկ բուժող բժիշկն ինքը դրա մասին երբեք չի ասի Ձեզ։ Նա լավագույն դեպքում կառաջարկի Ձեզ հիմա էլ դա բուժել և կրկին դեղորայքով, որն ունի կողմնակի ազդեցությունների պատկառելի ցանկ։ Երբևէ կարդացե՞լ եք այն։ Հենց խնդիրն էլ դրանում է։
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Ընդհանրապես մարդու օրգանիզմն ինքնակարգավորվող, արագ հարմարվող և վերականգնվող խելացի (ես կասեի նույնիսկ չափից ավելի խելացի) համակարգ է։ Դրա հետ պետք է հաշվի նստել։ Իսկ այսօրվա գիտական բժշկությունն անտեսում է դա. օրինակ, կարճատեսին նշանակում են ակնոց կրել, և նա այլևս երբեք չի վերադարձնում իր տեսողությունը, իսկ բնաբուժությունն այն վերականգնում է։
Ինչո՞ւ է այդպես։
Մարդու օրգանիզմում կան գործառույթներ, որոնց ընթացքի արհեստական միջամտության, օրինակ, դեղորայքի, ակնոցի և այլն, դեպքում տվյալ օրգանը կամ համակարգն սկսում է «ծուլանալ», և խինդիրն էլ ավելի է խորանում։ Այդ շարքին են պատկանում նաև հորմոնալ բնույթի դաշտանային խանգարումները։ Երբ օրգանիզմը, օրինակ, լրացուցիչ հորմոն է ստանում դեղորայքի ձևով, սկսում է էլ ավելի քիչ ինքնուրույն արտադրել այն։ Դեղորայքի ազդեցության տակ հորմոնալ խանգարումը որոշ ժամանակ, կարծես թե, կարգավորվում է, սակայն հետո ամենը կրկնվում է։ Օրգանիզմը շատ արագ ընտելանում է նույն դեղորայքին, արդյունքը թուլանում է, հարկ է լինում փոխել մեկ այլով, հետզհետե գումարվում են նաև այլ խնդիրներ։ Իսկ ամենակարևոր հարցը մնում է չլուծված։
Հորմոնները սինթեզվում են օրգանիզմի տարբեր օրգաններում. ինչպե՞ս հասնել նրան, որ այդ օրգաններն ինքնուրույն ճիշտ աշխատեն, չէ՞ որ արհեստական ներմուծումը չի կարգավորում տվյալ օրգանի աշխատանքը, այն ընդամենը ժամանակավորապես լրացնում է պակասը, սակայն օրգանիզմը, ստանալով տեղեկություն, որ թերին լրացված է, այլևս չի էլ փորձում ինքնուրույն արտադրել այդ հորմոնը, նա գիտի, որ դրա կարիքը չկա։ Նույն մեխանիզմն է աշխատում, երբ շաքարախտով հիվանդն սկսում է դեղորայքային ինսուլին ընդունել։ Փաստացի տեղի է ունենում ոչ թե օրգանիզմի բուժում, այլ խնդրի էլ ավելի խորացման գործընթաց։ Սա է այսօրվա բժշկության ընտրած ուղին։
Մեկ այլ հարց. իսկ ի՞նչն է հորմոնալ խախտում առաջացնում։ Երբևէ մտածե՞լ եք այդ մասին։ Ինչո՞ւ է այն այդպիսի ահագնացող տեմպերով աճում հենց այս վերջին տասնամյակների ընթացքում, ի՞նչ կարող եք անել Դուք այդ խնդրից խուսափելու կամ ազատվելու համար։
Եթե Ձեզ թվում է, որ այս հարցերով պիտի զբաղվեն բժիշկները, և Դուք այստեղ անելիք չունեք, չարաչար սխալվում եք, որովհետև հորմոնալ խանգարման դեպքում հիմնական անելիքը Ձերն է։
Ինչո՞ւ է այդպես։
Մարդն իր կառուցվածքով նախատեսված չէ վարելու այնպիսի կյանք, որը քաղաքակրթության և տեխնոլոգիաների զարգացման «շնորհիվ» վարում է այսօր։ Այդ զարգացումը շատ ավելի արագընթաց է հենց վերջին երկու տասնամյակներում։ Մենք զբոսնում ենք, խաղում ենք, հյուր ենք գնում, երկրից երկիր ենք մեկնում համակարգչի առջև նստած, առանց շարժվելու. փաստացի համակարգչի կցորդ ենք։ Մենք կլոր տարի ուտում ենք այնպիսի մթերքներ, որոնք խաթարում են մեր օրգանների աշխատանքը, մենք, ձգտելով էլ ավելի մեծ հարմարությունների, օգտվում ենք այնպիսի սարքերից, որոնք մեզ վնասում են։ Բնավ, կոչ չեմ անում այդ ամենից հրաժարվելու, ո՜չ, ուղղակի հուշում եմ, որ դաշտանի խանգարումների դրդապատճառների տեսականու աճը, զանազանությունը, իրական պատճառների չափազանց թաքնված լինելն ապահովում են հենց այսպիսի գործոնները, և ոչ մի բժիշկ սրա մեջ չի խորանում։
Հուշում եմ նաև, որ ցանկացածից պետք է օգտվել` պահպանելով «անվտանգության տեխնիկայի» կանոնները, ծանր ու թեթև անելով առողջության տեսանկյունից։ Իսկ այս ամենը, համաձայնե’ք, հենց Ձեր ձեռքերում է։ Առօրյայում որոշակի փոփոխություններ կատարելու, սովորություններ փոխելու և կանոնների հետևելու դեպքում հորմոնալ խանգարումները կարգավորվում են։ Այս ամենը, բնաբուժության հետ զուգորդմամբ, կարգավորում է օրգանիզմի խաթարված գործառույթը, հիմնովին վերականգնում նրա ճիշտ աշխատանքը։ Հասկանալի է, որ դա միանգամից չի կատարվում, խախտումն էլ միանգամից չի եղել։ Այն արտահայտվել է Ձեզ համար գուցե անսպասելի, ուստի միանգամից, բայց հասունացել, կուտակվել և խաթարել է օրգանիզմի աշխատանքը տարիներ շարունակ։ Հիմա էլ պահանջվում են ջանքեր և ժամանակ օրգանիզմը կարգի բերելու համար։ Եվ բնությանը համահունչ լինելու դեպքում այդ կարգավորումը կատարվում է անվնաս և հիմնովին։
Այս խնդրին վերաբերող իրավիճակներն արտացոլվում են բազում ստացած հարցերում։ «16 տարեկան եմ, դաշտան չեմ տեսնում։ Դաշտանս 2-3 ամիս մեկ է լինում, 23 տարեկան եմ։ Չեմ հղիանում, ֆոլիկուլ չի ձևավորվում։» և այլն։
Եվ, իհարկե, հարց՝ ի՞նչ անել։
Պատասխանը մեկն է՝ զբաղվել խնդրով. դիմել բժշկի, ստանալ ախտորոշում, որից հետո որոշել` բուժվել դեղորայքով, թե՞ բնաբուժության մեթոդներով, թե՞ զուգորդել այդ 2–ը։ Սակայն այս 2 դեպքում էլ սխալ է ակնկալել բուժում հեռակա կարգով, ինչը փորձում են անել շատերը։ Սա ևս դասում եմ տեխնոլոգիաների վնասակար կողմին։ Լավ է, որ կարելի է դրանց շնորհիվ ստանալ բազմաթիվ տեղեկություններ առողջության մասին, հեռակա շփվելով պարզել ընդհանուր հարցեր, սակայն 2 կամ թեկուզ 10 բառով նկարագրել խնդիրն ու սպասել, որ Ձեզ բուժում կնշանակեն, առնվազն անլուրջ է։ Անհրաժեշտ է մանրամասն տեղեկություն ողջ օրգանիզմի վիճակի, առկա հիվանդությունների և ախտորոշումների մասին, անհրաժեշտ է զրույց, որի ընթացքում քննարկվում են կարևոր հարցեր։ Եվ այդ ամենից հետո միայն մշակվում է բուժման անհատական ծրագիր։ Այսինքն`բուժում, որը կազմվել է միայն Ձեզ համար և ոչ հարևանի, բարեկամի խնդրի լուծման. «ինձ օգնել է, դու էլ փորձիր» սկզբունքով։
Ցավոք, հեռանում ենք բնությունից, չգիտենք ու չենք վստահում նրա ուժին, բայց նա զորեղ է։ Ի սկզբանե նա տվել է մեզ ամենակարևորը՝ առողջութունը, իսկ դրա տնօրինումն արդեն յուրաքանչյուրի ձեռքում է։ Պահպանե՛ք Ձեր առողջությունը բնական միջոցներով, դա լավագույն ուղին է։
550 մեկնաբանույթուն
Միլլի
Բարև Ձեզ բժշկուհի ջան, խնդրում եմ օգնեք, հուլիս ամսում ձվարանս բորբոքված էր, բժշկուհին սվեչա էր նշանակել օգտագործել եմ ու անցելա ու դարնիս մի քանի օր հետո ձախ ձվարանիս վրա կար ֆոլեկուլյար կիստա, դաշտանից հետո փոքրանում է ու 15-րդ օրը նորից մեծանում ու չի պայթում..նախորդ ամսում հերթը որ աջ ձվարանինն էր էլի չի պայթել.. այսօր դաշտանիս 17-րդ օրն է, սոնոգրաֆիա եմ արել ու էլի ձախ ձվարանիս ֆոլիկուլը չի պայթել հասելա 24մմ-ի, այսինքն արդեն 3 ամիս է ձվազատում չի կատարվում սոնոգրաֆիան այդպես է ցույց տալիս, դաշտանիս հետ կապված խնդիրներ չունեմ ու ամուսնացած չեմ..բնական միջոցներով կարող եմ բուժել? խնդրում եմ կասեք դա հեշտ է բուժվում? հետագայում կարող է խնդիր առաջանալ հղիության հետ կապված?
Monika
Barev dzez, yes 18 tarekan em, chikls ushanum e kam 2 amisy mek e linum anhntat giranum em yev demqi hatvachum sksvel e mazakalum, xmdrum em kasek inchich karox e linel, kam heraxosahamar ktramadrek zangaharem,
Anna Petrosyan
Բարև Ձեզ, ենթադրում եմ, որ հորմոնալ խնդիր ունեք։ Այցելեք գինեկոլոգի, կատարեք հետազոտություններ, արդյունքները կարող եք ուղարկել ինձ՝ նայեմ։
Karine
bjishk jan es 21 tarekan em amusnacac chem normal hivandanum em uxaki et orerin liartacac aryun em tesnum
ktor ktor da vtangavor e
Milena
BAREV DZEZ BJSHKUHI JAN< XNDRUM EM ASEQ ETE DZVARANI VRA KA FOLEKULYAR KISTA < VORN ARDEN ERKU CIKL E KA DASHTANIC HETO POQRANUM U HETO MINCHEV HAJORD DASHTANY HASNUM 30MM-I, ARDYOQ AYD DEPQUM HNARAVOR E KATARVI OVULYACIA? HXIUTYUN HNARAVOR E?
manus
chnayac inc mot septemberi 16- in dashtan e cksvel, bayc minchey hima krcqers cavomen yev mecacac
Anna Petrosyan
manus, կարծում եմ, մի քանի օրից դա կանցնի, իսկ եթե, չանցնի, գրեք։
manusn
shnorhakalutyun
manush
barev bjshkuhi jan inc mot nuyn iravijakne voch mi popoxutyun chka inch karoxe linel
Anna Petrosyan
manush, եթե կրծքի ցավը չի անցել, անհրաժեշտ է կատարել կրծքագեղձի հետազոտություն։
manush
barev bzzushkuhi es 50 tarekanem arden 10 amise dashtan chunem, mek shabate inc mot hxiutyan vorosh nshanner kan bayc test@ bacasakane linum, inch karoxe linel?
Milena
Bjshkuhi jan dashtanis 15-rd orn e aysor,sonogrfia areci asecin folikuly 18mm-a chi paytel der ovuliaca chi katarvel minchev 17 -rd or karox e katarvi u payti folikuly,,ete vhpayti hnaravor e ardyoq ayd folikuly vor erku amis chi paytum ,,bayc urish folikul dzevavorvi nuyn dxvarani vra u ovuliacian katarvi?hnaravor e?shat em xndrum mi qich manramasn bacatreq..vaxenum em vor ovuliaca chi katarvum
Anna Petrosyan
Milena, այո, հնարավոր է։ Դուք քանի՞ տարեկան եք, ամուսնացա՞ծ եք, երեխա ունե՞ք։
Lana
Bjshkuhi jan unem mek erexa mek tari 3 amis arajem tsnndaberel, dashtans sksvela 11 amis heto, bayc ankanone misht ushanume, minchev 20 or ashacume linum, test cuyce talis tuyl drakan, bayc hxiutyun chka, verjin dashtanis jamanak exele sev guyni artadrutyun, ev unem aj dzvarani tuyl cakox caver, xndrumem aseq da inchi hetevanqe inch petqe anem?
Anna Petrosyan
Lana, իսկ երեխային կրծքո՞վ եք կերակրում, մինչև վերջին դաշտանը գրիպ, մրսածություն ունեցե՞լ եք;
Anna
Բարև Ձեզ։ Բժշկուհի ջան խնդրում ասեք ինձ մտահոգում է այս հարցն։ Արդյոք բարձր է հղիանալու հավանականությունն 30 օր ցիկլի դեպքում ամսականի ավարտի 2_4օրն ընկած ժամանակահատվածն՞։ Եվ ինձ մոտ 28֊30 օր է ցիկլս ինպես իմանամ իմ պտղաբեր օրերն՞։ Շներհակալեւթյուն։
Anna Petrosyan
Anna, դաշտանի ավարտից հետո 2-4 օրերը հակաբեղմնավորման օրեր են, հղիանալն անհնար է։ Հղիության համար օրերը տնային պայմաններում կարող եք պարզել ջերմաչափումային մեթոդով։ Եթե ծանոթ չեք, զանգահարեք, կբացատրեմ։
MILENA
Բժշկուհի ջան ամուսնացած չեմ, 21 տարեկան եմ, խնդրում եմ շատ օգնեք, դեղերի միջոցով դա հեշտ է բուժվում? Դաշտանային ցիկլի խախտումներ չունեմ սակայն օվուլիացիա չի կատարվում,ոչ աջ ոչ էլ ձախ ձվարանից հուլիս ամսից սկսած, դա վտանգավոր է? Ուղղակի շատ եմ անհանգստանում հետագյում երեխա ունենալու համար. .Milli անունով նորից գրել էի,ես էի էլի գրել խնդրում եմ դա էլ կարդացեք.
Բժշկուհին ինձ ՆՈՐԿՈԼՈՒՏ դեղ էր նշանակել չի օգնել
Anna Petrosyan
MILENA, նույնը մի քանի անգամ գրելու կարիքը չկա։ Դեղը նշանակելուց առաջ ինչպիսի՞ ախտորոշում են ասել և հորմոնների ինչպիսի՞ հետազոտություններ եք կատարել։ Անհրաժեշտ է անհատական զրույց, այս կերպ ավելին ասել և, առավել ևս խորհուրդ տալ, ճիշտ չեմ համարում։
Diyana
Aseq xntrumem Geral 500mg dexuraq@ incine oqnum naxapes snorakalutyun
Margarita Maga
Barev dzez..4 amis e amusnacac em…dashtans ushanum e …testn bacasakan e cuyc talis ….inchic karox e linel
Anna Petrosyan
Margarita Maga, սկզբից կատարեք սոնոգրաֆիա, պատասխանը ստացեք թղթային ձևով, ուղարկեք նայեմ։
Diana
Barev bshkuhi jan im mot xangarvasa Shutvanic minchev dex chem xmum chi bacvum hima xmumem dex Dufaston amsi 11in piti bacvi Chi bacvel Yaxuyel em drel karoxa dranic lini xangarvela vor chei drel amen amis tenum ei u Shat sanrem taler pristup unei hima xangarvela dexem xmum Vor bacvi 5or zvabjiji dex piti xmem Chi mesanum Or asen dvazatman Asel en Dex piti xmem Dvabjiji Mesana or asen Es uzum em imanam Et vor anenq kxianam arden 2 tarieyem amusnacacem balik chunem U bujvel enq Es u amusins lurj xndir chunenq tokosi pahner dzvela menak ind mot dastani xangaruma
Anna Petrosyan
manush, նշեք անհանգստացնող ախտանշանները։
MILENA
Բժշկուհին ինձ ՆՈՐԿՈԼՈՒՏ դեղ էր նշանակել չի օգնել,
Anna
Barev dzez. Kaseq ka ardyoq dexahaber, vory mi qani or ushacnum e dashtanayin cikl@?
ANI
Barev dzez bjshkuhi jan xndrum eq ogneq,, dzez grel ei dra masin, hulisi 26-in sonografia em arel, dzax dzvaranis vra folekulyar kista kar u et hatvacy cavuma, Ginekologi het xorhrdakcel ei /NORKOLUT / dexn er nshanakel dashtanis 17-rd orn er, xmel em 5 or,, aynuhetev dashtan em tesel ogostosi 6-in, noric sonografia em arel dashtanic heto asec poqreacel er, gnaci noric sonografiayi aysor ogostosi 20, dashtanis 15-rd orna, mi qich chhaskaca, im dzax masum caver unem, bayc sonografiayi bjishky asec vor mi amis dzvazatum katarvuma aj dzvaranic, mi amis dzax, u ays amis aj dzvaranic petqa katarver u hima el aj dzvaranis folikulna mecacel 30mm,, xndrum em ogneq inch xorhurd ktaq? yndhanrapes folekulyar kistan vtangavora?
Anna Petrosyan
ANI, դաշտանն ապահովում են երկու կողմի ձվարանները հերթով, և դրան համապատասխան հասունանում է 1-2 ֆոլիկուլ, որն էլ պատռվելով, ապահովում է դաշտանը։ Որոշ դեպքերում ֆոլիկուլն անվանում են կիստա և այստեղ շփոթմունք է առաջանում։ Ստույգ հասկանալու համար ուղարկեք կամ բերեք Ձեր սոնոգրաֆիայի պատասխանը տեսնեմ։ Իսկ ձախ կողմի ցավի պատճառը հասկանալու համար խորհուրդ կտամ կատարել նաև երիկամների և միզուղու սոնոգրաֆիա լիքը միզապարկով։ Պատասխանն ուղարկեք նայեմ։
Iren
Bjshkuhi jan barev dzez es 21 tarekan em im dashtanayin cikl@ misht xangarvume misht ushacumov e linum hima mi amisa chi bacvel inj karoxem anel kargavorelu hamar
Anna Petrosyan
Iren, պետք է կատարեք սոնոգրաֆիա, պարտադիր լիքը միզապարկով։ Պատասխանը ուղարկեք, կնայեմ, կասեմ հաջորդիվ ինչ է անհրաժեշտ։
Anya var
Barev dzez es anyan em es 15.tarekanem es mot 4.5. Amis normal dashtan exa isk heto mi or esor mi or enor uel vapshe dashtan chexa mot 4.amis kaseq inch anem vor dashtans verakangnvi
Mariam
Barev cez erku amise chunem dashtan evmejqis aj ev cax koxmer@ cavume hnaravore vtangavor linel??
Anna Petrosyan
Mariam, այո, հնարավոր է, կնշե՞ք Ձեր տարիքը և մանրամասներ առողջական վիճակից;
Qrist
Unem harc u kxntrem vor patasxaneq es unem dastanayin xangarum u xnacelem stugvelu asecin vor peyke niharem kxntrem vor aseq vor niharem dastans kverakankvi es 20 tarekanem smisnero dastan cka kspasem patasxani
Anna Petrosyan
Qrist, կարծում եմ միայն նիհարելու մեջ չէ խնդիրը։ Ձեր քաշը որքա՞ն է։ Ինչպիսի՞ այլ ստուգումներ եք անցել։
Mari
Barev cez bjshkuhi jan es Anzac Amis hivandacelem 20in ays Amis 25 da normal e
Ernestik
Barev dzez es 14 tarekanem ev im demqin arajacel en pzukner inch xorhurd ktaq vor anem veranan ev inchi pacharov en arajacel dranq xndrumem patasxaneq.
Anna Petrosyan
Ernestik, դա դեռահասության շրջանի բշտիկավոր ցան է, կապված է օրգանիզմում տեղի ունեցող հորմոնոլ փոփոխությունների հետ, խորհուրդներ կկարողանամ տալ միայն տեսնելուց հետո։
Qrist
Mersi vor patasxaneciq yes85 kiloyem asec vor gone 20kilo petke niharem aryun em tvel sonografa en arel analizner em tvel asec vor miyak xntire naye vor petqe niharem u dranic heto amenic kkarqavorvi uzumem haskanal vor aytqan xash gcem. Knomalana dastans vorpes bzizk uzumem der xorurtnel imanam kspasem mncev greq
Anna Petrosyan
Qrist,ուղարկեք նայեմ արդյունքները, հորմոնները, վահանագեղձը ստուգե՞լ են։
Sona
Varev dez bzizkuhi une har dez uxelu u yentadrumem patasxan es unem normal dastan 20tarekanem u 3 tari e purcumem hxiyanal bayc ci stacvum stugvel gnikologi mot asec vor im mot dzvaranerum bjijner@ qicen u asec xmem dex anun@ difaston bayc tnayin paymanerum inc anem vor satana et bjibner@ inc xorurt ktaq kspasem der patasxani
Qrist
aryun em tvel sonografya en arel un ayl analizner qashs90 kiloye petqe 20kilo niharem
Zara
Barev dez bjushkuhi jan arden 5amisa normal chem hivandanum amis 1anqamem tesnum aryun sat annsan amis ka vor chem tesnum ind inchov karoxeq oqnel
Anya var
xntrumem ete mi banov karaq ogneq aseq es hima dzer kariq@ shat unem spasumem anhamber dzer patasxanin bjishk:
Anna Petrosyan
Anya var, սկսեմ նրանից, որ նման հարցերում հեռակա կարգով խորհուրդ տալ հնարավոր չէ։ Պիտի հանդիպենք, Դուք մանրամասն պատասխանեք հարցերիս, ցանկալի է, որ ծնողի հետ գաք։ Ցանկության դեպքում ՝ գրեք։
Anna
Barev dzez. Kaseq ka ardyoq dexahaber, vory mi qani or ushacnum e dashtanayin cikl@?
Anulik
Barev cez bjshkuhi jan es 15 tarekan em ancyal hunis amsin tesel em dashtan 22-ic grete 26-@ ays arden ogostosn e sakayn der chem hivandacel kxndrem cez parzabaneq ardyoq anhangstanalu kariq ka …. ev vorn e hnaravor or@ vor khivandanam
Anna Petrosyan
Anulik, գրեք նաև ո՞ր տարիքում է եղել Ձեր առաջին դաշտանը, դրանից հետո միշտ կանոնավո՞ր է եղել։
Anulik
Arajin angam exel em karcem 13 tarekan hasakum grete kanonavor e @ntacel sakayn exel en karchatev shexumner @ntacqi
Nare
Barev dzez bjshkuhi mek harc unem dzez? Ete dashtans amen amis sksvume normal. Inz mot inch xndirner karoxen linel vor arden 8amisa uzumem hxianal bayc chi stacvum. Inch xorhurd ktaq?
Anna Petrosyan
Nare, այցելեք գինեկոլոգի, կատարեք սոնոգրաֆիա, եթե պարզվի, որ Ձեզ մոտ ամեն ինչ կարգին է, ուրեմն ամուսինը պիտի կատարի սերմնաբջջի և այլ ստուգումներ։ Անպայման վերցրեք կատարած հետազոտությունների գրավոր արդյունքները։ Հարկ եղած դեպքում կարող եք բերել՝ նայեմ։
Ani
Barev dzez es 18tarekan em dashtanis orery xangarvel en mi qich galis e heto el chi galis inch petq e anem?
Anna Petrosyan
Ani, սկզբից կատարեք սոնոգրաֆիա, անպայման շատ լիքը միզապարկով, պատասխանը վերցրեք թղթային տարբերակով։ Ես հիմա արձակուրդում եմ, սեպտեմբերի 15-ից հետո զանգահարեք պայմանավորվենք, բերեք նայեմ։
Varduhi
Barev dzez bjshkuhi.Ogostos amsin mots folikulyar kista haytnabervec.Septemberi skzbin dastan tesa heto noric gnaci sonografiayi nuyn kistaner@ kayin uxxaki poqracel ein.Amsi 26in noric cikls sksvel e bayc sakavaryun e qsvox artadrutyan nman.inch@ karox e patchar linel?Arhasarak normal artadrutyun e linum.
Anna Petrosyan
Varduhi, կարող է մրսածության կամ գրպի, ընդունած դեղորայքի հետևանք լինել, սպասեք հաջորդ դաշտանին և հետևեք ընթացքին։
Ani
barev dzezz,,isk hnaravore covi azdecutyan tak dashtanayin cikle xaxtvi myus amis?
Anna Petrosyan
Ani, այո։
Anush
barev bjshkuhi jan es 29 tarekan em u unem dastani xangarum araji angam mots hnenc tpavorutyun a vor esa kbacvi bayc ci bacvum arden amsic avela u hxi kasec da shat vtangavora u tan paymannerum inc anem vor normalana noric xndrum em pztasxanek
SERINE
Barev dzez yes 29 tarekan em unem cikli xangarum ,unem 2yerexa, chishte hivandanum em 28 or@ mek amen amis bayc shat qich,arajin or@ tetev erkrord or@ qich mug guyni,prpuri nman,qrtnum em ahavor kargi heto sksum sarchel,yev mots ahavor depresiae sksvum mtqer en arajanum an@ndhat u xangarum bnakanon kyanq in xndrum em inch anel
Anna Petrosyan
SERINE, կատարեք վահանագեղձի և կանացի օրգանների սոնոգրաֆիա, պատասխանները վերցրեք թղթային տարբերակով։ Ես հիմա արձակուրդում եմ, սեպտեմբերի 15-ից հետո զանգահարեք, պայմանավորվենք, բերեք նայեմ։ Եթե ունեք կատարած այլ հետազոտություններ, դրանք էլ բերեք։
ANULIK
Bjshkuhi jan xndrum em , ajakceq inc es cer xorhrdi kariqn unem
Anna Petrosyan
ANULIK, իմ կարծիքով ես Ձեր արդեն պատասխանել եմ, եթե սխալվում եմ, գրեք Ձեր հարցը։
ANI
Բժշկուհի ջան բարեվ ձեզ, գրել էի որ ձվարանս չափերով մեծացելա, այսօր նորից սոնոգրաֆիա եմ արել, չափերը հիմա նորմալա ձվարանի, սակայն ձախ ձվարանի վրա ասել են 1 հատ ֆոլիկուլ չի պայթել, ֆոլիկուլյարնի կիստայա, դաշտանիս 14-րդ օրնա այսօր, սոնոգրաֆիայի բժիկը խորհուրդա տվել դյուֆասոն խմեմ , որ մյուս դաշտանի 15-րդ օրը պայթի էդ ֆոլիկուլը, դուք ինչ խորհուրդ կտաք?վտանգավոր է դա ?առանց որևէ դեղի հնարավոր է պայթի դաշտանից հետո կիստան?
Anna Petrosyan
ANI, ես չէի շտապի հորմոնալ դեղ ընդունել, դեռևս մեկ ամիս կսպասեի։
ԱՆԻ
Շատ շնորհակալ եմ, բայց չասեցիք, խնդրում եմ ասեք. դա վախենալու է?Վտանգավոր բան կա?
Anna Petrosyan
ԱՆԻ, դեռևս վտանգ չկա, բայց ուշադիր կհետևեք հաջորդ դաշտանի ընթացքին։
ԱՆԻ
Բարև Բժշկուհի ջան խնդրում եմ ասեք, 21 տարեկան եմ,ձախ ձվարանիս հատվածում ցավեր ունեյի 3 օրա թեթև ցավումա,առաջի օրը մի քիչ ուժեղ էր ցավում, էս 2 օրը թեթևակի, բայց ցավը չի անցնում, այսօր սոնոգրաֆիա եմ արել ձախ ձվարանս նորմայի չափերից մի քիչ մեծացելա,,դաշտանս հուլիսի 8-ին եմ վերջացել, անհանգստանալու կարիք կա ? կանցնի ինքն իրեն? Գինեկոլոգի մոտ էլ եղել եմ մենակ դիկլակ սվեչայա նշանակել ցավի համար,, բայց էտքան ուժեղ չի ցավում, էտ չեմ վերցրել /սվեչան էլի/, ձվարանի փոքրանալու համար դեղ չի նշանակել,,վտանգավոր բան կա ձվարանի մեծացման մեջ ? ինքնուրույն կփոքրանա?
խնդրում եմ պատասխանեք, շնորհակալություն
Anna Petrosyan
ԱՆԻ, աշխատեք Ձեզ չսառեցնել, ծիծաղելի է երևի հնչում այս շոգին, բայց ամենատարածված երևույթն է, խմեք ուրցի, երիցուկի, նանայի թեյեր, կերեք սոխ, սխտոր։ Սպասեք մեկ ամիս, չանցնելու դեպքում՝ գրեք։ Դեղեր ընդհանրապես խորհուրդ չեմ տա կիրառել։
KARINE
bZHSHKUHI JAN ARDEN 5 OR E ushacel em dashtanic bayc unem arnajur da inch e nshanakum es hghi chem vorovhetev amusins mahacac e apa inchu e ushanum dashtann?
Anna Petrosyan
KARINE, արտադրությունը սեռական ուղիների՞ց է թեթև քսվելու ձևով, թե՞ միզելու ժամանակ է։ Դուք քանի՞ տարեկան եք։
Ani
Barev dzez bjshkuhi jan im dashtan@ misht 2 3 or ushanumer isk ays verchum dashtan teselem mayisi 31in dimeci bjshkin mi qani stugmneric heto asec vor hormonal xangarumner ka u nshanakec (Duphaston) 7orov hima xmumem inchic karoxe linel ayd xndir@ ev kan ardyoq urish dzever da verakangnelu
Lala
Barev dzez bjshkuhi mi harc tam dashtans misht normala exel mek amis araj em stugvel normala exel hima dashtanis der 14 or ka bayc inc mot aryun ka bayc shat chi inchic kara lini xndrum em patasxaneq
Mariam
Barev dzez.unem dashtanayin cikli xangarumner.aprum em ukrainayum.dimel em ginekologi aselen vor dzun ushe hasunanum.bayc dashtanayin cikli ushacmsn orerin es indz shat vatem zgum .glxacav.snqnutun.qrtnartafrutyun.asaceq xndrem inchpes verakangnem??
Anna Petrosyan
Mariam, դուք թվարկել եք հորմոնալ խանգարման նշաններ, ավելին ասելու համար պիտի զրուցենք և տեսնեմ հետազոտության արդյունքները։
Qrist
Arterkrumem aprum u karoxe ckaroxanam patasxaner@ uxarkem voc vahanagedz cen stugel hormonal fonel asec normale bayc yerek miqic sev kuyni aryune yekel incove da paymanavorvac u krcqersel cavumen
Anna Petrosyan
Qrist,հետևեք արտադրության ընթացքին․ գույն, հոտ, տևողություն։ Կրծքերի ցավը պիտի մի քանի օրից անցնի։ Արդյունքների մասին գրեք։
Anahit
Barev cez bjshkuhi Es unem hetevyal harc@ sonografia ancnelu hamar inch e anhrajesht anel naxoroq??
Anna Petrosyan
Anahit, նախորդ օրը պետք չէ օգտագործել գազեր առաջացնող սնունդ՝ լոբազգիներ, կաղամբի բոլոր տեսակները, գազավորված ըմպելիքներ, խմորեղեն, կաթ ու կաթնային ուտեստներ։ Ցանկալի է կատարել առավոտյան, անոթի ու լիքը միզապարկով, խմել շատ ջուր։
Qrist
Sat snorakalem vor patasxaneciq krcqeris ima sat cen cavum isk artadrutyun@ amenor miqic galise hot cuni u konqeri havacum cav unem inc sksel caver@ dranoc heto aryunayin artarutyun em unenum incor xort ktaq anem
Armine
Barev dzez bjshkuhi jam es 24tarekan em ev dsshtan chem tesnum.dimel em shat bjishkneri parzvela vor argandis chapnel shat poqr.ev vochmi ardyunq chak dexeric karox eq ognel?
Mariam
Xndrum em bjshkuhi jsn patasxaneq im garcin da indz shutapuyt anhrajeshte.naxapes shnorhakalutyun
Anna Petrosyan
Armine, սկզբից պիտի տեսնեմ հետազոտությունների արդյունքները։
Qrist
Xntrumem patasxaneq im harcin es gnacelem stugvel sonografya arecin u asec vor im yerku dvaraner@ dvazatum ci linum indz nsanakec dex anun@
Dyufaston asec tas or xmi cikli 16 erord or@ u satem vaxenum vorhetev im mot satanel amisnerov cka 20 tarekanem da karoxe hetagayum hxiyanalu hamar problemner linen kaseq xntumem xmem dexer@ duk inc xorurt ktaq vor anem duq sat bariyek bzuzkuhi vor mes pes heru apro u motik aproxneri oqnumek der xurutnerov snorakalem sat xntrum patasxanek im harcin
Anna Petrosyan
Qrist, առանց ձվազատման հղիություն չի լինում, հորմոնալ դեղեր օգտագործել խորհուրդ չեմ տա, հեռու թե մոտ նշանակություն չունի, ցանկության դեպքում միշտ կարելի է կապ հաստատել։
mari
shnorakalutyun patasxani hamar
mari
barev cez bjshkuhi jan es ays amis dashtas 3 or ushacumov tesa ev shat liartacac e galis inci hetevanqov karox e linel bayc voc arat
Anna Petrosyan
mari, երբեմն այդպես լինում է, հետևեք հաջորդ դաշտանի ընթացքին, անսովոր երևույթների դեպքում՝ գրեք։
Qrist
Saat snorakalem xorrti hamar isk von anem vor anac dexeri dvazatum lini karoxek asel yete karoxek ayd dexer@ vtang en irecic nerkayacnum mi banel bzuzkuhi es dez greley vor dastans xangarvele 4 amise cunem dastan greley vor amenor miqic galise da ince irec nerkayacum satem xntum im es mi harcinel patasxaneq
Anna Petrosyan
Qrist, ուղարկեք կատարած հետազոտությունները տեսնեմ, և զանգահարեք։
Qrist
bzuzkuhi jan es hivandanucumey sat vatey mi qani or parkacey norem durs grvel dzvaraners sateyn cavum gotka texi storin hatvacum sat uxex caver uney indz cavazrkoxner eyn talis vor miqic cav@ mexmana es greley vor dzvazatum ci linum u et dexer xmeluc hetu ahavorer vicaks inc@ mnume hetazutucyunerin vor txtayin tarberakov dez uxarkem cem karo aseley vor arterkrumem aprum espes herak inc xorurt ktaq vor cxmem dexer ayl bnakan canaparov inc xorurt tak hec skesurs ga kasem vor ga dez anpayman tesni xntrumem greq satem xntrum snorakalem deznic vor mist patasxanelek im harcerin
Siran
Barev dzez bjshkuhi jan es 28 tarekan em hulis amsva 6 in dashtans sksvel e 7 in verjacel erku or amen angam mezi het tuyl katilnerov galis er u ktrvec krcqers cavum en u qaracel en inch xndir kara lini?
Լեն
Barev dzez mi harc unem.es 20 tarekan em u shat hachaxaki im voxnashari nerqevi masum pochuki hatvacum sav unem u inchvor pind gund..kaseqq inch abem
Anna Petrosyan
Լեն, առանց տեսնելու խորհուրդ տալ չեմ կարող։
Անանուն
Barev dzez bjshkui jan , indz mi harca hetaqrqrum , hnaravor e hxianal aranc sermi ardadrutyan? Aysinqn sexov zbaxvelu jamanak shat zgushutyamb enk exel , vojmi serm chi mnacel organizmum
Anna Petrosyan
Anonymous, իսկ գուցե դուք սխալվում եք, անկեղծ ասած, ես չեմ հասկանում shat zgushutyamb enk exel արտահայտությունը, ամեն դեպքում հղիության թեստ կատարեք։
Qrist
Bzuzkuhi jan satem xntrum oatasxaneq
Anna Petrosyan
Qrist, ես ՁԵզ արդեն պատասխանել եմ, ուղարկեք հետազոտությունները նայեմ, առանց դրա խորհուրդ տալ հնարավոր չէ։
Tamara
Barev dzez. Unem dashtani ushacum yev testi tuyl gic. 2ore unem sev guyni artadrutyun aysor sevi het naev aryunain. Dashtans ushacel e 18or. Xndrum patasxaneq. Naxapes shnorhakalutyun
Anna Petrosyan
Tamara, իսկ ո՞րն է Ձեր հարցը։
Tamara
Inchi hetevanqov karox e linel aytpisi artadrutyun inchn karoxe linel patjarn yev ardyok petqe anhapax dimel bjshki?
Anna Petrosyan
Tamara, քանի որ չեք նշել այդ երևույթը մեկ անգամ է եղել, թե՞ պարբերաբար այդպես է, կխոսեմ 2 տարբերակով։ Առաջինը, եթե արդեն մի քանի ամիս է այդպես, ուրեմն գնացեք գինեկոլոգի մոտ, ստուգվելուց հետո հասկանալի կլինեն նաև պատճառները։ Երկրորդը, եթե այս վերջին անգամն է այդպես եղել, իսկ մինչ այդ միշտ կանոնավոր էր, ուրեմն կարող եք դեռևս սպասել հաջորդ դաշտանին, այս ընթացքում աշխատեք չմրսել և հակաբորբոքային բուսային թեյեր օգտագործել։
Nane
Aseem xmdrem arden 3 tari hormonal paruyr ka texadrvac I’m mot ogostosin 3-rd tarin lranum e ev petk e heracvi…asem vor 3 tarov e. Zhamkete…Inch hetevankner karajanan ete ushacnem paruyr heracnel
Anna Petrosyan
Nane, հետևանքները լուրջ են, բորբոքումից մինչև մսակալում, հորմոնալ խնդիրներ և այլն։
Liana
barev dzez bjshkuhi es dashtani xangarumner unem erexanerics heto 5tari hakabexmnavorichnerem oqtagorcel ayd @ndacqum normal dashtan linumer tarineri het zgaci vor giranum em ev el chxmeci hakabexmnavorich@ arden motavor mek tari e u sksvecin ankanon dashtan 2amis@ mek stugvelem asecin hormonal xndir chunes patchar@ girutyunt e bayc es shat chaxel chem indzanic shat shat chaxer kan vor normal dashtan en tesnum ardyow girutyunne miayn patchar@ naxapes shnorhakalutyun
Anna Petrosyan
Liana, չեմ կարծում, որ պատճառը միայն գիրությունն է, Ինչպիսի՞ հետազոտություններ եք կատարել, որքա՞ն է Ձեր հասակը և քաշը , քանի՞ տարեկան եք։
Gohar
hnaravor e kusataxanty vnasvi anzgushutyan patcharov?
Anna Petrosyan
Gohar, ի՞նչ նկատի ունեք, ասելով անզգուշության պատճառ…
Anush
bajc hxi chem test@ bacasakan a cuyc tvel xndrum em patasxanek
Anna Petrosyan
Anush,ամեն դեպքում դաշտանի խանգարումը վկայում է օրգանիզմում առկա խնդրի մասին, օգնել կկարողանամ միայն անհատական հարց ու պատասխանից հետո։
Tamara
Shnorhakalutyun shat
Միլենա
Բարև Ձեզ բժշկուհի ջան, խնդրում եմ ասեք, ֆիզիկակական մարզումնեը/հիմնականում ոտքերը նիհարեցնող վարժություններ/ խանգարում է դաշտանի ցիկլը? թե կարգավորում?ու կասեք? խնդրում եմ, լսել եմ որ տարվա ընթացքում մի քանի անգամ/7-10 օր/ դաշտանի ուշացումը դա նորմալ է, արդյոք այդպես է?
Anna Petrosyan
Միլենա, չափավոր ֆիզիկական վարժությունները անհրաժեշտ են։ Իսկ դաշտանի մի քանի օր տատանումները նորմալ են, սակայն հաճախակի 10-oրյա ուշացումները՝ ոչ ։
Vard
Barev dzez xndrum em indz ogneq Es arden mi qani tari erexa chem karoxanun unenam unem dashtani lurj xndir chem tesnum amisner sharunak unem hormonal xndir u caxanum em indz asum en vor piti niharem bajc chem katoxanum vonc amum em chem Niharum nor indz asel en vor unem nayev zob inch xorurd ktaq indz ,inch karox em anel xndrum em ogneq
Anna Petrosyan
Vard, Ձեր կատարած բոլոր հետազոտությունները և ախտորոշումները թղթային տեսքով բերեք տեսնեմ, նաև ընդունած դեղորայքի ցանկը։
Arpine+
bjshkuhi jan mi harc unem dzes..hnaravore vor strsi kam nyardayin larvac vichakic shnchahexcutyun lini..mots hachaxakie linum shunchs ktrvum e ots chi heriqum inchic hnaravor e lini.toqers nkarelu kariq ka?
Anna Petrosyan
Arpine+, սկզբից դիմեք սրտաբանի և նյարդաբանի, ստուգման արդյունքները, եզրակացությունները գրեք։
Nane
Բարև Ձեզ,խնդրում եմ կարող եք ասել ինչի հետ կարող է կապված լինել դաշտանի ուշացումը…ես 19 տ. եմ ամուսնացած ու մոտ մեկ ամիս է ինչ դաշտանի ուշացում կա…թեստը բացասական է ցույց տալիս..կանխավ շնորհակալ եմ
Anna Petrosyan
Nane, կարող է լինել նյարդային սթրեսի արդյունք, նորմայից ավելի նիհար լինելու, տարբեր սննդակարգերի հետևելու, հորմոնալ և այլն։ Առհասարակ պատճառները շատ են, և պարզելու համար, թե Ձեզ մոտ հավանական պատճառը ո՞րն է, պիտի անհատական զրուցենք։
Nane
Շնորհակալություն պատասխանի համար.ճիշտն ասաց ես հակված եմ որ կապված սթրեսի հետ.այդ դեպքում ինչ խորհուրդ կտաք.շնորհակալություն
Anna Petrosyan
Nane, խորհուրդ կտամ հանդիպենք, մանրամասն զրուցենք, դրանից հետո որոշակի եզրահանգման կգանք, եթե ունեք կատարած հետազոտություններ, բերեք տեսնեմ։։
Elmira
Bzuzkuhi jan es unem dastanayin xangarum u uzumem vor duq indz oqneq 20tarekanem cunem yerexa amisnero cka dastan amusnaccem mot 1 tari klini gam zez mot kgrq indz
Anna Petrosyan
Elmira, վերջի մի քանի բառը չհասկացա, եթե ունեք կատարած հետազոտություններ, ուղարկեք նայեմ, պայմանավորվելու համար զանգահարեք 2 օր նախապես։
madin
barev bjshkuhi jan knereq evs mek harc unem es aryan analiz tveci ev parzvec inc mot vahanacev gexci hormonern barcr en karoxe da pachar handisanal mazakalman ev bujveluc heto ayn ktapvi naxapes shnorakal em
Narine
Chen arajarkum yes uzum ei imanai im hamar.
Shnorhakalutyun xorhrdi hamar ete karox eq tal
Anna
Narine, իսկ ինչու՞ են առաջարկում հեռացնել այդ օրգանները։
Anna
madin, ուրեմն Ավստրիայում սկզբից դիմեք ներզատաբանի/ էնդոկրինոլոգի։
Elmira
Isk duq kkaroxanak indz oqneq ce cem stugvel erp gam dez harmar klini
Anna Petrosyan
Elmira, տոներից հետո, 2 օր նախապես զանգահարեք, պայմանավորվենք։
Elmira
Lav bziskuhi bayc satem vaxenum
Anna
Karine, հավանաբար հորմոնալ խախտում կա, հետազոտվեք կամ եթե ունեք հետազոտման արդյունքներ, բերեք նայեմ։
Narine
Barev dzez hargeli bjshkuhi yes kuzenai imanal ete endometrios hivandutyan depqum hanven erku dzvarannere kam argand@ inch hetevanqner kan knoj aroxjutyan vra hetagayum?shnorhakalutyun naxoroq ptasxani hamar
madin
shnorakalutyun xorhrdi hamar bayc es gtnvum em avstriayum ev chem karox cez mot gal xorhrtatvutzan
Karine
Barev dzez bjshkuhi jan es 36 tarekanem amusnacac em unem balik,chors tari e porcum em chem hxianum u es amis dashtanis mnacel e erku shabat es atyunem tesnum ancnuma mi oric kam erku oric noric tesnumem xndrumem kaseq indz inchic karoxe linel
Anna
EMMA,դիմեք պրոկտոլոգի,ստացեք ախտորոշում, դրանից հետո զանգահարեք։
Anna
Hasmik, ձվարանը պահպանելու դեպքում՝ հավանականություն կա, բայց դա անհատական քննարկման հարց է։
Անուշ
Barev dzez bjshkuhi jan indz mot ancac amis dashtan chi exel karcum em da nyardayn vichakic e … ays amis krkin chlinelu depqum anhrajesht e voreve dex ogtagorcel te voch ?
Anna
madin, Ձեզ մոտ հորմոնալ խնդիր կա և ամենայն հավանականությամբ, մազակալումը դրա հետևանքն է։ Մազերը հեռացնելը կտա ընդամենը ժամանակավոր արդյունք, իրականում պետք է վերացնել բուն պատճառը, և ցանկալի է՝ բնական միջոցներով։ Ցանկության դեպքում կարող եք գալ խորհրդատվության։
Anna
Arpine+, եթե դեռ որևէ հետազոտություն չեք կատարել, կատարեք կղանքի բակ. անալիզ։ Հարցեր ունենալու դեպքում գրեք կամ զանգահարեք։
Anna
Լուսինե, բոլոր կատարած հետազոտությունների արդյունքները բերեք տեսնեմ։Պայմանավորվելու համար նախապես զանգահարեք՝091 517-207 համարով։
Anna
Len, դիմեք Ձեր հղիությունը վարող գինեկոլոգին, իսկապես չի կարելի։
Լուսինե
Բժշկուհի ջան խնդրում եմ պատասխանեք իմ հարցին շատ կարևոր է։
Len
Barev dzez bjsjkuhi es 10 amis arajem kisaryaniv erexa unecel.gitem chi kareli bayc noric patahabar hxiem incheq xorurd talis.
Լուսինե
Բարև Ձեզ բժշկուհի աղջիկս 15տարեկան է դաշտան դեռ չկա ունի վահանաձև հորմոնի խնդիր խմում է էուտիրոքս 50մլ գինեկոլոգի մոտ սոնոգրաֆիան ենք կատարել ասացին արգանդի և ձվարանի չափերը շատ փոքր են ասեմ որ ունի հասակի կարճություն բայց քաշը նորմալ է խնդրում եմ պատասխանեք ինչ անեմ
Arpine+
bjshkuhi jan knereq iharke chgitem sa dzer masnagitutyan het kap uni te voch bayc mi harc em uzum tal u shat shat anchap shnorhakal klinem ete ogneq. txas 10 tarekan e ev anndhat boxoqum e pori cavic zugaran ush ushe gnum mtaceci chichu uni dex tveci bayc chi ognel chnayac bjshki chem dimel.inch xorhird ktaq voreve dexabus vor@ kogni axineri ashxatanqin kam ayl inch patchar karoxe linel cavi hamar:shnorhakalutyun
madin
barev cez es mi harc unem bjshkuhi jan im pori vra axvamazer en achel uzum em heracnel inch xorhurd ktax heracnem te inqn iren ktapvi dimel em pjshki hormonal xangarum unem dexerer em xmel bayc vochmi ardyunq ctvec xndrum em mi ban aseq
EMMA
barev cez bjshkuhi es unem tutq ev amen angam zugaran gnaluc ujex aryun em tesnum inch xorhurd ktaq bjshkuhi bjshki gnaln partadir e te tnayin paymanerum inchvor cev ka bujvelu xndrum em aseq
Lll
Barev dzez mi harc unem.es 20 tarekan em u shat hachaxaki im voxnashari nerqevi masum pochuki hatvacum sav unem u inchvor pind gund..kaseqq inch abem
RM
kaseq inch anem,,inch ogtagorcem vor dashtans kargavorvi
Hasmik
xndrum em patasxaneq
Hasmik
barev dez es 20 tarekanem unecelem xndirner dzvarani kista vor heracvel e dvarani het miasin dranic heto mek tari dashtani xndir chem unecel heto sksvec xaxtumner mius dvaranis vra haytnabervec folekulyar kista dashtan tesnumem 2 amis@ mek angam xndrum em aseq inch anem ays xndirneric azatvelu hamar ev karoxem es hetagayum erexaner unenal
Anelya
Barev cez bjshkuhi aseceq xndrem inchpes karox em niharel vor chxangarvi dashtans ev ete hnaravore dieta nshanakeq
RM
der chem stugvel ,bayc anpayman kstugvem…isk da karox e lurj hivandutyan patchar linel….ev dzez mot vor gam stugvem nor te duq el eq stugum
Zinna
Bzzizkuhi jan sat em xndrum patasxaneq yes arten 3 amise inc dastan cem unecel testi depqum bacasakan bay inc watem zgum sirtsa xarnum satem uzum qnel bayc karoxe hxi linem bayc cimanam dra masin kaseq incic klini asumen karoxe hxiyes bayc test cuyc ci tslis greq inz
Anna Petrosyan
Zinna, իմ հիշելով, ես Ձեզ արդեն պատասխանել էի, կարծում եմ, դուք հղի չեք, բայց Ձեզ մոտ այլ խնդիր կա, դա պարզելու, ինչպես նաև հասկանալու համար, թե ինչից պիտի սկսեք, կարող եմ առաջարկել հանդիպենք և քննարկենք Ձեզ անհանգստացնող բոլոր հարցերը։ Ցանկության դեպքում՝ գրեք։
Zinna
Bzzkuhi jan sat snorakalem patasxaneku hamar bayc es germanyayumem aprum cem karox dez het handipel bayc gitem vor heraka karoxek xorurt tall es cem haskanum incic klini vor dastan cem tesno dzer karcikov inc klini pacar@ naxapes snorakalem dezz sat
Anna Petrosyan
Zinna, կարող է լինել և՛ նյարդային ֆոնի հետևանք, և՛ հորմոնալ խախտման արդյունք և այլն, ամեն դեպքում անհրաժեշտ է սկզբից հետազոտվել և գտնել պատճառը։ Որպեսզի հեշտ կողմնորոշվեք, թե ո՞ր ուղղությամբ փնտրեք, կարող եմ առաջարկել խորհրդատվություն սկայպով, մանրամասներ պարզելու համար։
Nune
Bjshkui jan yerexa em unecel erku amis anc dashtan tesa kakaoyi guyni u kij hima arden 4 or ancela et amsic dashtan cem tesel hnaravora xndir lini
Maga
Nereceq xndrum em patasxaneq im harcin es jek plyus em xmum vorovhetev dvazatum chem unenum folekuls chi hasunanum hormonnerics mek@ barcr e 10 or e inch xmum em erek nkateci aruni nman artadrutyun bac karichniviin xpox xndrum em aseq da vtangavor e ev inch hetevsnqner kunenam naxapes shnorhakalutyun
Anna
RM, եթե հիմա էլ դաշտանը 3-4 ամիսը մեկ է լինում, ուրեմն պետք է կարգավորել դաշտանը, բայց ոչ դեղորայքով։ Եթե ունեք կատարած հետազոտություններ, ուղարկեք կամ բերեք նայեմ։
Anna
Varduhi, հավանաբար հորմոնալ բնույթի խնդիր է, անհրաժեշտ է հետազոտվել։
Anna
Gohar, 21 տարեկանում նման բան չպիտի լինի, պետք է գտնել պատճառը։
Anna
gohar, ստուգեք վահանագեղձը, արդյունքների մասին գրեք։
Anna
LENA, պատճառը պարզելու համար կատարեք քսուկի հետազոտություն, արդյունքի մասին գրեք։
Caxik
Barev dez bjshkuhi jan inc mot cvazatum chi linu shat hormoner em xmum u hima inc mot qor unem u voch mi dexer mazer nuinisk lvacumner chen oqnum momikner el em oqtagorcel chi ancnum inchic karoxa lini ?
Anna Petrosyan
Caxik, հարցին պատասխանելու և լուծում տալու համար, սկզբից պիտի տեսնեմ կատարած հետազոտությունների արդյունքները և ծանոթանամ մանրամասներին, ընդունած բուժմանը։
Zinna
Bzzkuhi jan satem xndrum patasxaneq vorohevev sat karevore dzer vayberi hamar greq vor zangem xndumem es sat mec xntir unem
Anna Petrosyan
Zinna, +37491517207
Zinna
Bzzkuhi jan es bayc der yerexayel cunem dastani xangarumner mots yexelen yexele amis vor 1amsva mec 2 anqamel e yexel dastan cem karox dez mot gal vorohetev ayl erkrumem bayc gitem vor lav xorurt eq talis u buzumek xndirneri depqum heraka incxorurt ktaq inc anem der 3amsel dastan cem tesel saat snorakalem patasxanelu hamar
Anna Petrosyan
Zinna, քանի՞ տարեկան եք, ամեն դեպքում սկզբից պիտի պարզեմ տարբեր մանրամասներ, պիտի խոսենք, հնարավոր է նաև վայբերով։
Zinna
Mersi bzzkuhi jan patasxanelu hamar es der patasxaniney spasum ayo vayberov karoxenq xosel dzer hamar greq vor zangem saat sat snorakalem es 20 tarekanm
Emma
Barev dez karoxeq asel Geral 500mg dexorayq@ inci hamare lav naxapes snorakalucyun