Հղի կին
Փորձագետի խորհուրդներ

Հետծննդաբերական բծեր

— Մայր դառնալը գերագույն երջանկություն է, սակայն ինչպե՞ս նպաստել հետծննդաբերական բծերի վերացմանը:
Մշտ. ընթ Երեւանից

Հետծննդաբերության շրջանում կնոջ որովայնի վրա առաջացած բծերն ինչպես մեխանիկական, այնպես էլ հորմոնալ բնույթ ունեն` հղիության հորմոնալ փոփոխությունների հետ կապված:
Մեխանիկական բծերի առաջացումը պայմանավորված է հղիության ընթացքում քաշի ավելացմամբ: Հղի կնոջ քաշը սովորաբար ավելանում է 10-12 կգ:
Հղիության ընթացքի բծերը հետծննդաբերության շրջանում  մուգ վարդագույնից դառնում են սպիտակավուն, սակայն, ամբողջապես չեն վերանում:
Այս բծերի առաջացման, կանխարգելման ու բուժման մասին պարզաբանումներ է տալիս Ընտանիքի պլանավորման եւ սեռական առողջության կենտրոնի ծնարանի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Ռաիսա Աբրահամյանը:


Վաճառվում է ՆԻՇԱՍՏԱ
Հեռ.՝ 091-517207

— Հնարավո՞ր է կանխարգելել հետծննդաբերական բծերի առաջացումը:
—  Այդ բծերն առաջանում են հղի կնոջ քաշի անգամ նորմալ ավելացման դեպքում. արգանդը մեծանում է, մաշկը ձգվում է, իսկ ենթամաշկային ճարպաբջջանքում մեխանիկական ճաքեր են առաջանում, որոնք կոչվում են բծեր: Հղիությունն ընթանում է, մաշկը ձգվում է, բարակում, եւ տեսանելի են դառնում այդ ճաքերը: Բծերն ամբողջապես վերացնել նույնպես հնարավոր չէ, որովհետեւ դրանց առաջացումը ոչ միայն մեխանիկական բնույթ ունի, այլեւ՝ հորմոնալ: Սակայն  կանոնավոր մարզանք կատարելու, ինչպես հղիության շրջանում, այնպես էլ դրանից առաջ շարժունակ լինելու շնորհիվ բծերը դառնում են ավելի քիչ արտահայտված:

— Այդ բծերը վերացնելու համար խնամքի ի՞նչ միջոցներ կան, եւ որքա՞ն արդյունավետ է դրանց կիրառումը:
— Խանութներում և դեղատներում վաճառվող արդի որոշ կոսմետիկ միջոցներ ինչ-որ չափով թեթեւացնում են հետծննդաբերական բծերի արտահայտվածությունը: Այդ միջոցների արդյունավետությունը պայմանավորված է կնոջ անհատականությամբ եւ բծերի արտահայտվածությամբ:

— Իսկ քսուքները ունե՞ն բացասական հետեւանքներ:
— Ո՛չ, դրանք չունեն հակացուցումներ եւ բացասական հետեւանքներ էլ չեն թողնում:

— Հետծննդաբերության շրջանում ինչպե՞ս կարելի է օգնել այն  կանանց, ովքեր շարժունակ չեն եղել հղիության ընթացքում:
— Բոլոր ծննդատներում կան մասնագետներ, ովքեր զբաղվում են նման հարցերով:

— Դեռեւս չհղիացած կինը կարո՞ղ է այդպիսի բծեր ունենալ: Ինչու՞:
— Շատ աղջիկներ ունենում են հորմոնալ խախտումներ: Դա էլ է ապացուցում, որ բծերի առաջացումը ոչ միայն մեխանիկական բնույթ ունի, այլ նաեւ  հորմոնալ: Հորմոնալ հիվանդությունների ժամանակ այդպիսի բծեր են առաջանում, օրինակ, մակերիկամների հիվանդության, ձվարանների պոլիկիստոզի ժամանակ:

— Իսկ ո՞ր խնդրի մասին են առավելապես անտեղյակ երիտասարդ եւ անփորձ կանայք, և որը կցանկանայիք պարզաբանել “Իմ երեխան” թերթի էջերում:
— Երիտասարդության համար ամենակարեւոր խնդիրը վարակներն են, որոնք հանգեցնում են չբերության ու պտղի արատների: Բոլոր երիտասարդ կանայք պետք է պլանավորեն իրենց հղիությունը, հետազոտվեն եւ անհրաժեշտության դեպքում բուժվեն վարակների դեմ: Ամենատարածված ինֆեկցիաներն են ցիտոմեգալը, խլամիդիոզը:
Սիրելի՛ մայրեր, աշխատեք հնարավորինս պահպանել եւ խնամել Ձեր գեղեցկությունը: Մարզանքը կատարե՛ք, թեկուզ տնային պայմաններում, եթե անգամ զբաղված եք նորածնին խնամելով:
Մինչ հղիությունը սպորտով զբաղվող կանանց մոտ առաջացած հետծննդաբերական բծերն ավելի քիչ են արտահայտված լինում, քանզի նրանց ենթամաշկն ավելի ձիգ է:

Հ.Գ. Հետծննդաբերական բծերի առաջացումն անհագստացնում է գրեթե բոլոր հղիներին:  Դա բնական է, քանի որ յուրաքանչյուր կին ուզում է պահպանել մաշկը գեղեցիկ եւ առողջ: Այդ նպատակի համար վաճառքում կան տարբեր քսուքներ, որոնք պա-րու-նակում են կենսաբանական ակտիվ նյութեր (եղինջ, ձիաձետ, բաղեղ, ֆուկուս եւ այլն), վիտամիններ (A, E, C, PP, F, B5, B6), թեյի ծառի եւ կանաչ սուրճի յուղեր: Այս քսուքները սնուցում եւ հարթեցնում են մաշկը:

Եվ ընդհանրապես, սիրելի՛ ապագա մայրեր, հետեւեք Ձեր առողջությանը, հետեւեք Ձեզ ամեն օր, ինչպես ծննդաբերությունից առաջ, այնպես էլ հետո: Արդյունքում կունենաք հարթ եւ առաձգական մաշկ:

Հեղինակ՝ Աննա Իսկանդարյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Այն նշելը անհրաժեշտ է հետագայում ավելի արագ մեկնաբանություն թողնելու համար։