Ինչո՞ւ է խանգարվում դաշտանը
Որո՞նք են դաշտանի խանգարման պատճառները։ Այսօր դաշտանի խանգարումը իրոք ցավոտ խնդիր է` ոչ միայն տարածված լինելու և օրեցօր էլ ավելի մեծ տարածում գտնելու պատճառով, այլև դրա դրդապատճառների տեսականու աճի, զանազանության, իրական պատճառների չափազանց թաքնված լինելու պատճառով։ Ի վերջո դա անպտղության պատճառ է։ Բոլորին է հայտնի, որ բուժումն արդյունավետ է, երբ հայտնի է պատճառը, հակառակ դեպքում՝ դա փակ արատավոր շղթա է։ Իսկ դաշտանի խանգարման իրական պատճառը գտնել շատ դժվար է, եթե չասեմ` գրեթե անհնար ։ Ինչո՞ւ գրեթե։ Որովհետև, եթե խանգարումն արդյունք է վերարտադրողական օրգանների ակնհայտ անառողջ վիճակի՝ բորբոքային կամ այլ, այս դեպքում բժիշկը հաջողությամբ բուժում է այն։
Սակայն բոլոր այլ դեպքերում, երբ դրդապատճառը հորմոնալ դաշտում է, իսկ դրանք այսօր կազմում են ճնշող մեծամասնությունը, խնդիրը պտտվում է արատավոր շղթայով` տարիներով չգտնելով իր լուծումը։ Ասեմ ավելին, տարատեսակ դեղորայքային բուժումների արդյունքում առաջանում են լրացուցիչ առողջական խնդիրներ, օրինակ, հորմոնալ դեղորայքով բուժումը հետագայում շատերի մոտ առաջ է բերում միոմայի առաջացում, նյութափոխանակության խանգարում, գիրացման և տարբեր այլ խնդիրներ, որոնք շատերը չեն էլ դիտարկում որպես իրենց ստացած բուժման հետևանք, իսկ բուժող բժիշկն ինքը դրա մասին երբեք չի ասի Ձեզ։ Նա լավագույն դեպքում կառաջարկի Ձեզ հիմա էլ դա բուժել և կրկին դեղորայքով, որն ունի կողմնակի ազդեցությունների պատկառելի ցանկ։ Երբևէ կարդացե՞լ եք այն։ Հենց խնդիրն էլ դրանում է։
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Ընդհանրապես մարդու օրգանիզմն ինքնակարգավորվող, արագ հարմարվող և վերականգնվող խելացի (ես կասեի նույնիսկ չափից ավելի խելացի) համակարգ է։ Դրա հետ պետք է հաշվի նստել։ Իսկ այսօրվա գիտական բժշկությունն անտեսում է դա. օրինակ, կարճատեսին նշանակում են ակնոց կրել, և նա այլևս երբեք չի վերադարձնում իր տեսողությունը, իսկ բնաբուժությունն այն վերականգնում է։
Ինչո՞ւ է այդպես։
Մարդու օրգանիզմում կան գործառույթներ, որոնց ընթացքի արհեստական միջամտության, օրինակ, դեղորայքի, ակնոցի և այլն, դեպքում տվյալ օրգանը կամ համակարգն սկսում է «ծուլանալ», և խինդիրն էլ ավելի է խորանում։ Այդ շարքին են պատկանում նաև հորմոնալ բնույթի դաշտանային խանգարումները։ Երբ օրգանիզմը, օրինակ, լրացուցիչ հորմոն է ստանում դեղորայքի ձևով, սկսում է էլ ավելի քիչ ինքնուրույն արտադրել այն։ Դեղորայքի ազդեցության տակ հորմոնալ խանգարումը որոշ ժամանակ, կարծես թե, կարգավորվում է, սակայն հետո ամենը կրկնվում է։ Օրգանիզմը շատ արագ ընտելանում է նույն դեղորայքին, արդյունքը թուլանում է, հարկ է լինում փոխել մեկ այլով, հետզհետե գումարվում են նաև այլ խնդիրներ։ Իսկ ամենակարևոր հարցը մնում է չլուծված։
Հորմոնները սինթեզվում են օրգանիզմի տարբեր օրգաններում. ինչպե՞ս հասնել նրան, որ այդ օրգաններն ինքնուրույն ճիշտ աշխատեն, չէ՞ որ արհեստական ներմուծումը չի կարգավորում տվյալ օրգանի աշխատանքը, այն ընդամենը ժամանակավորապես լրացնում է պակասը, սակայն օրգանիզմը, ստանալով տեղեկություն, որ թերին լրացված է, այլևս չի էլ փորձում ինքնուրույն արտադրել այդ հորմոնը, նա գիտի, որ դրա կարիքը չկա։ Նույն մեխանիզմն է աշխատում, երբ շաքարախտով հիվանդն սկսում է դեղորայքային ինսուլին ընդունել։ Փաստացի տեղի է ունենում ոչ թե օրգանիզմի բուժում, այլ խնդրի էլ ավելի խորացման գործընթաց։ Սա է այսօրվա բժշկության ընտրած ուղին։
Մեկ այլ հարց. իսկ ի՞նչն է հորմոնալ խախտում առաջացնում։ Երբևէ մտածե՞լ եք այդ մասին։ Ինչո՞ւ է այն այդպիսի ահագնացող տեմպերով աճում հենց այս վերջին տասնամյակների ընթացքում, ի՞նչ կարող եք անել Դուք այդ խնդրից խուսափելու կամ ազատվելու համար։
Եթե Ձեզ թվում է, որ այս հարցերով պիտի զբաղվեն բժիշկները, և Դուք այստեղ անելիք չունեք, չարաչար սխալվում եք, որովհետև հորմոնալ խանգարման դեպքում հիմնական անելիքը Ձերն է։
Ինչո՞ւ է այդպես։
Մարդն իր կառուցվածքով նախատեսված չէ վարելու այնպիսի կյանք, որը քաղաքակրթության և տեխնոլոգիաների զարգացման «շնորհիվ» վարում է այսօր։ Այդ զարգացումը շատ ավելի արագընթաց է հենց վերջին երկու տասնամյակներում։ Մենք զբոսնում ենք, խաղում ենք, հյուր ենք գնում, երկրից երկիր ենք մեկնում համակարգչի առջև նստած, առանց շարժվելու. փաստացի համակարգչի կցորդ ենք։ Մենք կլոր տարի ուտում ենք այնպիսի մթերքներ, որոնք խաթարում են մեր օրգանների աշխատանքը, մենք, ձգտելով էլ ավելի մեծ հարմարությունների, օգտվում ենք այնպիսի սարքերից, որոնք մեզ վնասում են։ Բնավ, կոչ չեմ անում այդ ամենից հրաժարվելու, ո՜չ, ուղղակի հուշում եմ, որ դաշտանի խանգարումների դրդապատճառների տեսականու աճը, զանազանությունը, իրական պատճառների չափազանց թաքնված լինելն ապահովում են հենց այսպիսի գործոնները, և ոչ մի բժիշկ սրա մեջ չի խորանում։
Հուշում եմ նաև, որ ցանկացածից պետք է օգտվել` պահպանելով «անվտանգության տեխնիկայի» կանոնները, ծանր ու թեթև անելով առողջության տեսանկյունից։ Իսկ այս ամենը, համաձայնե’ք, հենց Ձեր ձեռքերում է։ Առօրյայում որոշակի փոփոխություններ կատարելու, սովորություններ փոխելու և կանոնների հետևելու դեպքում հորմոնալ խանգարումները կարգավորվում են։ Այս ամենը, բնաբուժության հետ զուգորդմամբ, կարգավորում է օրգանիզմի խաթարված գործառույթը, հիմնովին վերականգնում նրա ճիշտ աշխատանքը։ Հասկանալի է, որ դա միանգամից չի կատարվում, խախտումն էլ միանգամից չի եղել։ Այն արտահայտվել է Ձեզ համար գուցե անսպասելի, ուստի միանգամից, բայց հասունացել, կուտակվել և խաթարել է օրգանիզմի աշխատանքը տարիներ շարունակ։ Հիմա էլ պահանջվում են ջանքեր և ժամանակ օրգանիզմը կարգի բերելու համար։ Եվ բնությանը համահունչ լինելու դեպքում այդ կարգավորումը կատարվում է անվնաս և հիմնովին։
Այս խնդրին վերաբերող իրավիճակներն արտացոլվում են բազում ստացած հարցերում։ «16 տարեկան եմ, դաշտան չեմ տեսնում։ Դաշտանս 2-3 ամիս մեկ է լինում, 23 տարեկան եմ։ Չեմ հղիանում, ֆոլիկուլ չի ձևավորվում։» և այլն։
Եվ, իհարկե, հարց՝ ի՞նչ անել։
Պատասխանը մեկն է՝ զբաղվել խնդրով. դիմել բժշկի, ստանալ ախտորոշում, որից հետո որոշել` բուժվել դեղորայքով, թե՞ բնաբուժության մեթոդներով, թե՞ զուգորդել այդ 2–ը։ Սակայն այս 2 դեպքում էլ սխալ է ակնկալել բուժում հեռակա կարգով, ինչը փորձում են անել շատերը։ Սա ևս դասում եմ տեխնոլոգիաների վնասակար կողմին։ Լավ է, որ կարելի է դրանց շնորհիվ ստանալ բազմաթիվ տեղեկություններ առողջության մասին, հեռակա շփվելով պարզել ընդհանուր հարցեր, սակայն 2 կամ թեկուզ 10 բառով նկարագրել խնդիրն ու սպասել, որ Ձեզ բուժում կնշանակեն, առնվազն անլուրջ է։ Անհրաժեշտ է մանրամասն տեղեկություն ողջ օրգանիզմի վիճակի, առկա հիվանդությունների և ախտորոշումների մասին, անհրաժեշտ է զրույց, որի ընթացքում քննարկվում են կարևոր հարցեր։ Եվ այդ ամենից հետո միայն մշակվում է բուժման անհատական ծրագիր։ Այսինքն`բուժում, որը կազմվել է միայն Ձեզ համար և ոչ հարևանի, բարեկամի խնդրի լուծման. «ինձ օգնել է, դու էլ փորձիր» սկզբունքով։
Ցավոք, հեռանում ենք բնությունից, չգիտենք ու չենք վստահում նրա ուժին, բայց նա զորեղ է։ Ի սկզբանե նա տվել է մեզ ամենակարևորը՝ առողջութունը, իսկ դրա տնօրինումն արդեն յուրաքանչյուրի ձեռքում է։ Պահպանե՛ք Ձեր առողջությունը բնական միջոցներով, դա լավագույն ուղին է։
550 մեկնաբանույթուն
Anna
Laura:, առանց անհատական մանրամասն զրույցի խորհուրդներ տալ չեմ կարող։
Laura:
bjisjk jan inc asacin vor piti mankakan ginekologn stugi inc. apa haskananq ushacman patchar@: unem mi poqr kista erbemn stresayin vaxi bichaknerumem linum :himnakanum aysaqane ev. unenumem mi artasovor zgacoxutyun inc tvumes te petqe vatanam ushqs gna bayc. chi linum nman ban da erevi im vaxer arcyunqne aynuamenayniv manakakan ginekologn karoxeq asel incjpes petqe stugi es vaxenumem stugveluc kcankanai texekanal shnorakalutyun
Nar
Bayc da inchic karox e linel hnaravoe e da azdi hxianalu vra
Anna
Nar, ոչ, նորմալ չէ, վարակ կա կամ բորբոքում, առավել ևս շտապեք գինեկոլոգի մոտ։
Nar
Uxaki ays pahin chem karox aycelel ginekologi, xndrum em kaseq ete bardzr jermutyun em unenum u sur caver ayd orerin da normal e
Anna
SHaqe, ի՞նչը կարգավորելու մասին էր խոսքը, այս էջում Ձեր նախորդ գրառումը չտեսա։
Anna
Nar, սկզբից խորհուրդ կտամ ստուգվել գինեկոլոգի մոտ, դրանից հետո գրեք արդյունքների մասին։
SHaqe
Բժշկուհի ինչ բնական միջոցներ կառաջարկեք այն կարգավորելու համար օրինակ` թուրմեր ;Շատ շնորհակալ կլինեմ;
Nar
Barev dzez.bjishk jan es arten 5 amis e amusnacac em bayc chem hxianum verjin dashtans mi 2 or ushacumov e exel test em arel 2rd gic@ tuyl artahaytvela bayc heto dashtans exela u shat cavot u grete misht cakocnerova uxekcvum.xndum em kaseq incha nshanakum da
Anna
Laura:, առանց մանրամասն տեղեկություն ունենալու որևէ խորհուրդ տալ չեմ կարող։
Laura:
bjishk jan es eliem stugvel kistan payteler ev mnacele 1.4 sm:hima petqe spasem bayc inc tvume inchvor xndir ka ev eli kushana dashtan teselem hulisi 19 in dranic heto stugveci payteler:xndrum em asaceq karoxeq ognel voreve bnakan mijoc aselov?
Anna
Laura:, L_teroksin 50 կարող է սրտի խնդիրներ առաջացնել, իսկ հորմոնալ խանգարումը կարգավորելու համար պետք են մանրամասն տեղեկություններ։
Anna
Mariam, այս կերպ, առանց մանրամասներ պարզելու որևէ խորհուրդ տալ չեմ կարող։
Mariam
bjishk jan
kpatasxaneq xndrum em
Laura:
bjishk jan es stugveci asacin vor aj cvaranis vra 4.7sm kista ka. ev asacin vor spasem minchev amsva ver vor dashtan lini ev ete hnaravore payti ev herana. xndrum em asaceq aydpisi mec chap@ kpayti isk ete che apa inchpes piti heracnen kistan es der kuys em amusnanaluyem shutov kuzenai imanal da kazdi poqriki vra?ev shat shnorakal klinem ognelu hamar. ev greq te duq vor hivandanocumeq ashxatum
Laura:
patasxaneq xndrum em.
Laura:
Bjishk jan es hima gal chem karox. bayc shatem xndrum ogneq katoxeq asel inch anem. es motaka orerin kgnam krkin stugvelu imanalu te cavn inchic e. bayc xndrum em asaceq inchvor lirj xndirner kan. shutov. piti amusnsnam da inchvor kerp kazdi im apagain angam erexa unenalun?. ogneq ete karoxeq gal djvar kkatoxanam shat shnorakal em
Mariam
bjishk jan yes rusastanum em gtnvum yev chem
karox aycelel cer klinika..xndrum em inc mi xorhurd tveq kargavorem dashtans..vor xndirneri araj chkangnem hetagayum
Mariam
bjishk jan isk da inchi het e kapvac vor kinn unenum e hormonayin xangar??
Mariam
Bjishk jan aseq inc bnakan mijocner anem hetagayum da kxangari hxianalun?im mot araji angamna nman depq exel
Anna
Mariam, լավ է, որ ամուսնացած լինելուց բացի, ուրիշ գանգատ չունեք։ Իսկ եթե առանց կատակի, ապա Ձեր դեպքը ավելի նման է հորմոնալ խանգարման, քան հղի լինելուն։ Այդպիսի դեպքում գինեկոլոգները հորմոնալ դեղեր են նշանակում, և քանի որ դրանց հետևանքները շատ լուրջ են, ես խորհուրդ եմ տալիս սկզբից փորձել կարգավորել բնական միջոցների օգնությամբ։ Ի դեպ ասեմ, որ, եթե կինը հորմոններ չի ընդունել, բնական միջոցները շատ ավելի արդյունավետ են աշխատում։
Anna
Laura: Ձեզ մոտ հորմոնալ խնդիր է, դա է նաև գիրացման պատճառը։ Ձեզ նշանակած դեղն էլ հորմոնալ է և ունենալու է իր հետևանքները։ Ես բնական միջոցների կողմնակից եմ, կկարողանամ օգնել, եթե գաք ինձ մոտ, բերեք Ձեր բոլոր ախտորոշումները։
Mariam
jishk jan 19 tarekan em arten 1 tari 8 amis amusnacac em urish gangat chunem..hnaravor e hxi linem yev testn cuyc chta??
Laura:
bjshkuhi jan arajin dashtans tesel em 11 tarekanum. haskas 1metr 52 sm e. isk qashs 63 kg. hachaxaki em chaxanum ev niharum arag chaxanum em djvar niharum.ev marmnis vra el mazanotatip baneren arajacel stugveci asacin chaxanalu patchare apa vatei zgum krkin stugveci endokrinologi mot uxarkecin ev unei vahanacev gexci mi tetev xndir dexem xmum hima L_teroksin 50. xndrum em ognel. ev knereq iharke. erku ore poris nerqevi hatvacum caver unem bayc voch ujex
Anna
Mariam, այսքանւը բավական չէ պատճառը հասկանալու համար, գրեք մանրամասն. քանի՞ տարեկան եք, ե՞րբ եք ամուսնացել, ինչպիսի՞ այլ գանգատներ ունեք։
Anna
Laura:,քանի՞ տարեկանում եք տեսել առաջին դաշտանը, որքա՞ն է քաշը և հասակը։
Mariam
Bjishk jan dashtanics 10 or het em @nkel amusnacac em….aman ban im mot araji angam e texi unenum..test drel em hxi chem inchn karox e patcar handisanal ushacvan@?
Laura:
Barev cez bjshkuhi:Xndrum em inc. ognel mi harcov. 18 tarekan em dashtans normale exel verjin 6_7 amsum erku angam 1 amis bacakayele bayc voch irar hetevic.baci ayd grete amen or shat qich chapov tesnum em sptak naev tapancik artadrutun. caver chunem. serakan haraberutyun erbeve chem unecel:shat shnorakal klinem patasxani hamar:
Laura:
Barev cez bjshkuhi:Xndrum em inc. ognel mi harcov. 18 tarekan em dashtans normale exel verjin 6_7 amsum erku angam 1 amis bacakayele bayc voch irar hetevic.baci ayd grete amen or shat qich chapov tesnum em sptak naev tapancik artadrutun. caver chunem. serakan haraberutyun erbeve chem unecel:shat shnorakal klinem patasxani hamar:
Armina
Barev dzes es Germaniayumem bnakvum amusnacacem erexa chune 2 amis dashtan chem tesnum karoxek ognel bujum ka
Anna
Mane, ստուգվեք գինեկոլոգի մոտ, հավանաբար էնդոմետրիումի խնդիր կա։ Դրանից հետո գրեք։
Mane
Barev dez as 30tarekan em amusnacac unem 2erexa arden 1tarie inz not dashtann uxekcvum a gund-gund lertakalvac aryuno inchic klini ev inch xorhurd ktaq?
Anna
Lara, երևի Ձեզ բացատրել են, որ հորմոնալ խանգարում ունեք, պատճառը դա է։ Կարող եմ առաջարկել խորհրդատվություն։
Lara
Barev dzez.es 29 tarekanem..amusnacacem arden 2 tari chem hxianum.im mot prolaktini xndira indz dostineqsen nshanakum xmumem.ijnuma eli barcranuma .dzvazatum chi linum .inchic kara lini
Anna
Syuzi, ինչպիսի՞ դեղ եք օգտագործել և ինչպիսի՞ առողջական խնդիրներ ունեիք։ Մինչև վերջին մեկ ամիսը կանոնավո՞ր էր։
Syuzi
Xndrum em karox eq asel te inchic karox e linel.i dep asem vor ays 1 amis shat dexr em ogtagorcel qani vor aroxjakqn xnirner uneyi
Syuzi
Barev cez es 16 tarekan em 1 amsic kdarnam 17 es arden mek amis e inch dashtan chem unecel..
Anna
Hexine, եթե Ձեր քաշը նորմայի մեջ է, ապա դեռևս անհանգստանալու կարիք չկա։ Սովորաբար դաշտանը մինչև 16 տարեկանը կարգավորվում է։ Իսկ եթե քաշը շատ է կամ պակաս է, կամ որևէ սննդակարգ եք պահում, գրեք ինձ այդ մասին։
Anna
Lilit, Ձեզ անհրաժեշտ է հիմնովին կարգավորել օրգանիզմի աշխատանքը, խորհուրդներ կկարողանամ տալ Ձեր ախտորոշումներին ծանոթանալուց հետո։ Մի հուսահատվեք, ցանկացած խնդիր լուծում ունի։
Hexine
Barev cez bjishk es 14 tarekan em ev 4amis ayn inc mot bacakayum e inch e harkavor Anel?
Lilit
Barev cez es 25tarekanem.amusnacelem 22tarekanum u erkrird amsum hxiacelem.cavoq hxiutyuns @ndhatecin qani vor ptuxn hetacher ev cher zargacel 12 shabatakaner vor heracrin vakumayin abortov.patcharn citometalovirusner.hima chem hxianum.stugvelem mots amen inch normale.unem vahanacev gexci xndirner.euteroksin hormonem xmum 25mg.u cavoq amboxch kyanqs xmeluem.vaxenumem karoxe erbeq chhxianam.inch anemm.es shat vat hogebanakan vichakumem.unem xronik porkaputyun ev stamoksi gastrit.bujvelem shat angam.bayc vochmi ogut.1tarie chem bujvum.porcumem bancharexeneri u mrgeri mijocov ognel axineris ashxatanqi.bayc caver unem vorovaynis erku koxmerum.inch anem.inchpes snvem.ogneq inc.nxapes shnorhakalutyun.
Anna
Սոնա, խորհուրդ կտամ հիմա Ձեզ տաք պահեք, չմրսացնեք նաև ձեռքերը և ոտքերը։ Դաշտանի ավարտից հետո նկատեք, չունե՞ք արդյոք քոր, միզելուց ցավ կամ մրմռոց, անհարմարավետության զգացում։
Սոնա
Moraca nshem 23 tarekan em amusnacac chem
Սոնա
Barev dzez…. es mi harc unem… hunvar amsin dashtans sksel e amsi 27 in ev aysor petrvari 7n e u der chi verjacel inch vor xndir ka????arajin angam e nman ban linum
Anna
LAURA, Ձեր հետազոտությունների արդյունքներին և առողջական այլ խնդիրներին ծանոթանալուց հետո կկարողանամ խորհուրդ տալ։
LAURA
BAREV CEZ BJICHK.34 TAREKAN EM,UNEM DACHTAI XANGARUMNER.3-4 AMIS MEK EM DACHTAN TESNUM,AYN EL CHAT QICH.DIMEL EM BJCHKIINCH DEX E NCHANAKEL ASUM E ERB CHES LINUM ES DEXIC XMI KLINES.BAYC MINCHEV ERB DEXOV.XNDRUM EM MI XORHURD TVEQ.NAXAPES CHNORHAKALUTYUN
Anna
Ellena, ոչ, դրա կարիքը չկա, պարզապես ստուգեք վերարտադրողական օրգանների վիճակը, ուշադրություն դարձրեք դաշտանային ցիկլի ընթացքին, կանոնավո՞ր է, թե ոչ։
Ellena
Barev dzez bjshkuhi..6amis e amusnacac em u chem hxianum.nshem vor unem erevanyan hivandutyun.ardyoq kolxiciny petq e dadarecnem vorpeszi hxianam
Varduhi
Bayc es mi qanior@ qor@ qchacel e
Anna
Varduhi, ես բնական անվնաս միջոցներ եմ առաջարկելու։