Ինչո՞ւ է խանգարվում դաշտանը
Որո՞նք են դաշտանի խանգարման պատճառները։ Այսօր դաշտանի խանգարումը իրոք ցավոտ խնդիր է` ոչ միայն տարածված լինելու և օրեցօր էլ ավելի մեծ տարածում գտնելու պատճառով, այլև դրա դրդապատճառների տեսականու աճի, զանազանության, իրական պատճառների չափազանց թաքնված լինելու պատճառով։ Ի վերջո դա անպտղության պատճառ է։ Բոլորին է հայտնի, որ բուժումն արդյունավետ է, երբ հայտնի է պատճառը, հակառակ դեպքում՝ դա փակ արատավոր շղթա է։ Իսկ դաշտանի խանգարման իրական պատճառը գտնել շատ դժվար է, եթե չասեմ` գրեթե անհնար ։ Ինչո՞ւ գրեթե։ Որովհետև, եթե խանգարումն արդյունք է վերարտադրողական օրգանների ակնհայտ անառողջ վիճակի՝ բորբոքային կամ այլ, այս դեպքում բժիշկը հաջողությամբ բուժում է այն։
Սակայն բոլոր այլ դեպքերում, երբ դրդապատճառը հորմոնալ դաշտում է, իսկ դրանք այսօր կազմում են ճնշող մեծամասնությունը, խնդիրը պտտվում է արատավոր շղթայով` տարիներով չգտնելով իր լուծումը։ Ասեմ ավելին, տարատեսակ դեղորայքային բուժումների արդյունքում առաջանում են լրացուցիչ առողջական խնդիրներ, օրինակ, հորմոնալ դեղորայքով բուժումը հետագայում շատերի մոտ առաջ է բերում միոմայի առաջացում, նյութափոխանակության խանգարում, գիրացման և տարբեր այլ խնդիրներ, որոնք շատերը չեն էլ դիտարկում որպես իրենց ստացած բուժման հետևանք, իսկ բուժող բժիշկն ինքը դրա մասին երբեք չի ասի Ձեզ։ Նա լավագույն դեպքում կառաջարկի Ձեզ հիմա էլ դա բուժել և կրկին դեղորայքով, որն ունի կողմնակի ազդեցությունների պատկառելի ցանկ։ Երբևէ կարդացե՞լ եք այն։ Հենց խնդիրն էլ դրանում է։
Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207
Ընդհանրապես մարդու օրգանիզմն ինքնակարգավորվող, արագ հարմարվող և վերականգնվող խելացի (ես կասեի նույնիսկ չափից ավելի խելացի) համակարգ է։ Դրա հետ պետք է հաշվի նստել։ Իսկ այսօրվա գիտական բժշկությունն անտեսում է դա. օրինակ, կարճատեսին նշանակում են ակնոց կրել, և նա այլևս երբեք չի վերադարձնում իր տեսողությունը, իսկ բնաբուժությունն այն վերականգնում է։
Ինչո՞ւ է այդպես։
Մարդու օրգանիզմում կան գործառույթներ, որոնց ընթացքի արհեստական միջամտության, օրինակ, դեղորայքի, ակնոցի և այլն, դեպքում տվյալ օրգանը կամ համակարգն սկսում է «ծուլանալ», և խինդիրն էլ ավելի է խորանում։ Այդ շարքին են պատկանում նաև հորմոնալ բնույթի դաշտանային խանգարումները։ Երբ օրգանիզմը, օրինակ, լրացուցիչ հորմոն է ստանում դեղորայքի ձևով, սկսում է էլ ավելի քիչ ինքնուրույն արտադրել այն։ Դեղորայքի ազդեցության տակ հորմոնալ խանգարումը որոշ ժամանակ, կարծես թե, կարգավորվում է, սակայն հետո ամենը կրկնվում է։ Օրգանիզմը շատ արագ ընտելանում է նույն դեղորայքին, արդյունքը թուլանում է, հարկ է լինում փոխել մեկ այլով, հետզհետե գումարվում են նաև այլ խնդիրներ։ Իսկ ամենակարևոր հարցը մնում է չլուծված։
Հորմոնները սինթեզվում են օրգանիզմի տարբեր օրգաններում. ինչպե՞ս հասնել նրան, որ այդ օրգաններն ինքնուրույն ճիշտ աշխատեն, չէ՞ որ արհեստական ներմուծումը չի կարգավորում տվյալ օրգանի աշխատանքը, այն ընդամենը ժամանակավորապես լրացնում է պակասը, սակայն օրգանիզմը, ստանալով տեղեկություն, որ թերին լրացված է, այլևս չի էլ փորձում ինքնուրույն արտադրել այդ հորմոնը, նա գիտի, որ դրա կարիքը չկա։ Նույն մեխանիզմն է աշխատում, երբ շաքարախտով հիվանդն սկսում է դեղորայքային ինսուլին ընդունել։ Փաստացի տեղի է ունենում ոչ թե օրգանիզմի բուժում, այլ խնդրի էլ ավելի խորացման գործընթաց։ Սա է այսօրվա բժշկության ընտրած ուղին։
Մեկ այլ հարց. իսկ ի՞նչն է հորմոնալ խախտում առաջացնում։ Երբևէ մտածե՞լ եք այդ մասին։ Ինչո՞ւ է այն այդպիսի ահագնացող տեմպերով աճում հենց այս վերջին տասնամյակների ընթացքում, ի՞նչ կարող եք անել Դուք այդ խնդրից խուսափելու կամ ազատվելու համար։
Եթե Ձեզ թվում է, որ այս հարցերով պիտի զբաղվեն բժիշկները, և Դուք այստեղ անելիք չունեք, չարաչար սխալվում եք, որովհետև հորմոնալ խանգարման դեպքում հիմնական անելիքը Ձերն է։
Ինչո՞ւ է այդպես։
Մարդն իր կառուցվածքով նախատեսված չէ վարելու այնպիսի կյանք, որը քաղաքակրթության և տեխնոլոգիաների զարգացման «շնորհիվ» վարում է այսօր։ Այդ զարգացումը շատ ավելի արագընթաց է հենց վերջին երկու տասնամյակներում։ Մենք զբոսնում ենք, խաղում ենք, հյուր ենք գնում, երկրից երկիր ենք մեկնում համակարգչի առջև նստած, առանց շարժվելու. փաստացի համակարգչի կցորդ ենք։ Մենք կլոր տարի ուտում ենք այնպիսի մթերքներ, որոնք խաթարում են մեր օրգանների աշխատանքը, մենք, ձգտելով էլ ավելի մեծ հարմարությունների, օգտվում ենք այնպիսի սարքերից, որոնք մեզ վնասում են։ Բնավ, կոչ չեմ անում այդ ամենից հրաժարվելու, ո՜չ, ուղղակի հուշում եմ, որ դաշտանի խանգարումների դրդապատճառների տեսականու աճը, զանազանությունը, իրական պատճառների չափազանց թաքնված լինելն ապահովում են հենց այսպիսի գործոնները, և ոչ մի բժիշկ սրա մեջ չի խորանում։
Հուշում եմ նաև, որ ցանկացածից պետք է օգտվել` պահպանելով «անվտանգության տեխնիկայի» կանոնները, ծանր ու թեթև անելով առողջության տեսանկյունից։ Իսկ այս ամենը, համաձայնե’ք, հենց Ձեր ձեռքերում է։ Առօրյայում որոշակի փոփոխություններ կատարելու, սովորություններ փոխելու և կանոնների հետևելու դեպքում հորմոնալ խանգարումները կարգավորվում են։ Այս ամենը, բնաբուժության հետ զուգորդմամբ, կարգավորում է օրգանիզմի խաթարված գործառույթը, հիմնովին վերականգնում նրա ճիշտ աշխատանքը։ Հասկանալի է, որ դա միանգամից չի կատարվում, խախտումն էլ միանգամից չի եղել։ Այն արտահայտվել է Ձեզ համար գուցե անսպասելի, ուստի միանգամից, բայց հասունացել, կուտակվել և խաթարել է օրգանիզմի աշխատանքը տարիներ շարունակ։ Հիմա էլ պահանջվում են ջանքեր և ժամանակ օրգանիզմը կարգի բերելու համար։ Եվ բնությանը համահունչ լինելու դեպքում այդ կարգավորումը կատարվում է անվնաս և հիմնովին։
Այս խնդրին վերաբերող իրավիճակներն արտացոլվում են բազում ստացած հարցերում։ «16 տարեկան եմ, դաշտան չեմ տեսնում։ Դաշտանս 2-3 ամիս մեկ է լինում, 23 տարեկան եմ։ Չեմ հղիանում, ֆոլիկուլ չի ձևավորվում։» և այլն։
Եվ, իհարկե, հարց՝ ի՞նչ անել։
Պատասխանը մեկն է՝ զբաղվել խնդրով. դիմել բժշկի, ստանալ ախտորոշում, որից հետո որոշել` բուժվել դեղորայքով, թե՞ բնաբուժության մեթոդներով, թե՞ զուգորդել այդ 2–ը։ Սակայն այս 2 դեպքում էլ սխալ է ակնկալել բուժում հեռակա կարգով, ինչը փորձում են անել շատերը։ Սա ևս դասում եմ տեխնոլոգիաների վնասակար կողմին։ Լավ է, որ կարելի է դրանց շնորհիվ ստանալ բազմաթիվ տեղեկություններ առողջության մասին, հեռակա շփվելով պարզել ընդհանուր հարցեր, սակայն 2 կամ թեկուզ 10 բառով նկարագրել խնդիրն ու սպասել, որ Ձեզ բուժում կնշանակեն, առնվազն անլուրջ է։ Անհրաժեշտ է մանրամասն տեղեկություն ողջ օրգանիզմի վիճակի, առկա հիվանդությունների և ախտորոշումների մասին, անհրաժեշտ է զրույց, որի ընթացքում քննարկվում են կարևոր հարցեր։ Եվ այդ ամենից հետո միայն մշակվում է բուժման անհատական ծրագիր։ Այսինքն`բուժում, որը կազմվել է միայն Ձեզ համար և ոչ հարևանի, բարեկամի խնդրի լուծման. «ինձ օգնել է, դու էլ փորձիր» սկզբունքով։
Ցավոք, հեռանում ենք բնությունից, չգիտենք ու չենք վստահում նրա ուժին, բայց նա զորեղ է։ Ի սկզբանե նա տվել է մեզ ամենակարևորը՝ առողջութունը, իսկ դրա տնօրինումն արդեն յուրաքանչյուրի ձեռքում է։ Պահպանե՛ք Ձեր առողջությունը բնական միջոցներով, դա լավագույն ուղին է։
550 մեկնաբանույթուն
Varduhi
Bayc dran inchpisi bujumner en petq?
Anna
Varduhi, առանց բուժման կարող է սուր վիճակից անցնի քրոնիկական, ժամանակ առ ժամանակ սրվելով, իսկ դա արդեն շատ ավելի վատ է և արդեն վտանգավոր։ Բուժել անպայման պետք է։
Varduhi
Isk hnaravor e vor aranc bujman ancni?
Anna
Varduhi, Ձեզ ո՞վ է ասել, որ երեխա չեք ունենա։ Ուղղակի չի կարելի խնդիրն անտեսել, պետք է բուժվել։ Կարող եք գալ ինձ մոտ խորհրդատվության, առաջինն՝ անվճար է։
Varduhi
15tarekan em es 1 Amis e inch spitak artadrutyun unem thach hotov…nayev heshtoci qor unem…inch anem bjshkuhi Jan ardyoq hetagayum erexa chem karox unenal?vnas ka dranic?
Anna
Anush,այո, ամեն օրգանիզմ իր ձևով է պատասխանում պարույրի թե՛ դնելուն և թե՛ հեռացնելուն, ամենատարածվածը դաշտանի ուշացումն է։ Իսկ Ձեզ մոտ ինչպե՞ս է։
Anna
Ruzi, կարող է, բայց եթե միշտ կանոնավոր ունեցել եք դաշտան և հիմա 2-3 ամիս բացակայի, գրեք ինձ։
Anush
Hargeli bjshkuhi karox e spirali heracum@ dashtanayin cikli xangarman patchar linel?naxapes shnorhakal em.
Ruzi
Inc tvume mrsacutyunn e,isk nerqin grgrvacutyuny hnaravore patchar handisanal?
Anna
MARI, այդպես հղիանալ չի ստացվի, Ձեզ անհրաժեշտ է կարգավորել դաշտանը։ Մանրամասներ կբացատրեմ անհատական զրույցի ընթացքում։
MARI
ES 19TAREKANEM AMUSNACACEM DASHTAN TESNUMEM 2-3AMIS@ MEK ANGAM HNARAVORE AYTPES HXIANAL 1TARIE AMUSNACACEM …XNDRUMEM PATASXANEQ\\\\r\\\\n
Anna
Ruzi, պատճառները շատ տարբեր են, այս ընթացքում չե՞ք մրսել, վարակիչ հիվանդություն չե՞ք տարել։ Ամեն դեպքում իմացեք, որ դաշտանը վերջնականապես կարգավորվում է 2-3 տարվա ընթացքում։ Եթե մոտակա ամսվա ընթացքում չլինի, գրեք ինձ։
Ruzi
Barev dzez es 14 tarekan em aysor lracel e im dashtani 1 tarin ev es ays amis dashtan chem unecel.asaceq xndrum em inchy karox e patchar handisanal
Anna
Անի, սկզբից մեզը հանձնեք զննության, խմեք թեյեր հակաբորբոքային բույսերով՝ սրոհունդ, երիցուկ, ուրց, եթե հակացուցում չունեք։ Ձեզ տաք պահեք և կարող եմ առաջարկել անհատական խորհրդատվություն։ Սրանք ընդհանուր խորհուրդներ են։
Անի
բժիշկ ջան 3 օր արաջ մոտս ցիստիտ սկսվեց ոչմի միջոցների չեմ դիմել..իսկ այսօր նայև քոր ունեմ..ինչ անեմ մի խորհուրդ տվեք խնդրում եմ
Anna
Ela, խորհուրդ կկարողանամ տալ անհատական զրույցից և մանրամասներին ծանոթանալուց հետո միայն։ Առաջին խորհրդատվությունն անվճար է։
Anna
Alla, դաշտանը կարգավորվում է առաջին 3 տարվա ընթացքում։ Իսկ եթե դրանից հետո լինեն շեղումներ, այդ դեպքում արդեն պետք է մտածել։
Ela
Isk inch? xorhurd kdaq bjshkuhi jan.inch ogtakorcem?
Alla
Bjshkuhi. Jan. Hima. erexayi. Mot Kkargavorvi. Che. Dashtann
Anna
Alla, դաշտանի համար մի մտահոգվեք, մի քանի օր տատանումը նորմայի մեջ է, առավել ևս շատ վաղ է մտածել երեխա ունենալու համար, իսկ ահա տեսողությունը կարելի է կարգավորել բնական միջոցներով և առանց դեղերի։
Anna
Ela, Ձեզ անհրաժեշտ է բնական միջոցներով կարգավորել դաշտանի խանգարումը։
Alla
Bjshkuhi. Jan. Erexus. Naev. Aknoc. Ein. Nshanakel. Vitaminner. Karchates. Er. Bran. Bujman. Einq. Tarel. Hulis. Amsin. Inz. Tvum. E. Shatn. Ayd. Dexeric. Ev. Aknocic. Exav isk. Hima el. Mi. Dexe. Xmum. Zerq@. Mi. Poqr. Ayrvel. E. Karoxe. Dranicel. E. Kkaroxana. Hetagayum. Erexa. Unenal ?
Alla
Bjshkuhi. Jan. Kkargavorvi. Te. Petq. E. Bjshki. Dimenq. Es. Mtacumem. Vor. Na. Mecanum. E. Dra. Harmar el. Chei. Mtahogvum. Hoktemberin. Exel. E. 24 in. 25. In. Isk. Hima. Der. Chi. Exel mtahogvelu. Kariq. Ka?
Alla
Ogostos. September hoktember. Noyembrna. Bayc. Der. Chi. Exel da. Normal. E?
Ela
U Es dimel em bjshki,bjishk nshananec АЕВИТ ev ВАЛОКОРДИН.
Ela
Barev dzez Es 17 tarekan em im mot dashtanayin chikli xangarumner ka,mi erku ereq amis normal hunov yntanum er,isk heto erku ereq amis dashtan cher linum, isk hima el mot 6 amis dashtan chem unecel..naxapes shnorhakalutyun
Maria
Ha bjishk jan der skaypi anunnel uxarkeq inc ha xndrum em
Maria
Mersi shat bjishk jan…
Anna
Alla, որպեսզի ես չենթադրեմ, թվերի հետ նշեք նաև ամիսները։
Anna
Anna, ընդհանուր խորհուրդներ կգտնեք «Տնային Առողջարան» ամսագրի այս տարվա 9–րդ համարում «Բշտիկներ, ես Ձեզ չեմ սիրում» հոդվածում, անհատական խորհրուրդ առանց տեսնելու չեմ կարող տալ։
Anna
Vikaб դա հորմոնալ դեղորայք է, ես բնական միջոցների կողմնակից եմ։
Anna
Maria, վայբեր չունեմ, ունեմ մեյլ, տեղեկությունն ուղարկեք anna.petrosyan111@ mail.ru, իսկ խոսել կարող ենք սկայպով։
Alla
Xndrum. Em. Patasxaneq
Alla
Axjiks. 12. Tarekan. E. Nra. Mot. Dashtann. Sksvel. E. Mayisi. 1. In. Normal. @ntanum. Er. Dashtann. Heto. Sksec. 24. In. Linel 21 in. 30. In. 31. In. Inch. Xorhurd. Ktac?\r\n\r\n
Anna
Bjshkuhi Jan chakatis psukner e durs tvel mec chen poqr chapsi en bayc erevum en inch Krem ogtagorcem Kam inch anem vor pzukner@ anhetanan…stugvel em voreve xndir chunem asel en uxxaki patanekan psukner en jamanaki @ntacqum kancni,bayc es vat em zgum vor dimaci mardkanc ushadrutyun@ misht chakatis e dra Hamar voreve mijoc em uzum vor veranan ed pzukner@…haaa 15 tarekan em ete tariqs petq e
Vika
Voch chem arel menak uziyen arl nersic ev mekel asecin ete dashtan ches unenum Дюфастон xmi u verj
Maria
Bjishk jan duq uneq vayber cer hamarn uxarkeq yes vayberi mijocov cez texekutyun kpoxancem..
Maria
Bjishk jan vayber unem…zangi mijoc….mersi bjishk jan yes cez texyak kpahem
Anna
Ani, եթե Edqan el Che;);)նշանակում է, որ անհանգստացնում է, բայց քիչ, ուրեմն պետք է զբաղվել խնդրով։ Իսկ եթե նշածս երևույթներն ընդհանրապես չկան, ուրեմն խնդիր չունեք։
Ani
Edqan el Che;);)
Anna
Vika, այդպես էլ ենթադրեցի, Ռուսաստանում կատարված ախտորոշումները թերի են, դրանում շատ անգամ եմ համոզվել։ ՁԵզ ֆոլիկուլոմետրիա չե՞ն կատարել։
Anna
Maria, այո, եթե կտրամադրեք անհրաժեշտ տեղեկությունը և ունեք կապի միջոց։ Առաջին խորհրդատվությունն անվճար է։
Vika
Stugvel em sank peterburgu dashtanis ushacumn exel e 1 amis arten..amen amis 1 amis heta qcvum
Maria
Ha bjishk jan mersi shat..uxaki yes nerka pahin hayastanum chem gtnvum mec sirov kcankanayi lsel cer xorhurdnern..ete hxiutyun chlini yes cez amen depqum texyak kpahem..ete hnaravor lini ayspes xorhrdatvutyun kanenq
Anna
Ani, որոշակի օրեր քիչ քանակի արտադրությունը նորմալ է։ Ունե՞ք քոր, այրոց կամ անհարմարավետության զգացում։
Anna
Vika, ձեր դաշտանի ուշացումը որքա՞ն է լինում, ո՞ր երկրում եք ստուգվել, Ռուսաստանու՞մ։
Anna
Maria, այո, հղիության համար բարենպաստ օրերն են։ Եթե հղիություն չլինի, կարող եմ առաջարկել հանդիպենք և ստանաք անհատական խորհրդատվություն։
Vika
Mekel bjishk jan gnacel em bjshki asela sax normala mots amusnus motela normal xntir chunenq..hxiutyun hnaravora dashtani ushacman depqum
Vika
Barev bjishk jan im dashtani cikl arten 6 amisa heta gcum bayc borboqvacutyun chunem asem vor arten 5 amisa vor urish erkirem texapoxvel.Ete dashtani cikl normal chi karoxe kin hxiyanal?
Maria
Bjishk jan amsi 21 ic sksac minchev dektemberi 3 im mot hxianalu orern en,.?nn